
Ամերիկայի ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը նոյեմբերի 6-ին կայացած նախագահական ընտրություններից հետո շարունակելու է աշխատանքները թե նորընտիր նախագահի, թե Կոնգրեսի հետ: Ըստ ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի լրատվության պատասխանատու Էլիզաբեթ Չուլջյանի, աշխատանքներն իրականացվելու են ի նպաստ հայկական հարցերի` լինի դա ԱՄՆ-Հայաստան կապերի հզորացումը, Լեռնային Ղարաբաղի հարցի արդար լուծումը, թե Հայոց ցեղասպանության հարց: Չուլջյանի խոսքով` իրենք հետեւողական…














