Ամսական արխիւներ. December 2012

«Ասպարէզ»ի խմբագրական – «Սահման Քաջաց, Զէնք Իւրեանց»

Մեր զէնքի, մեր սուրի զօրութիւնը չափելու հարկադրանքին տակ պէտք է զգանք մենք մեզ, ամէն օր: Ոչ միայն չափելու, այլ անոնց հասողութեան սահմանները ընդարձակելու խնդիր ունինք, որովհետեւ մեր անցեալը բաւական ապացոյցներ ունի, թէ մենք երբե՛ք մեր հաւաքական կարելիութեանց ամբողջութիւնը չենք օգտագործած ազգային կարեւորագոյն մարտահրաւէրները դիմագրաւելու ժամանակ: Գալիք տարի Արցախեան ազատագրական նորագոյն շարժումի քսանհինգամեակն է: Մեր առաջին…

Լույս է տեսել «Վէմ» հանդեսի 2012 թ. թիւ 4-րդը, որը հաջորդական համարների շարքում 40-րդն է

Շուրջ 244 ծավալ և հարուստ ու բազմազան բովանդակություն ունեցող 4-րդ համարի Խմբագրականը նվիրված է հայ մտքի պատմության հետազոտությանը։ Այս բնագավառում մեզանում տպագրվող ուսումնասիրությունները մի կողմից հեռու են ինտելեկտուալ պատմության գիտական չափորոշիչներից, իսկ մյուս կողմից էլ շեղվել են ազգային մտքի ավանդույթներից։ Խմբագրականում ուրվագծվում են ստեղծված վիճակից դուրս գալու ուղիները, իսկ հանդեսի Հավելված բաժնում ներկայացվում են պատմագիտական…

2012 – Հաշուեյարդար. Մսխուած Առիթներու Եւ Խեղուած Ընտրանքներու Տարին

Տարեվերջի ընդհանրացած սովորութիւն է, որ անհատներ, հաւաքականութիւններ, կազմակերպութիւններ թէ իշխանութիւններ կ՛արժեւորեն իր աւարտին հասած տարուան հաշուեկշիռը։ Աշխարհի չորս ծագերուն, նոր տարուան սեմին, բոլորը հաշուեյարդարի կը նստին եւ գնահատումը կը կատարեն իրենց ձեռքբերումներուն ու կորուստներուն։ Ինքնանպատակ չի կատարուիր, անշուշտ, հաշուեյարդարը։ Բոլորին մօտ ալ կ՛իշխէ, փորձուած ու անցեալին յանձնուող տարուան հաշուեկշիռէն մեկնելով՝ գալիքին համար անհրաժեշտ դասերը քաղելու…

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Ժողովի հայտարարությունը նախագահական ընտրությունների վերաբերյալ

Հանգամանորեն քննության առնելով ՀՀ նախագահի գալիք ընտրությանը ՀՅԴ մասնակցության ձևաչափի հարցը՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը արձանագրում է. Ի կատարումն սույն թվականի հուլիսի Գերագույն ժողովի որոշման` ՀՀ նախագահի ընտրությանն ընդառաջ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նախաձեռնեց միասնական քաղաքական օրակարգի շուրջ լայն համախոհություն ձևավորելու գործընթաց։ Դերակատար քաղաքական ուժերի, հասարակական շրջանակների հետ քննարկումների միջոցով փորձ արվեց համախոհություն ստեղծել քաղաքական…

Ինչո՞ւ ՀՅԴ-ն չբոյկոտեց ընտրությունները

Թեև ՀՅԴ-ն նախագահի ընտրություններում թեկնածու չի առաջադրում, բայց դա չի նշանակում, որ մի կողմ է քաշվում գործընթացներից: «Հակառակը, ավելի անաչառ դիրքերից խնդիրներ ենք բարձրացնելու և պահանջելու ենք, որ թեկնածուները հաշվի նստեն հասարակական պահանջի հետ, որը ձևավորվում է ՀՅԴ յոթ կետերի շուրջ: Ակտիվորեն մասնակցելու ենք ընտրարշավին, որպես քաղաքական ուժ` սրանով մեր քաղաքական գործունեությունը չի դանդաղելու»,- այսօր…

2012թ. ձեռքբերումներ չեմ տեսնում Աղվան Վարդանյանն ամփոփում է անցնող տարին

ՀՅԴ ԱԺ խմաբկցության քարտուղար Աղվան Վարդանյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ամփոփել է 2012-ը: Նա ասում է, որ անցնող տարում ձեռքբերումներ՝ պետության, հասարակության մասշտաբով, չի տեսնում: -2012-ը Ձեզ համար՝ որպես քաղաքական գործչի, ի՞նչ ձեռքբերումների և ի՞նչ բացթողումերի տարի էր: -Ձեռքբերումների մասին չեմ կարող շատ բան ասել, որովհետև իրականում, քաղաքական առումով, մեզ համար 2012-ը անհաջող տարի էր: Անհաջող…

ՀՅԴ Երուսաղեմի Հայ դատի հանձնախումբը հետեւողական է լինելու Ցեղասպանության ճանաչման հարցում

ՀՅԴ Երուսաղեմի Հայ դատի հանձնախումբը բարձր է գնահատում Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում անցնող տարում արձանագրված առաջընթացը: «Արմենպրես»-ի հետ զրույցում հանձնախմբի պատասխանատու Հակոբ Սեւանը նկատեց, որ 2012-ը բավական լավ տարի էր իրենց հանձնախմբի գործունեության առումով: «Մեր աշխատանքները Քնեսեթում բավական արդյունավետ էին, առաջխաղացում կար մեր տարած ճանաչման գործընթացում: Հուսով ենք` ձեռքբերված հաջողություններն էլ ավելի կամրապնդվեն գալիք…

ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբին լրջորեն մտահոգում է ԱՄՆ պաշտպանության նախարարի թեկնածու Չակ Հեյգելը

ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը լրջորեն մտահոգված է ԱՄՆ պաշտպանության նախարարի թեկնածու Չակ Հեյգելի` Հայոց ցեղասպանության հարցում ունեցած դիրքորոշումից: «Մեզ անհանգստացնում է այն հանգամանքը, որ նախկին սենատոր Հեյգելը հավատում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի ստահոդ հայտարարություններին»,- ասել է Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Հեյգելը դեմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ 1915 թվականի ողբերգություն…

Պահանջ` Ողջոյնի Տեսքով

Ամերիկայի ծերակուտական Ճոն Քերիի առաջադրումը` արտաքին գործոց նախարարի պաշտօնին, ի շարս այլ լուսարձակներու գրաւած է նաեւ հայկականը, թրքականն ու ազրպէյճանականը: Անմիջապէս ըսենք, որ ռուսական մակարդակի վրայ տեղեկատուական անդրադարձը մինչ այժմ դրական կարելի է նկատել, եթէ նկատի ունենանք ռուսական մամուլի արձագանգումը` ամերիկեան այն տեսակէտներուն, որոնք լաւատեսական նախանիշեր կ՛ուզեն տեսնել Քերիի պաշտօնամուտին մէջ: Հայկականի պարագային նախ ի…

«Սա մեզ համար հայրենիք է, ոչ միայն` տարածք»

Սիրիական քաղաքացիական պատերազմը, երկրում ստեղծված կացությունը տասնյակ հազարավոր մարդկանց ճակատագրեր դարձրել է անհայտ եւ անորոշ: Սիրիայի խաղաղ բնակչության հետ մեկտեղ Սիրիայի հայկական երբեմնի հզոր համայնքն այսօր կործանման եւ քայքայման եզրին է: Հազարավոր սիրիահայեր տեղափոխվել են արտերկիր, Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն: Տասնյակ սիրիահայ ընտանիքներ այժմ բնակվում են Քաշաթաղի շրջանում: Քաշաթաղ այցելած սիրիահայերի եւ կովսականցիների հետ հանդիպելու…