Ամսական արխիւներ. December 2012

ՀՅԴ խնդիրը երկիրն օր առաջ այս օրակարգի վրա բերելն է

ՀՅԴ առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ մինչև այժմ որոշում չկայացնելը պայմանավորված է իրավիճակի փոփոխությամբ: Այս մասին այսօր, ԱԺ ճեպազրույցների ժամին ասել է ՀՅԴ ԱԺ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու մինչև այժմ «Դաշնակցությունը» որոշում չի կայացրել, մինչդեռ 2007-ի ընտրություններին ՀՅԴ-ն իր դիրքորոշումը հստակ հայտնել էր: Ըստ նրա` ի տարբերություն 2007թվականի, հիմա իրավիճակն…

Խմբագրական «Ազդակ»ի. Վստահութիւն Եւ Մասնակցութիւն

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հաւանաբար այն հազուագիւտ կառոյցներէն է, որ իր ցանցային, բրգաձեւ կառոյցով շուրջ երկու տասնամեակէ աւելի կը գործէ աշխարհի տարածքին: Կեդրոնական հոգաբարձութիւնը, Երեւանի գրասենեակը, գումարած` իւրաքանչիւր երկրի յանձնախումբերը յաջողած են հիմնադրամի գործունէութեան եւ կառուցակարգին մէջ ներգրաւել հայ կեանքի բոլո՛ր` պետական, քաղաքական, յարանուանական եւ միութենական ներկայացուցիչները: Անկախ իւրաքանչիւր տարի ձեռք բերուած գումարային-նիւթական արդիւնքներէն, նախ կառոյցի…

Թուրք մտավորական. «Ցեղապաշտությունը հանրապետության հիմքն է»

ԱՅՇԵ ԳՅՈՒՆԱՅՍՈՒ «Անհիմն հայկական պնդումների դեմ պայքարի» միության նախագահ Գյոքսել Գյուլբեյը վերջերս ցեղապաշտության ընդդիմադիրների օրակարգում է: Էրբեյը Twitter-ի իր էջում հրապարակում է հայկական վաքըֆների հասցեները և Ներքին գործերի նախարարությանը հարց ուղղում, թե ինչու են այդ վաքըֆներն այդչափ շատ, իսկ Ազգային կրթության նախարարությանն էլ հարցնում` հայկական դպրոցները վերահսկվում են, թե ոչ: Էրբեյը, որի դեմ դատական գործ…

Ռուսական մուրճի և ամերիկյան սալի «եվրասիական» տխուր հեռանկարը

Վլադիմիր Պուտինի` Թուրքիա կատարած այցից անմիջապես հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռուսաստանի ձայն»-ին տված հարցազրույցում հայտարարեց, թե Ռուսաստանն ուրախությամբ կընդունի Մաքսային միությանն անդամակցելու` Թուրքիայի հնարավոր ցանկությունը: Դժվար է ասել` Անկարայում Պուտինն Էրդողանին արե՞լ է նման առաջարկություն, թե՞ դա զուտ Կրեմլի ցանկության արտահայտություն էր: Բայց ինքնին այդ հարցը շրջանառության մեջ դնելն արդեն պատահական չէր:…

Մեր առաջարկած յոթ կետերը պետք է դառնան հասարակական պահանջ

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Չկա հարց կամ իրավիճակ, որ ՀՅԴ-ն բոլորից շուտ չկողմնորոշվի. 100 տարվա կուսակցություն է, իսկ ի՞նչ էիք կարծում։ Հավանաբար, հնությունն է դերախաղացը, որ կողմնորոշված դաշնակցական պատգամավորները երբեք չեն «ջրիկանում», ասել է թե, ըստ ՀՀԿ-ական Կարեն Ճշմարիտյանի` կայացման խնդիր չունեն և ելույթ չեն ունենում զուտ ելույթ…

Ա.Մ.Ն. Քոնկրեսի շէնքին մէջ՝ Արցախի անկախութեան 21րդ տարեդարձի տօնակատարութիւն

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ Չորեքշաբթի, Դեկտեմբեր 5, 2012-ին, «Քէփիթըլ Հիլ»ի, պատմական «Ռասըլ» սրահին մէջ, նշուեցաւ Արցախի Հանրապետութեան 21-ամեակը: Այս հանդիսութեան ներկայ էր Արցախի Արտաքին Գործոց նախարար Կարէն Միրզոյեանը: Քոնկրէսէն ներս, հայկական խմբակցութեան ներկայացուցիչներուն կողմէ կազմակերպուած այս ձեռնարկին ներկայ էին Էտ Ռոյս (Հանրապետական, Քալիֆորնիա), Ֆրէնք Փըլոն (Դեմոկրատական, Նիւ Ճըրզի), Ճէք Ռիտ (Դեմոկրատական,…

ՀՅԴ-ն իր օրակարգը համարում է հասարակությանը համախմբելու ելակետը

Այսօր, դեկտեմբերի 6-ին, «Էրեբունի պլազայում» տեղի ունեցավ ՀՅ Դաշնակցության «Միասնական օրակարգ նախագահական ընտրություններում» խորագրով խորհրդաժողովը, որտեղ ներկայացվել է ՀՅԴ կողմից դեռեւս ամիսներ առաջ առաջարկված` 7 ծրագրային կետերից բաղկացած քաղաքական պլատֆորմը։ Խորհրդաժողովին մասնակցում էին ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական ուժերը։ Բացի այդ ներկա էին հասարակական սեկտորի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Խորհրդաժողովին ներկա էին Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ), Վահե…

Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի հանրության ներկայացրած գրքերը

Այսօր, դեկտեմբերի 6-ին, «ԱԻՖ»-ի մամուլի կենտրոնում, ռուսալեզու ընթերցողներին է ներկայացվել “Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները` 1918-1920թթ-ին” գիրքը: Գրքի հեղինակը ԵՊՀ պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանն է: “Զգույշ, պատմական փաստեր են” ձեռնարկի շրջանակում եւ “Ռուս-հայկական համագործակցություն” կազմակերպությանն (Հայ Դատի Մոսկվայի գրասենյակ) ու “Կովկասագետների գիտական ընկերության” նախաձեռնությամբ Մոսկվայում կազմակերպվել էր քննարկում գրքում տեղ գտած անհերքելի փաստերի ու մեր օրերում դրանց…

Անձերի շուրջ համախմբումը որեւէ խնդիր չի լուծում

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հարցազրույցը «Հայոց Աշխարհ»-ին: «Մենք մեզ որեւէ մեկից չենք գերադասում, բայց որեւէ մեկն էլ հաստատ մեզնից գերադասելի չէ»,- երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ «սին եւ անպտուղ» համարելով միասնական թեկնածուի որեւէ փնտրտուք «առանց միասնական օրակարգի ընդունման եւ դրա կատարումը երաշխավորող ճանապարհային քարտեզի համաձայնեցման»: -Ինչո՞վ էր պայմանավորված այս…

Ժամանակն է մուտք գործել մեծ քաղաքականություն

Արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացի ներկա իրավիճակում, երբ փաստորեն փակուղում են հայտնվել բանակցային գործընթացը շարունակելու կամ Ադրբեջանին կառուցողական դաշտ «հրավիրելու» եռահամանախագահների և Հայաստանի ջանքերը, մեկ անգամ ևս օրակարգային է դարձել «Մադրիդյան սկզբունքներ» հասկացությունը: Այդ մասին ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի` Ֆրանսիա կատարած այցելության ընթացքում վերջին շրջանում առաջինն արտահայտեց Ֆրանսիայի նախագահ պրն Օլանդը: «Մադրիդյան սկզբունքներ» պարունակող փաստաթուղթը եռանախագահների…