Լուրեր

Գործող Սահմանադրությունն ունի լուրջ բարեփոխման անհրաժեշտություն

Կարևորում ենք սահմանադրական այն փոփոխությունները, որոնք կհանգեցնեն խորհրդարանական կառավարման համակարգին Այսօր ՀՅ Դաշնակցությունը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ համատեղ, հրավիրել էր քննարկում սահմանադրական փոփոխությունների ընթացքի մասին, որին հրավիրված էին ՀՅԴ քաղաքական գործիչներ, փորձագետներ: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ Դաշնակցությունը միշտ շահագրգռված է եղել սահմանադրական փոփոխություններով, որովհետև համարում է, որ դրանք անհրաժեշտ են,…

Մեծ Բրիտանիային մասնակից դարձնել այդ պայքարին

Հուլիսի 6-12-ը Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամները Միջխորհրդարանական միությունում բրիտանական խմբի նախագահի հրավերով գտնվել են Լոնդոնում: Լրագրողների հետ հանդիպմանը ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշել է, որ հարցադրումները, որ դրվում էին հայկական պատվիրակության առաջ բավականին սուր էին ու խորը պատասխաններ էին ակնկալում. «Մեծ Բրիտանիան խոշոր ներդրումներ ունի Ադրբեջանում և սա չի կարող չազդել քաղաքականության վրա: Բայց…

Այսօր հասարակության շահը ստորադասվում է մենաշնորհ ունեցող ընկերություններին

Այսօր ԱԺ-ում, երբ ոչ իշխանական չորս ուժերի ներկայացուցիչները լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին իրենց դիրքորոշումները էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ստեղծված վիճակը վերլուծեց քաղաքական տեսանկյունից: Այսօր, երբ երկրում առաջանում են սոցիալական հնչեղության սուր հարցեր, դրանք ցույց են տալիս համակարգի ողջ սնանկությունը, և ականատեսն ենք լինում փլուզվող տնտեսության: Ըստ Արմեն Ռուստամյանի,…

Դա զուտ անձնական տեսակետ է

Բաքվում այսօր էլ շարունակվում են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքները: Վաղն արդեն կլինի ԽՎ եզրափակիչ հռչակագիրը, որով էլ կավարտվի ԵԱՀԿ ԽՎ 23-րդ տարեկան նստաշրջանը: Բաքվի հռչակագիրը կհանդիսանա հունիսի 28-ից հուլիսի 2-ը ընթացող` ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում արձանագրված արդյունքների ամփոփիչ փաստաթուղթը, որի նախագիծը պատվիրակները կստանան վաղն առավոտյան: Հայաստանյան պատվիրակներից ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Yerkir.am-ին տեղեկացրեց, որ…

Թե ինչպես եւ ինչու հայկական կողմի առաջարկությունները չեն անցել

Աղվան Վարդանյանը՝ Բաքվից Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունն այսօր տեղեկատվություն տարածեց, թե Բաքվում անցկացվող ԵԱՀԿ պառլամենտական ասամբլեայի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովում Հայաստանը պահանջել է շտկումներ մտցնել հանձնաժոովի զեկույցի ու բանաձեւերի մեջ. Ադրբեջանական լրատվամիջցոը նշումէ , թե այս հայաստանյան պատվիրակության զղեկավար արտաշես Գեղամյանը առաջարկել է «Հելսինկի+40. Հանուն յուրաքանչրյուր անձի անվտանգության» անվամբ բանաձեւում ուղղում կատարել’ կապված…

Ադրբեջանը սրում է կոնֆլիկտային իրավիճակը

Աղվան Վարդանյանը հաղորդում է Բաքվից. ԵԱՀԿ ԽՎ 23-րդ տարեկան նստաշրջանում, որ տեղի է ունենում Բաքվում, այսօր մեկնարկել են ԵԱՀԿ 3 հիմնական կոմիտեների նիստերը, որոնք անցկացվում են լիագումար նիստերին զուգահեռ: Այդ հիմնական կոմիտեներն են՝ քաղաքական եւ անվտանգության հարցերի կոմիտե (այստեղ Հայաստանը ներկայացնում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր եւ այս նստաշրջանում հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը), տնտեսության,…

Կուտակայինի մասին օրենքի փոփոխություններն ընդունվեցին առաջին ընթերցմամբ

Կուտակայինի փոփոխություններն ընդունվեցին խիստ լարված մթնոլորտում եւ կանոնակարգի խախտումներով Իշխանության պատգամավորները դահլիճում փոքրամասնություն են կազմում, իսկ լուսատախտակին՝ մեծամասնություն, այս մասին հայտարարել է ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ առաջին ընթերցմամբ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխություններն ընդունելուց անմիջապես հետո: Փոփոխությունները ընդունվել են 67 ձայնով, առանց «դեմ» եւ «ձեռնպահ» ձայների: Քվեարկել են միայն իշխող Հանրապետական կուսակցության խմբակցության ներկայացուցիչները: «Երբ…

Այն ինչ կատարվում է կուտակայինի շուրջ` սարսափելի է

Այսօր ԱԺ արտահերթ նիստում, երբ քննարկվում էր կառավարության ներկայացրած կուտակային օերնքի նոր փաթեթը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ ցավալի է, բայց փաստ, որ կուտակային կենսաթոշակային համակարգը արդեն որերորդ անգամ քննարկվում է արտահերթ նիստերի միջոցով, թե 2010թ-ին, թե նաև սա, քննարկվում են արտահերթ ռեժիմով: Սա արդեն օրինաչափություն է դարձել մեր թանկագին կառավարության համար…

Խորհրդարանական ընդդիմությունը տապալեց ԱԺ նիստը

ԱԺ նիստը տապալվեց. Քվորում չկա Խորհրդարանական ընդդիմությունը տապալեց ԱԺ նիստը. Քվորում չլինելու պատճառով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ հայտարարվում է երեք ժամյա ռեժիմ` երեք ժամ անց կրկին պետք է պատգամավորները գրանցվեն և եթե քվորում լինի, նոր հնարավոր կլինի աշխատանքներն իրականացնել: Նշենք, որ գրանցվել էր ընդամենը 63 պատգամավոր` ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը և «Ժառանգությունը» դահլիճում չէին,…

ՀՅԴ-ն դեմ է կոսմետիկ շտկումներին

Արմեն Ռուստամյանը՝ կառավարության առաջարկած փոփոխությունների մասին Հայաստանի կառավարությունն ամենեւին չի լսում մյուսների փաստարկները, հետո էլ հայտարարում է բազմակարծության մասին: Լրագրողներին ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով կուտակային կենսաթոշակների վերաբերյալ խմբակցության դիրքորոշման վերաբերյալ հարցին: «Կառավարությունը նշում է, որ լսում է այլ կարծիքներ, իսկ հետո պարզվում է, որ գրել են օրինագիծ՝ չհամաձայնեցնելով այն որեւէ…