Լուրեր

Երբ ընտրությունները շինծու են՝ իմաստ չունի խոսել հաղթողի եւ պարտվողների մասին

Այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցում ԱԺ ՀՅԴ խմբակության ղեկավար Արմեն Ռուստամյանը եւս մեկ անգամ հայտարարել է, որ ընտրություններից մի քանի օր առաջ ՀՅԴ-ն իր ընտրազանգվածին կոչ կանի, թե ինչպես քվեարկեն: Նա ընդգծել է, որ շտապելու կարիք չկա, իրավիճակի փոփոխությունները, կարծես, անսպասելի են, եւ մինչեւ վերջին պահն էլ հայտնի չէ՝ ընտրությունները կհետաձգվե՞ն, թե՞ ոչ: «Ես հակված եմ…

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցը` կառավարությանը

Աղվան Վարդանյանի հարցը` կառավարությանը Հարգելի կառավարություն Երեկ այս դահլիճում հայտարարություն եմ արել` Սյունիքի մարզի 50 հազար հեկտար իրանական կողմին վարձակալություն տալու հնարավոր գործարքի վերաբերյալ: Շնորհակալ եմ: Երեկ տարածքային կառավարման նախարարությունը պարզաբանում է տարածել՝ շեշտելով, որ առայժմ որևէ իրավական գործընթաց գոյություն չունի: Իհարկե, շատ լավ կլիներ, եթե կառավարությունը ավելի շուտ այս պարզաբանումը տար, ոչ թե հանրային…

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը պարենամթերք կտրամադրի Հայաստանում ապաստանած սիրիահայ ընտանիքներին

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը Հայաստանում ապաստանած շուրջ 500 սիրիահայ ընտանիքի փետրվարի 6-ին և 8-ին պարենամթերք կտրամադրի: «Օգնիր եղբորդ» նախաձեռնության համակարգող Վահան Վարդանյանի տեղեկացմամբ, շուրջ 12-13 տոննա կազմող պարենամթերքը տրամադրել է Հայկական քրիստոնյա բժիշկների ասոցիացիան։ Մթերք կուղարկվի նաեւ Արցախում հաստատված շուրջ 50 ընտանիքի: Ընտանիքները, որոնց կտրամադրվի օգնությունն, արդեն ցուցակագրված են: «Պարենամթերքը բաղկացած է ամենատարբեր մթերքներից՝ ոլոռ, լոբի,…

ՀՅԴ-ն ՀՀ սահմանամերձ և բարձր լեռնային գոտիների ուսանողների արտոնությունների մասին օրինագիծ է ներկայացրել

Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության պատգամավորներն այսօր Ազգային Ժողով էին ներկայացրել օրենսդրական նախաձեռնություններ, որոնք նպատակ ունեն ինչպես սահմանամերձ, այնպես էլ բարձր լեռնային բնակավայրերի ուսանողներին հնարավորություն տալ օգտվելու օրենքով սահմանված կրթական արտոնություններից։ Խոսքը վերաբերում է «Կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներումում փոփոխություններ կատարելու՝ ՀՀ օրենքի նախագծերի փաթեթի մասին։ ՀՅԴ պատգամավոր Աղվան…

Կսատարի՞ ՀՅԴ-ն որեւէ թեկնածուի, թե՞ ոչ

«Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն ժողովը Գերագույն մարմնին լիազորել է հետեւել ընտրարշավին եւ հարկ եղած դեպքում հայտարարությամբ հանդես գալ», -ասել է ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: Ըստ նրա` դեկտեմբերի 25-ին, երբ կայացավ Գերագույն ժողովը, պարզորոշ չէր, թե ովքեր կգրանցվեն նախագահի թեկնածու, ինչպիսին կլինի ընտրարշավը, դրա համար էլ այդ ժամանակ նման լիազորություն չի տրվել: «Երբ քարոզարշավը սկսվի,…

Այս ընտրությունները վերածվել են խաղի, որ կանոններ չի ճանաչում

«Մենք առաջիկա մեկուկես-երկու ամիսը որոշակի դադարի մեջ ենք: Ճիշտ է` պետության մեջ ամենակարևոր իրադարձություններն են, բայց իրենց կանխատեսելիությամբ որևէ ակնկալիքի տեղ չեն թողնում»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման եթերում ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Հայաստանում անհրաժեշտ փոփոխությունները, ըստ նրա, չեն կարող լինել դանդաղ. այնքան ակնհայտ ու դժվարին են խնդիրները, որ դրանց…

ՀՅԴ-ն նոր իրավիճակ է կանխատեսում

ՀՅԴ-ն չի բացառում, որ նախընտրական շրջանի ինչ-որ մի փուլում հանդես գա կոչով կամ հայտարարությամբ. «Մեր վերջին ժողովը լիազորել է ՀՅԴ ՀԳՄ-ին հետեւել այս զարգացումներին եւ ըստ հարկի կոմնորոշել մեր կուսակցական ընկերներին, մեր համակիրներին` ինչպես քվեարկել ընտրություններում: Մենք դեռ մինչեւ փետրվարի 18-ն ունենք ժամանակ եւ մենք մեր դիրքորոշումը կարտահայտենք»,- ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։…

Ընդդիմության չառաջադրման մասին պետք է իշխանությունը մտածի

«Ի սկզբանե պարզ էր, որ եթե հիմնական քաղաքական դերակատարները թեկնածություն չեն առաջադրելու, կա որոշակի մարդկանց շրջանակ, որոնց մոտ առաջադրման ցանկություն կա, և սա բնական է, այստեղ արտառոց բան չեմ դիտում»,- ստեղծված քաղաքական իրավիճակի մասին կարծիք է հայտնել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Պատգամավորն այստեղ այլ խնդիր է տեսնում, որը պետք է մտահոգի իշխանությանը: Ըստ…

Ինչո՞ւ ՀՅԴ-ն չբոյկոտեց ընտրությունները

Թեև ՀՅԴ-ն նախագահի ընտրություններում թեկնածու չի առաջադրում, բայց դա չի նշանակում, որ մի կողմ է քաշվում գործընթացներից: «Հակառակը, ավելի անաչառ դիրքերից խնդիրներ ենք բարձրացնելու և պահանջելու ենք, որ թեկնածուները հաշվի նստեն հասարակական պահանջի հետ, որը ձևավորվում է ՀՅԴ յոթ կետերի շուրջ: Ակտիվորեն մասնակցելու ենք ընտրարշավին, որպես քաղաքական ուժ` սրանով մեր քաղաքական գործունեությունը չի դանդաղելու»,- այսօր…

ՀՀ–ում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար հարկավոր է հակակոռուպցիոն մարմին

«2001թ-ից սկսած Հայ Յեղափոխական Դաշնակցությունը երկրում կոռուպցիայի դեմ տարվող պայքարը համարում է անբավարար և գտնում, որ դրա հիմնական պատճառը համակարգային փոփոխությունների կամք դրսևորելու բացակայությունն է: Եվ որպես այդ կամքի արտահայտում առաջարկում ենք կոնկրետ գործողություններ»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Ըստ այդմ, առաջին գործողությունը հակակոռուպցիոն առանձին օրենքի ընդունումն է, որն աշխարհի շատ…