Ամսական արխիւներ. January 2013

Խմբագրական – «Ազատ Օր»ի թիւ 20.000 համարը

68 տարիներ եւ թերթի 19.999 թիւեր առաջ, նացիական լուծէն ետք Յունաստանի վերանկախացման խանդավառ ու յուսալից պայմաններուն մէջ, 25 Փետրուար 1945ին, լոյս կը տեսնէր յունահայ գաղութի օրաթերթ «Ազատ Օր»ի առաջին համարը: Փաստօրէն վերածնունդ մըն էր «Ազատ Օր»ի հրատարակումը, յետ-Եղեռնեան «Նոր Օր»ի հրատարակութենէն ետք: Հ. Յ. Դաշնակցութեան սեփականութիւն՝ «Ազատ Օր» թերթը շաբաթը երեք անգամ կը հրատարակուէր առաջին…

Չանտեսե՛լ Աղբիւրը

Ազրպէյճանական ապատեղեկատուութիւնը այս անգամ հոգեւոր ոլորտին մէջ կ՛արձանագրէր կարճատեւ առաւել մը: Ազրպէյճանական «Էյ. Էն. Էս. Փրես» գործակալութիւնը շրջանառութեան մէջ դրած էր Թիֆլիսի մէջ Կովկասի իսլամներու հոգեւոր առաջնորդ Ալլահշուքուր Փաշազատէի հետ հանդիպման ժամանակ վրաց պատրիարքի իբրեւ թէ հետեւեալ յայտարարութիւնը. «Ես երբեք չեմ համաձայնիր այն միտքին հետ, որ մենք կորսնցուցած ենք մեր հողերը: Մենք պարզապէս ժամանակաւորապէս կորսնցուցած…

Հարցազրոյց Հ.Յ.Դ. Գանատայի Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչ Րաֆֆի Տօնապետեանի հետ

Սուրիոյ հայութեան տագնապը մեր այսօրուան գերխնդիրն է Հարց.- Սուրիոյ հայութեան օժանդակութեան գծով, Գանատայի հայութիւնը անմիջապէս զօրաշարժի ենթարկեց իր ուժերը: Ի՞նչ ձեւով կազմակերպուեցաւ այս աշխատանքը: Պատ.- Երբ Հալէպն ու Դամասկոսը սկսան անմիջականօրէն բախումներու թատերաբեմ դառնալ, Սփիւռքի հայկական գաղութները, ներառեալ Գանատան, զօրաշարժի ենթարկեցին իրենց համայնքային ու կազմակերպական կառոյցները, օգնութեան ձեռք երկարելու սուրիահայութեան: Գանատայի պարագային, Հայ Դատի յանձնախումբի…

Հայաստանը պետք է հետ կանչի իր ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից, փոխարինելով դրանք այլ փաստաթղթով

Հայ-թուրքական հարաբերություններն այս պահին գտնվում են ավելի վատ վիճակում, քան նախքան «ֆուտբոլային դիվանագիտությունը»,-տեսակետ է հայտնել ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նրա խոսքով, այդ հանգամանքը բավական ծանրակշիռ պատճառ է, որպեսզի Հայաստանը դադարեցնի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, սպասելով, թե երբ այդ երկրում իշխանության կգա քաղաքական ուժ, որը պատրաստ կլինի Երեւանի հետ հարաբերություններ…

Ֆրանսիայում Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի շուրջ երկփեղկվածություն է ձևավորվել

Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի վերաներկայացումը խորհրդարանում երկփեղկվածության պատճառ է դարձել: Թեև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը վստահեցրել էր, որ Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող նոր, իրավական առումով ապահով օրինագիծ կմշակվի Ֆրանսիայի կառավարության կողմից, որպեսզի Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն ընդունի այն, Բուշ դյու Ռոնի շրջանից ընտրված պատգամավոր Վալերի…

«Չեզոքություն՝ հանուն Սիրիայի հայերի անվտանգության»

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարյանի համաձայն, Սիրիահայ համայնքի կարգավիճակն արգելեց նրան կողմնակալ հայացքներ ունենալ. առանձնահատկություն՝ որը պետք է միջազգային հանրային կարծիքը հասկանա։ Լոյս է տեսել France-Arménie ամսագրի 2013թ. հունվարի համարը, որը հիմնականում նվիրված է Սիրիահայ համայնքին։ Համարում ֆրանսերենով լույս է տեսել լրագրող Վահէ Տէր Մինասեանի վարած հարցազրույցը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ։ Ստորեւ՝ հարցազրույցի…

Քեսապը Ցնցուած Է Ու Սգաւոր. Յովակին Կիթառին Լարերը Դեռ Թաց Են…

Յովակ Պետրոս Քորթմոսեան՝ ծնեալ Քեսապ, 2 ապրիլ 1989-ին։ Նախնական կրթութիւնը ստացած է Քեսապի Ազգային Ուսումնասիրաց միացեալ վարժարանին (ներկայիս՝ Ճեմարան) մէջ։ Միջնակարգ ուսումը ստացած է Քեսապի կառավարական «Վարուժան Քիլաղպեան» վարժարանին մէջ. սպա երեք տարի յաճախած է Լաթաքիոյ «Ահմատ Շաֆիք Թուման» երկրորդական վարժարանը։ Երկրորդական ուսումը աւարտելէ ետք շարունակած է իր բարձրագոյն ուսումը Լաթաքիոյ «Թըշրին» համալսարանին մէջ՝ հետեւելով…

Նախագահական ընտրություններին իշխանությունը ժողովրդի մոտ հավատը վերականգնելու բացառիկ հնարավորություն ունի

Որքան էլ թերահավատորեն վերաբերվենք առաջիկա ընտրություններին, պետք է մի բան արձանագրել, որ իշխանությունն իսկապես բացառիկ հնարավորություն ունի, առանց լուրջ խնդիրներ առաջացնելու, ձևավորել համազգային արդյունավետ հաջողությունների մթնոլորտ. Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԱԺ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Ըստ ՀՅԴ պատգամավորի՝ հաջողությունների մթնոլորտ ձևավորելու իշխանության քայլերից մեկը կլինի այս ընտրությունների միջոցով ժողովրդի մոտ հավատը վերականգնելը, ապա արդեն…

Համբիկ Սասունեանի 50-ամեակին առիթով

Ծնունդդ շնորհավո’ր, Համբիկ Սասունյան Սիրելի՛ Համբիկ, 5 Յունուար, 2013-ին կը դառնաս 50 տարեկան։ Ծնունդդ կը շնորհաւորեմ Հայաստանէն՝ խիստ իմանալով, որ նախանձով, բարի’ նախանձով կը կարդաս այս տողերը, քանզի գիտեմ՝ որքա՛ն կը փափաքիս հոս ըլլալ։ Ծնունդդ կը շնորաւորեմ բառերու փնտրտուքով, այն նո’յն փնտրտուքով, որ բանտի պարիսպներէն ներս քեզ որեւէ այցելող կը դիմագրաւէ, երբ քու հեզ ժպիտիդ…

Աշխարհի ցանկացած վայրում ապրող հայ պետք է օգնի դժվար կացության մեջ գտնվող մեր հայրենակիցներին

Ավստրալիայի ՍՕՄ բարեգործական միությունը հերթական օգնությունը կցուցաբերի սիրիահայերին «Մոտ երկու շաբաթ առաջ 20.000 դոլար ենք ուղարկել Հայաստան վերադարձած սիրիահայերին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Ավստրալիայի Հայ Դատի ներկայացուցիչ, ՍՕՄ (Սիրիահայերի օժանդակության մարմին) բարեգործական ընկերության անդամ Հայկ Լեփեջյանը: Նա նշեց, որ ՍՕՄ-ը կազմված է երեք կուսակցություններից (Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Սոցիալ-դեմոկրատական և Ռամկավար-ազատական) և 3 եկեղեցիներից…