Ամսական արխիւներ. October 2012

Սա չի նշանակում, որ հանձնախումբը բոյկոտելու է ընտրությունները

ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը հայտարարել էր, որ չի սատարելու ԱՄՆ նախագահի երկու թեկնածուներից եւ ոչ մեկին, քանի որ մինչ օրս երկուսն էլ չեն արձագանքել ո՛չ հանձնախմբի, ո՛չ ԱՄՆ հայ համայնքի գրավոր հարցերին: Անդրադառնալով խնդրին` Հայ Յեղափոխական Դաշնակցության բյուրոյի հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը Report.am-ի հետ զրույցում ասաց. -Թե հետագա ինչ քայլեր…

Սիրիական սցենարը Լիբանանում չի կրկնվի

Վերջին օրերին Լիբանանում ստեղծված տագնապահարույց իրավիճակի վերաբերյալ Yerkir.am-ի հարցերին պատասխանում է Բեյրութի «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանը: – Ինչպիսի՞ իրավիճակ է այժմ ստեղծվել Լիբանանում. կան խոսակցություններ, որ ահաբեկչական վերջին գործողությունների պատճառով սրվել են հարաբերությունները Լիբանանի սուննի եւ շիա համայնքների միջեւ: – Այժմ Լիբանանում բնականոն կյանքը վերստին գտնում է իր հունը։ Որոշ զինյալներ կային Բեյրութի փողոցներում,…

Հումանիտար նոր ուղեբեռը Սիրիա կուղարկվի առաջիկայում` «Սիրիական ավիաուղիների» հետ համագործակցությամբ

Սիրիահայերի աջակցության «Օգնիր եղբորդ» նախաձեռնության երկրորդ փուլի հումանիտար բեռներն արդեն պատրաստ են: Դրանք մոտ օրերս կփոխադրվեն Սիրիա: Քննարկվում է «Սիրիական ավիաուղիների» հետ համագործակցելու հարցը՝ Իրանի և Իրաքի օդային ճանապարհներով մարդասիրական ուղեբեռն ուղարկելու համար` խուսափելով Թուրքիայի տարածքում դրանք ավելորդ անգամ վերազննելուց և ավելորդ ծախսերից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Համազգային հիմնադրամի նախագահ, ՀՅԴ անդամ Լիլիթ…

22 եւ 24 Հոկտեմբեր 1975. Հայ Դատի ուժական պայքարին շղթայազերծումը

Հոկտեմբերի այս օրերուն, 37 տարի առաջ, ահաբեկչական իրերայաջորդ զոյգ գործողութիւններ ցնցեցին քաղաքական աշխարհը, հայ ժողովուրդին դէմ թրքական պետութեան գործադրած Ցեղասպանութեան եւ Հայրենազրկումին շուրջ հաստատուած լռութեան պատը ճեղքեցին եւ ազդանշանը տուին Հայ Դատի ուժական պայքարին շղթայազերծման։ Ճշգրիտ՝ 22 եւ 24 Հոկտեմբեր 1975-ին, յաջորդաբար Աւստրիոյ մայրաքաղաք Վիեննայի եւ Ֆրանսայի մայրաքաղաք Փարիզի մէջ, քաղաքական ահաբեկումի ենթարկուեցան զոյգ երկիրներուն…

Մի կարևոր բաժանարարի մասին

Հայաստանի ներքաղաքական դաշտն այսօր ծածկված է ամենաբազմապիսի բաժանարար գծերով: Իսկական լաբիրինթոս: Տարբեր հաստության միջնորմներով միմյանցից բաժանված են գրեթե բոլոր քաղաքական ուժերն ու անհատ գործիչները: Բոլորը, որպես կանոն, մյուսներից մի բանով տարբերվում են` ունենալով շատ ընդհանրություններ: Հաճախ այդ ընդհանրություններն այնքան շատ են, բաժանարար միջնորմն այնքան բարակ, որ դրա միջով նույնիսկ արևի լույսն է թափանցում, և մտածում…

Չի բացառվում, որ Դաշնակցությունը բոյկոտի նախագահական ընտրությունները

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը – Մենք արդեն թևակոխել ենք նախագահական ընտրարշավի նախաեռուն շրջան, և քաղաքական դաշտն սկսում է նախընտրական տեսք ստանալ։ Ամեն ինչ կանխատեսելի է իշխանական դաշտում՝ մենք գիտենք, որ ընտրությունները կեղծվելու են, և իշխանությունը ազատ ու արդար ընտրություն կատարելու ռեսուրս չունի։ Որպես ընդդիմադիր ուժ, որը միշտ առանձնացել…

Ժողովրդի անվտանգությունը սահմանից այս կողմ

«Ժողովրդի անվտանգություն» եզրույթ-երեւույթը մեզ մոտ ասոցացվում է որպես արտաքին թշնամուց անվտանգության ապահովում, ավելի հստակ` սահմանից այն կողմ «ատամները սրած» եւ գայլի ախորժակ ունեցող Ադրբեջանից պաշտպանվածություն: Կասկած չունենք, որ հայրենիքի սահմանին գիշեր ու ցերեկ կանգուն եւ արթուն հայ զինվորի` հայրենիքի պաշտպանության եւ անվտանգության ապահովությունը թշնամու ոտնձգությունների նկատմամբ, կատարվում է ամենայն պատասխանատվությամբ եւ նվիրումով: Սակայն նույնը չի…

Լիբանանահայերի շրջանում խուճապ եւ տագնապային տրամադրություններ չկան

Լիբանանի հայկական համայնքում իրավիճակը հանգիստ է. խուճապային եւ տագնապային տրամադրություններ հայերի շրջանում չկա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն` ավելացնելով, որ հոկտեմբերի 22-ի առավոտյան զինված ընդհարումներ են տեղի ունեցել, սակայն լիբանանյան բանակը կարողացել է վերահսկել իրավիճակը: Գանտահարյանի խոսքով` կառավարության շենքը, որտեղ բախումներ էին տեղի ունեցել, այժմ բանակի անմիջական…

Հ.Յ.Դ. Լիբանանի կեդրոնական կոմիտէի հաղորդագրութիւնը

Երէկ` Էշրեֆիէի մէջ տեղի ունեցած անարգ պայթումէն անմիջապէս ետք, ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն լիբանանեան լրատուամիջոցներուն յղեց դատապարտանքի հետեւեալ հաղորդագրութիւնը: «ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն խստիւ կը դատապարտէ Էշրեֆիէն թիրախ դարձուցած անարգ պայթումը, որ պատճառեց զոհեր ու վիրաւորներ: «ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն կը դատապարտէ ոճրային այս արարքը եւ կը շեշտէ զոհերուն ընտանիքներուն հետ զօրակցութեան անհրաժեշտութիւնը, ինչպէս նաեւ…

21-ամեայ կենսափորձով…

2012 թւականի սեպտեմբերի 21-ով ահա, հայաշխարհը ընդառաջ է գնում Հայաստանի Հանրապետութեան անկախութեան վերականգնման 21-րդ տարեդարձին: Ընդամէնը օրեր առաջ, նոյն սեպտեմբերի 2-ով նշանաւորւող հերոսական Արցախի անկախութեան հռչակման 21-րդ տարեդարձը եւս որպէս նախերգանք՝ հանդիսացել ու հանդիսանում է բուն հայոց ամբողջական պետականութեան անկախութեան ակունքն ու սկզբնաղբիւրը՝ մարմնաւորելով հայոց ազատատենչութեան ու արդարամտութեան ոգին: Ոգեղէն այդ արժեհամակարգը նւաճւեց ամենաթանկ գների…