Ամսական արխիւներ. February 2013

ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հանդիպումներ է ունենում համայնքային ընտրություններում իր աջակցած թեկնածուների հետ

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբն արդեն հայտարարել է, թե որ թեկնածուներին է աջակցում Միացյալ Նահանգների համայնքային ընտրությունների ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակները հանդիպել են իրենց աջակցությունը վայելող թեկնածուների հետ` կոչ անելով ամերիկահայությանը կատարել իրենց քաղաքացիական պարտքը, ակտիվ մասնակցել ընտրություններին և քվեարկել իրենց թեկնածուների օգտին: Մասնավորապես, Սան Ֆրանցիսկոյի Հայ դատի հանձնախումբն աջակցում…

Սփիւռքահայ մամուլ կամ տագնապ որ կը խորանայ

218 տարի առաջ, 1794-ին, Յարութիւն քհնյ. Շմաւոնեանի նախաձեռնութեամբ Մատրասի մէջ լոյս կը տեսնէր անդրանիկ հայերէն լրագիրը՝ «Ազդարար»ը, որ իր 50-100 բաժանորդներով 17 ամիս լոյս տեսնելէ ետք, կը դադրէր։ Հայ մամուլը երկու դարերու վրայ երկարող իր անցեալով Պոլիսէն մինչեւ Վենետիկ, Վան, Կարին, Փարիզ եւ այլուր, հարուստ աւանդ ունի։ Մեծ Եղեռնը դարձակէտ մը հանդիսացաւ հայ մամուլին համար։…

Հարցազրոյց «Ազդակ» Օրաթերթին Լիբանանում Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ Եւ Լիազօր Դեսպան Աշոտ Քոչարեանի Հետ

«ԱԶԴԱԿ».- Ի՞նչ նշանակութիւն ունեցաւ 1988 թուականը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: ԱՇՈՏ ՔՈՉԱՐԵԱՆ.- Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ազատ ապրելու իրաւունքը ստիպուած է եղել պաշտպանել արեան գնով` իրեն պարտադրուած պատերազմի ընթացքում: Լեռնային Ղարաբաղի խնդիրը սկիզբ առաւ քառորդ դար` 25 տարի առաջ, որպէս խաղաղ ցոյցերի շարք հայերի կողմից, որոնք ցանկանում էին որոշել իրենց սեփական կեանքը, իրենց ապագան ոչ Ազրպէյճանի…

Արմեն Ռուստամյան. Մենք ժողովրդական շարժման առնչությամբ գաղափարներ ունենք եւ կներկայացնենք Րաֆֆի Հովհաննիսյանին

Հայաստանի ազգային ժողովը չի կարող մի կողմ քաշված մնալ երկրում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներից: Այս մասին, այսօր` փետրվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ դրական է գնահատում խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի դիրքորոշումը, ով համաձայնել է քննարկել այդ հարցը: Նրա խոսքով` իրենք առաջարկել են ներքաղաքական իրավիճակը քննարկելու նպատակով…

Աթէնքի, Թեսաղոնիկէի եւ Գավալայի մէջ հոգեհանգստեան արարողութիւններով՝ բացումը կատարուեցաւ Սումկայիթի զոհերու յիշատակին նուիրուած յունահայութեան ելոյթներուն

1988 թուականի Փետրուար 27-29 ատրպէյճանական Սումկայիթ քաղաքի հայ բնակչութեան դէմ իրագործուած եղեռնագործութեան տխուր յիշատակումին նուիրուած էին երէկ Կիրակի, 24 Փետրուարին կայացած հոգեհանգստեան արարողութիւնները Աթէնքի եւ Թեսաղոնիկէի մէջ։ Շաբաթ մը առաջ, Կիրակի 17 Փետրուարին, Գավալայի Ս. Խաչ եկեղեցւոյ մէջ պատարագ եւ հոգեհանգիստ մատուցուեցաւ նոյնպէս։ ԱԹԷՆՔԻ ՄԷՋ Աթէնքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ հանդիսաւոր եպիսկոպոսական պատարագ եւ…

ՀՅԴ Ավստրալիայի Հայ դատի գրասենյակը դատապարտում է Հայոց ցեղասպանությունը «պատմական վեճ» որակած ԱԳ նախարար Բոբ Քարրին

ՀՅԴ Ավստրալիայի Հայ դատի գրասենյակը դատապարտում է այդ երկրի Արտաքին գործերի նախարար Բոբ Քարրի` Հայոց ցեղասպանությունը «պատմական վեճ է» հայտարարությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունը, արտգործնախարարը Լոյի ինստիուտում ելույթի ժամանակ Հայոց ցեղասպանությունը անվանել է «պատմական վեճ»` հայտարարելով, որ «որպես կառավարություն` դիրքորոշում չունեն այդ հարցի վերաբերյալ»: Բոբ Քարրի այս քայլը…

«Լիբանանահայութիւնը Ի՛նք Կ՛որոշէ Զինք Ներկայացնող Երեսփոխանները, Եւ Ոչ Թէ Այլոց Կողմէ Կը Ճշդուին Անոնք» Ընդգծեց Յ. Բագրատունի

Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի երէկ «Օ. Թի. Վի.» պատկերասփիւռի կայանին հետ իր ունեցած հարցազրոյցին ընթացքին յայտնեց, որ Հայ յեղափոխական դաշնակցութիւնը պիտի զօրակցի որեւէ ընտրական օրինագիծի, որ իսլամ եւ քրիստոնեայ համայնքներուն միջեւ իսկական հաւասարութիւն կ՛ապահովէ: Ան նշեց, որ Ուղղափառ հանդիպումին մշակած ընտրական օրինագիծը օրինակելի չէ` աւելցնելով, որ Լիբանանեան ուժեր կուսակցութեան առաջադրած ընտրական օրինագիծը…

Արցախեան Շարժումի Ոգին Վերակենդանացնելով՝ Շարժինք Առաջ

Արցախեան Շարժումը, Արցախեան Ազատագրական Պայքարը մեր պատմական անցեալի փառապսակ օրերէն մեզ հասած ժառանգութիւն չէ: Մենք ենք անոր ժամանակակիցը, մենք ենք անոր վկաները: Սակայն, ո՞վ մեզ համոզեց, որ Արցախեան Շարժումի ոգին այլեւս կարելի է մէկդի դնել, որովհետեւ նոր ժամանակներ են, նոր խնդիրներով: Վերջապէս այլեւս պետականութիւն պէտք է կառուցէինք եւ շարժումի ոգին կրնար խանգարել այդ գործընթացը: Սխալեցանք,…

Արցախեան Ազատագրական Պայքարի 25-Ամեակ Եւ Փետրուարեան Ապստամբութեան 92-Ամեակ

Արցախեան ազատագրական պայքարի 25-ամեակին եւ Փետրուարեան ապստամբութեան 92-ամեակին առիթով, կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միութեան քարոզչական յանձնախումբին, երէկ` ուրբաթ, 22 փետրուար 2013-ին, երեկոյեան ժամը 8:00-ին, «Յովհաննէս Պօղոսեան» թատերասրահին մէջ տեղի ունեցաւ ազգային-յեղափոխական երգերու փառատօն` ներկայութեամբ հարիւրաւոր երիտասարդներու եւ պատանիներու: Հանդիսութեան բացման խօսքը արտասանեց Սեւակ Արոյեան, որ նշեց, թէ երիտասարդութիւնը Արցախի հարցին գծով պէտք է իր միասնակամ…

Արմեն Ռուստամյանը «Ժառանգության» ծրագիրը դեռ հստակ չի տեսնում

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Ժառանգության» շուրջ համախմբված շարժումը համարում է ժողովրդի իշխանությունը հաստատելու, բոլորի շարժումը: Դիտարկմանը, թե ՀՅԴ-ն թերահավատորեն էր մոտենում ընդդիմության հնարավոր համախմբմանը, պարոն Ռուստամյանը հերքեց, ասաց՝ լավ կարդացեք մեր բոլոր հայտարարությունները. «Լավ հիմք ենք դրել, որի հիման վրա պետք է շարունակվի, ինչ էլ լիներ ընտրությունների արդյունքները: Մենք չէինք կասկածում, որ արդյունքները…