Լուրեր

ՀՅ Դաշնակցությունը առաջարկներ կներկայացնի

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Yerkir.am-ի հետ զրույցում խոսելով կառավարության ծրագրի մասին, նշեց, որ կառավարությունը բոլոր քաղաքական ուժերին առաջարկել է, որ իրենց առաջարկները ներկայացնեն կառավարությանը, և Դաշնակցությունը ներկայացնելու է իր մոտեցումները: Աղվան վարդանյանը նշեց, որ Դաշնակցությունը մշակում է այդ առաջարկների ծրագիրը, կմախքն արդեն պատրաստ է, մեկ անգամ ևս կքննարկեն ու այսօր կներկայացնեն կառավարությանը: «Երբ…

Զուրաբյանը փորձում էր խրատներ տալ, ինչը ճիշտ մոտեցում չէ

Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր կուտակայինի վերաբերյալ կառավարության ներկայացրած նախագիծը, միայն Դաշնակցությունն ու ՀԱԿ-ը հստակ արտահայտեցին իրենց տեսակետը` Դաշնակցությունը կողմ էր այդ ծրագրին, իսկ ՀԱԿ-ը` դեմ: ԲՀԿ-ն, ՕԵԿ-ն ու «Ժառանգությունը» դեռևս չեն արտահայտել իրենց դիրքորոշումը կառավարության նախագծի վերաբերյալ: Մեր հարցին` հնարավո՞ր է, որ կառավարության նախագծի վերաբերյալ հակադիր դիրքորոշումները լուրջ արգելք հանդիսանան քառյակի հետագա համագործակցության…

Պարտադիր բաղադրիչը չկա, պարտադիր կուտակային համակարգը չկա

Այսօր ԱԺ նիստում, խոսելով օրակարգի ընդհատված հարցի` կուտակային օրենքի մասին, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ կառավարության ներկայացրած նախագիծը լրամշակվել է, ավելացվել է նախաբան, թե այս փուլում, մինչև ՍԴ պահանջների կատարումը, նախագիծն ինչ հիմնական նպատակներ է հետապնդում: Նախագիծն առաջարկում է 76 հոդվածը ուժը կորցրած ճանաչել, ինչը նշանակում է, որ որևէ պատասխանատվություն չկա և…

Կառավարության անդամներն օլիգարխիայի դեմ պայքարը պետք է սկսեն հենց իրենցից

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն առաջարկում է հիմա ավելի լուրջ գործով զբաղվել. թողնել, որ կառավարությունը ներկայացնի ծրագիրը, տեսնել՝ որքանով է այդ ծրագիրը մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին ուղված, որից հետո արդեն նաև անձանց, կառավարության անդամների կարողականությունը, հմտությունն ու դրանց համապատասխան իրենց կարողությունները քննարկել: «Մենք մի իրավիճակում ենք գտնվում, որ անձին կարևորում ենք ծրագրերից: Սա…

Կուտակային կենսաթոշակային համակարգը պետք է լինի կամավոր

ԱԺ-ում ընթացող «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ թեև ՍԴ դատարանը դրանք ճանաչել է հակասահմանարդական, այսօր էլ մի շարք կազմակերպություններ շարունակում են մարդկանց ստիպել այդ վճարները կատարել: «Դրանք պետք է լինեն ոչ թե պարտադիր, այլ կամավոր սկզբունքով»,- նշեց Մինասյանը՝ շարունակելով, որ ըստ օրենքի՝ անգամ…

ՀՅ Դաշնակցությունը դեմ է սահմանադրական փոփոխությունների հետաձգմանը

«ՀՅԴ-ն կոալիցիա չի կազմի իշխանությունների հետ, կառավարությունում պաշտոններ չի զբաղեցնի»,-ՀՅԴ 18-րդ Գերագույն ժողովի որոշումը, որը նաեւ ՀՅԴ ԳՄ դիրքորոշումն էր, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում լրագրողներին փոխանցեցին ՀՅԴ ԳՄ անդամներ Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն նշեց, որ ապրիլի 18-20 Աղվերանում գումարված ՀՅԴ Գերագույն Ժողովը վերահաստատել է, որ ՀՅԴ-ն մաս չի…

Վարչապետը պատրաստակամ է խնդրին լուծում տալ

Քիչ առաջ կառավարությունում ավարտվեց կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ` Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի և խորհրդարանական 5 ուժերի հետ համատեղ քննարկումը: Հանդիպմանը չի մասնակցել ՀԱԿ-ը: Լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, դրական գնահատելով հանդիպումը, նշեց, որ վարչապետը ներկայացրել է կուտակային համակարգի վերաբերյալ այն մոտեցումները, որոնք հրապարակել էր «Դեմ եմ» շարժման…

Կիպրոսի Խորհրդարանը Յարգեց Հայկական Ցեղասպանութեան Զոհերու Յիշատակը

Կիպրոսի Ներկայացուցիչներու Տունը այսօր, 10 Ապրիլ 2014, Զատիկի դադարէն առաջ իր վերջին նիստին, մէկ վայրկեան յոտնկայս լռութեամբ յարգեց յիշատակը 1915-ի հայկական ցեղասպանութեան զոհերուն: Այս առթիւ, Ներկայացուցիչներու Տան նախագահ Եաննակիս Օմիրու, անդրադառնալէ ետք մէկ ու կէս միլիոն հայ նահատակներուն նշեց, թէ Կիպրոսի յոյն ժողովուրդը խոր յարգանքով կը խոնարհի թրքական բարբարոսութեան զոհ գացած անմեղ զոհերու յիշատակին առջեւ…

Նախագահը խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներին հրավիրել է հանդիպման

Նոր վարչապետի նշանակման շուրջ խորհրդակցելու համար հանրապետության նախագահը այսօր հանդիպման է հրավիրել խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներին: Սա նախատեսված է ՀՀ Սահմանադրությամբ։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը տեղեկացրել է, որ ՀՅԴ-ն հանդիպման գնալու է։

ԱԺ ոչ իշխանական ուժերը արտահերթ նիստ կհրավիրեն

ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները մտադիր են այս շաբաթ խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրել: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Ըստ նրա` ոչ իշխանական չորս ուժերի միջև, արտահերթ նիստի հետ կապված, կա նախնական որոշում, սակայն այն դեռ պետք է լրացուցիչ քննարկվի: Աղվան Վարդանյանը նշեց, որ արտահերթ նիստը հրավիրվում է կուտակային…