Լուրեր

Պետք է ամեն ինչ անել, որ արյուն և հիասթափություն չլինի

Այսօր, հոկտեմբերի 24-ին, ԱԺ ավանդական ճեպազրույցում, անդրադառնալով ոչ իշխանական 3 ուժերի հանրահավաքին, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ պետք է անել ամեն ինչ, որ չկրկնվեն անցյալի սխալները, ու գործընթացի մեջ արյուն չլինի: Երկրորդ կարևոր խնդիրը` ըստ նրա, պետք է այնպես անել, որ ժողովուրդը չհիասթափվի: «Ես չէի ցանկանա հանրահավաքից առաջ հայտարարություններ անել, որոնք կանդրադառնան…

Սահմանապահ համայնքներին պետք է տրվի ամբողջական արտոնություն

Խորհրդարանում արդեն երկու օր է` հրատապ կարգով քննարկվում է կառավարության ներկայացրած փաթեթը սահմանամերձ համայնքներին հարկային արտոնություններ շնորհելու վերաբերյալ: Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ ունենալով` ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ սահմանամերձ գյուղերին պետք է ոչ միայն հարկային արտոնություններ տալ, այլ նաեւ կոնկրետ սոցիալ-տնտեսական աջակցության սխեմաներ կիրառել: «Օգոստոսին, երբ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները այցելել էին այդ…

Իրական իշխանափոխությունը պետք է զուգորդվի համապատասխան համակարգային փոփոխությամբ

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ԱԺ հայտարարությունների ժամին նշեց, որ սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվողները շատ հաճախ երկու փաստարկ են նշում` մեկը, որ իբր սահմանադրական փոփոխությունները կապ չունեն մեր խնդիրների լուծման հետ, իսկ մյուսը` եթե լավ բան է, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը անում: «Նախ` անդրադառնամ այս վերջինին: Եթե ուրիշ պատճառներ չբերեմ, որ ավելի խորքային են…

Միացեալ Թագաւորութեան արտաքին գործոց նախարարութիւնը կը հրատարակէ «Հայկական ջարդերը եւ ՄԹ քաղաքականութիւնը» փաստաթուղթեր

ԵՐԵՒԱՆ (ՀՅԴ մամլոյ դիւան, 1 Հոկտեմբեր 2014) – Միացեալ Թագաւորութեան արտաքին գործոց նախարարութիւնը 30 Սեպտեմբերին համացանցի վրայ հրատարակած է «Հայկական ջարդերը եւ ՄԹ քաղաքականութիւնը» վերնագրով 54 փաստաթուղթեր, 14 Ապրիլ 2009-էն 27 Յունիս 2014-ի միջեւ գրուած։ Փաստաթուղթերը կը պարունակեն արտաքին գործոց նախարարութեան տարբեր բաժանմունքներու կողմէ գրուած նամակներ Միացեալ Թագաւորութեան նախարարներու, պատգամաւորներու, ինչպէս նաեւ «տեղեկութեան ազատութեան օրէնք»ի…

Ինչո՞ւ է քաղաքացին միշտ դժգոհել իշխանություններից

որովհետև Հայաստանն ունի համակարգային խնդիր Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ սահմանադրական փոփոխություններին: «Սահմանադրությունը ժողովրդի կամքն է, և եթե այդ կամքը ներկայացվում է աղավաղված տեսքով կամ պայմամավորվում է իշխանության ցանկությամբ, ապա նման հասարակությունը չի կարող լավ ապագա ունենալ»,- ասաց նա: Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների խնդրին` պատգամավորը նշեց, որ իր համար հասկանալի…

ՀՅԴ-ն առաջարկել է, եռյակը չի համաձայնվել

Այսօր քառյակի նիստից հետո ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ սահմանադրական փոփոխությունների պատճառով ՀՅԴ-ն հրաժարվեց քառյակի ձևաչափով համատեղ հանրահավաքից, արդյոք սահմանադրական փոփոխությունների հարցը այդքան կարևոր էր, քան հանրահավաքի հարցը, պատասխանեց. «Նախ ՀՅԴ-ի համար միշտ են կարևորվել սահմանադրական բարեփոխումները, ոչ թե ինքնանպատակ բարեփոխումներ, այլ կողմ ենք և հավատավոր պաշտպանում ենք…

ՀՅԴ -ն հանրահավաքին չի մասնակցի

Այսօր քառյակը նիստ էր հրավիրել, որի ընթացքում պետք է հստակեցներ առաջիկա մարզային այցելությունների և հանրահավաքի հետ կապված հարցեր: Օրակարգում եղել է հիմնական 3 հարց` 1. համատեղ հանրահավաք անցկացնելու օրը և վայրը, 2. հանրահավաքի օրակարգը և բովանդակությունը, 3. միասնական մարզային այցելությունները: Նիստում որոշվել է, որ 3 քաղաքական ուժերը` ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը, հոկտեմբերի 10-ին` ժամը 18:00-ին,…

Հանդիպում ոստիկանապետի պաշտօնի թեկնածու Մըքտանըլի հետ

Լոս Անճելըս գաւառի ոստիկանապետի պաշտօնի թեկնածու Ճիմ ՄըքՏանըլ Չորեքշաբթի, Սեպտեմբեր 4ին այցելեց «Փէշչէքէրեան» Հայ կեդրոնը, հանդիպում մը ունենալու Արեւմտեան Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական կոմիտէին ու համայնքի ներկայացուցիչներուն հետ։ Ընթացքին քննուեցան Լոս Անճելըս գաւառի ոստիկանապետի լիազօրութեանց սահմաններէն ներս ինկող եւ օրէնքի պարտադրութեան առնչուող շարք մը հարցեր՝ կեդրոնանալով յատկապէս հայութիւնը հետաքրքրող կէտերուն վրայ։ Ներկայ էին Կլենտէյլի քաղաքապետ Զարեհ…

Սահմանադրական փոփոխությունների հետ կապված` Դաշնակցությունը մնում է իր դիրքորոշմանը հավատարիմ

Այսօր Դաշնակցություն խմբակցությունում հանդիպել են ՀՅԴ և ԲՀԿ խմբակցությունները։ Լրագրողների հարցին` խոսվե՞լ է, արդյոք, սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ դիրքորոշումների մասին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ սահմանադրական փոփոխությունների մասին խոսվել է, բայց առայժմ միասնական դիրքորոշում, այդ հարցի հետ կապված, չկա, խնդիր կա` հանգելու միասնական եզրակացության: Արմեն Ռուստամյանը հավելեց, որ Դաշնակցությունը հրապարակային արտահայտել է իր տեսակետները…

Սահմանապահ Բաղանիսի գյուղապետն ամենաերիտասարդն է Հայաստանում

Տավուշի մարզի Բաղանիս համայնք սահման պահող մեր գյուղերից է։ Այն շենանում է՝ հակառակ սահմանային միջադեպերի, գրեթե ամեն օր լսվող կրակոցների: Սահմանամերձ Բաղանիսում 11 տարվա ընդմիջումից հետո կրկին լսվել է կոմբայնի ձայնը: Ստացված առաջին բերքից բաղանիսցիները չեն դժգոհում: Այստեղ հացահատիկ մշակելու համար տարածքներ կան, բայց գյուղացիները չեն համարձակվում հողը մշակել: Ամեն անգամ գյուղում լսվող կոմբայնի ձայնը…