Լուրեր

Քայլարշավ Կոմիտասի պողոտայով. ՀՅԴ-ի նպատակն է ծրագրերը տեղ հասցնել ընտրողներին

Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի փուլում ՀՅԴ համամասնական ցուցակի ներկայացուցիչները, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներն ու ՀՅԴ թիմի անդամներն այսօր քայլարշավ էին կազմակերպել Կոմիտասի պողոտայով: Ընտրությունների նախընտրական քարոզարշավի այս փուլում, ինչպես նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, ՀՅԴ քարոզչական թիմը նպատակահարմար է գտել այս ձեւով քարոզչություն իրականացնել: Նա լրագրողներին ասաց, որ ՀՅԴ-ի պարագայում մինչեւ այսօր…

Երեւանում տեղի ունեցավ ավանդական Ջահերով երթ

Երեւանի «Ազատության» հրապարակում մեկնարկեց ավանդական Ջահերով երթը։ Դրանից առաջ ելույթ ունեցավ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը։ Նա ընդգծեց, որ հայ ժողովրդի պահանջը ոչ միայն Ցեղասպանության ճանաչումը պետք է լինի, այլեւ հատուցումը։ Հայ ժողովրդին զրկել են պատմական հայրենիքի մի մասից եւ այսօր պատասխանը պետք է լինի համարժեք՝ հատուցման առումով։ «Առավել եւս, ըստ Վահան Հովհաննիսյանի, որ մեր…

Սերժ Սարգսյանն ու Արմեն Ռուստամյանը հանդիպել են

Նախագահ Սերժ Սարգսյանը, ի կատարումն ՀՀ Սահմանադրության պահանջների, այսօր շարունակել է խորհրդակցությունները ՀՀ Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունների հետ՝ ՀՀ վարչապետի նշանակման նպատակով: Հանրապետության նախագահը ընդունել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին: Մինչ այս, նույն նպատակով Սերժ Սարգսյանը «Հանրապետական»-ից (ՀՀԿ) բացի, նման խորհրդակցություններ է ունեցել նաև «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց Երկիր» խմբակցությունների ղեկավարների հետ:

Ելք չունե՞ն, ներքին խնդիրնե՞ր ունեն…

Երեկ ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը ՀՀԿ Գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերի ժամանակ ներկայացրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի թեկնածությունն այդ պաշտոնի համար։ ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի համար այս որոշումն անակնկալ չէր: Yerkir.am-ի հետ զրույցում նա մեջբերեց թերթերից մեկի այսօրվա հրապարակման վերնագիրը` «Տրամաբանական չէր, անակնկալ չէր»: «Մեր երկրում…

ՀՅԴ-ն վճռական է «Արտոնագրային վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու հարցում

Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել «Արտոնագրային վճարների մասին օրենքում» լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողում պատգամավորներն այսօր որոշել են` փորձել համաձայնության գալ այս հարցի շուրջ եւ եթե հնարավոր է` հանդես գալ մեկ ընդհանուր նախագծով: ՀՅԴ-ի առաջարկությունները, որ էապես թեթեւացում է նախատեսում ստոմատոլոգների համար` կառավարությունը մերժել է: Դաշնակցական պատգամավորները, սակայն, զիջումների…

Մեր նպատակը պետք է լինի ջարդել քաղաքական մենաշնորհը ՀՀ-ում

«Երեւան՝ փոխիր Հայաստանը» այս կարգախոսով է Դաշնակցույթունը մասնակցում Երեւանի ավագանու ընտրություններին։ Այս մասին այսօր ասել է Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը։ «Փոփոխություններն սկսվելու են Երեւանից եւ տարածվելու ամբողջ Հայաստանում»,-նշել է Աղվան Վարդյանյանը` տեղեկացնելով, որ մասնագիտական խումբն աշխատում է նախընտրական ծրագրի վրա։ «Մենք պետք է կարողանանք գիտակցել, որ սա ցուցակների առաջին…

ՀՅԴ-ն իր ամբողջ ներուժն ու հնարավորությունները ցույց կտա Երեւանի ավագանու ընտրությանը

Այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հատարարել է, որ Երևանի ավագանու ընտրությունները հնարավորություն են ՀՅ Դաշնակցության համար ապացուցելու այն կշիռը և հնարավորությունները, որոնք ունի կուսկացությունը: «Մենք առաջարկել ենք մեր օրակարգը և ճանապարհային քարտեզը, ինչը կարող է ընդհանրական լինել և՚ իշխանության, և՚ ընդդիմության համար: Մեզ համար այս ընտրությունները հնարավորություն են ապացուցելու,…

Երեւանի ընտրություններին ՀՅԴ-ն կմասնակցի 65-հոգանոց ցուցակով

ՀՅԴ-ն մայիսի 5-ին կայանալիք` Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով է ներկայացրել 65 հոգուց բաղկացած համամասնական իր ցուցակը: Ցուցակը գլխավորում է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Երկրորդ հորիզոնականում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանն է: Երրորդ տեղը զբաղեցնում է ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: 4.…

ՀՅԴ-ն առաջարկում է ճանապարհային քարտեզ

ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված իրավիճակը պահանջում է հանգուցալուծում: «Ուլտիմատումը, դիմակայության սրումը, զիջումների չգնալու արտահայտությունները մեզ որեւէ տեղ չեն տանելու, ավելի են խորացնելու հասարակության, իշխանության եւ քաղաքական ուժերի միջեւ անջրպետը»,- ընդգծեց նա: Այն, որ մեր երկրում հիմնարար արմատական փոփոխություններ են անհրաժեշտ, Վարդանյանի կարծիքով, գիտակցում…

Հայաստանի ԱԳՆ-ն պետք է գործադրի բոլոր ջանքերը, որպեսզի ԼՂՀ միջազգային ճանաչումը անկասելի լինի

Լիտվայի Սեյմում Լիտվա-Արցախ բարեկամության խմբի ստեղծումը Ադրբեջանում ագրեսիայի մրրիկ է առաջացրել, եւ Ադրբեջանի նախաձեռնած ծավալուն գործընթացը պետք է արժանի հակահարված ստանա ոչ միայն Հայաստանի ու Լիտվայի խորհրդարաններից, այլեւ իրենց ժողովրդավար համարող պետությունների կողմից: Այդ մասին այսօր՝ մարտի 19-ին խորհրդարանում հայտարարություններին ժամին հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Լիտվա-Արցախ բարեկամության խմբի ստեղծմանը: «Դատապարտելով…