Լուրեր

Այս կառավարությունը համարվում է կեղեքող և թալանչի, այն մեր երկրի գաղջ մթնոլորտի առաջին սերմանողներից է

«Հայաստանի էներգետիկ կյանքը կախված է Ռուսաստանից: Եթե ՀՀ իշխանությունները վճռականորեն գործեին, ամեն ինչ այլ կերպ կլիներ», այսօր, մայիսի 21-ին «Ուրբաթ» մամուլի ակումբում րագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ հավելել,- «Էներգետիկ անկախության մասին են խոսում, բայց ոչ մի քայլ չեն անում այդ անկախությունն ապահովելու համար»: Անդրադառնալով գազի հնարավոր թանկացմանը`…

ՀՅԴ-ի վերջին քարոզչական հանրահավաքը` Ազնավուրի անվան հրապարակում

Այսօր` մայիսի 3-ին, ժամը 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ գտնվող Ազնավուրի անվան հրապարակում Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր վերջին քարոզչական հանրահավաքն է անցկացնում:

Եթե որեւէ մեկը հրաժարվի հետընտրական դաշինքից` քաղաքական դիակ կդառնա

ԱԺ ավանդական ճեպազրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չցանկացավ կանխատեսել, թե Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում ՀՅԴ-ն քանի տոկոս ձայն կարող է հավաքել` նշելով, որ կանխատեսում անելն անշնորհակալ գործ է: Ռուստամյանը կարեւորում եւ հիմնական խնդիր է համարում այն, որ ոչ իշխանական ուժերը կարողանան վերահսկել ընտրությունները, գոնե տեղամասերում փորձել պահել ձայները, նաեւ արձանագրել ընտրատեղամասերից դուրս իշխանության…

Ժողովուրդը պետք է հստակ տեսնի ընդդիմությանը իշխանությունից տարբերակող բաժանարար գիծը

Եթե Երեւանի ավագանու ընտրություններն արդար անցնեն, կհաղթի Դաշնակցությունը, այս մասին այսօր, մայիսի 2-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ազգային ժողովի պատգամավոր ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Երեւանի քաղաքապետի ՀՅԴ թեկնածու Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա՝ ներկա դրությամբ քաղաքական դաշտում ՀՅԴ-ն միակն է, որ խնդիրներ չունի ընդդիմադիր ուժերից…

Հանրապետականները սպառնացել են նաեւ ՀՅԴ ակտիվիստներին

Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ նախընտրական քարոզչական խմբի անդամները հանդիպումներ են ունեցել Երեւանի տարբեր համայնքներում, ներկայացրել կուսակցության նախընտրական ծրագիրը, քաղաքն ու դրանով նաեւ երկիրը փոխելու իրենց պատկերացումները: “Ինչպե՞ս կարող են քաղաքն իրենցով անել, այս քաղաքում յուրաքանչյուր շենքում ապրում են տասնյակ մարդիկ եւ կարող են տարբեր հայացնքներ ունենալ: Նրանք դա անում են, որովհետեւ դիմացինն աղջիկ է, թույլ…

Միայն ՀՅԴ-ն է ընտրությունների գնում ղեկավար կազմով

«Իշխանություններն ամեն ինչ արելցին, որ նսեմացնեն այս ընտրությունների նշանակությունը` ասելով, որ գյուղը գյուղապետ է ընտրում, քաղաքը քաղաքապետ է ընտրում, դրանից ավել բան մի ակնկալեք այս ընտրություններից` շատ-շատ ասֆալտապատման, աղբահանման, կենցաղյաին հարցերով վերջանա, եւ դրանով բնականաբար հետաքրքրությունը նսեմացնեն այս ընտրության»,- Արաբկիրի բնակիչներին այսօր ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը: Նա…

Քաղաքացիները պետք է «ոչ» ասեն իշխանություններին և «այո» ըննդիմադիր քաղաքական ուժին

Այսօր Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ավագանու քարոզարշավ էր անցկացնում Դավթաշենի վարչական շրջանում: Դաշնակցության ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը Աղվան Վարդանյանի եւ իր մյուս թիմակիցների հետ շրջեց Դավթաշենի փողոցներով՝ ներկայացնելով բնակիչներին իրենց քարոզչական նութերը: «Մեր պարագայում մենք կարծում ենք, որ ընդդիմադիր քաղաքապետը իսկապես կարող է փոխել երկրում իրավիճակը։ Համապետական ընտրությունների ժամանակ շատ դժգոհ զանգված կար, որը փոփոխություն չկարողացավ…

Հայաստանում արտագաղթը հասել է վերջնագծին

Մենք այս ընտրություները դիտարկում ենք ոչ միայն զուտ Երեւանի ընտրություններ, այլ ընտրական ճանապարհով երկրում իրավիճակ փոխելու համար լուրջ հնարավորություն: Ցանկանում ենք ընտրությունների միջոցով երկրում արմատական բարեփոխումներ իրականացնել»,- Երեւանի Կենտրոն համայնքում՝ Այգեստանի բնակիչների հետ բակային հանդիպման ժամանակ ասաց Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ համամասնական ցանկը գլխավորող Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ Այդ բարեփոխումների ծրագիրը Դաշնակցությունը վաղուց է…

Մայիսի 5-ին բոլորս գնում ենք ընտրատեղամասեր և մեր «ոչ»-ն ասում իշխանությանը

Ապրիլի 28-ին Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ-ն Ավան վարչական շրջանում անցկացրեց քայլարշավ, որն ավարտվեց ժողովրդային հանդիպումով: Քայլարշավի մասնակիցների հետ էին ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ փոխներկայացուցիչ, Երևանի ավագանու ՀՅԴ նախընտրական ցուցակի 3-րդ համար Արսեն Համբարձումյանը, ՀՅԴ ավագանու ցուցակի Ավան վարչական շրջանը ներկայացնող թեկնածուներ: Քայլարշավի ընթացքում խմբին է միացել…

ՀՅԴ-ի խնդիրը սեփական քաղաքապետ ունենալը չէ, այլ Երեւանում իշխանափոխությունը

ՀՅԴ-ն նոր չէ, որ քաղաքական բեմահարթակում իր ծրագրի մասին է խոսում, երկրում ստեղծված վիճակի մասին է խոսում, ընդդիմադիր կուսակցություն է, իր ընդդիմադիր տեսակետներն ու դիրքորոշումները շատ հստակ արտահայտել է, ընդհանրապես Հայաստանի բոլոր պրոբլեմների մասին. Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն…