Ամսական արխիւներ. March 2013

Ատրպէյճան՝ ամօթի 30 օրեր

Գանատայի Հայ Դատի յանձնախումբը (ԳՀԴՅ) Փետրուար 21-էն ի վեր ձեռնարկած է «Ատրպէյճան՝ ամօթի 30 օրեր» անունով քարոզարշաւի մը, որուն նպատակն է գանատացիները տեղեակ դարձնել Ատրպէյճանի կողմէ մարդկային իրաւունքներու բացայայտ եւ շարունակուող ոտնաՀարման։ Երեսուն օրերու ընթացքին եւ օրական դրութեամբ ԳՀԴՅ-ն պիտի հրապարակէ Ատրպէյճանի կողմէ մարդկային իրաւունքներու խախտման ու անարգումին վերաբերեալ յօդուածներ, տեղեկագրեր ու վիտէոներ, որոնք կը…

«Ազդակ»ի Խմբագրական. լիբանանահայութիւն – Արցախի հանրապետութիւն համագործակցութիւնը եւ ազրպէյճանական անհանգստութիւնը

Այսօր լիբանանահայ գաղութը կ՛եզրափակէ Արցախի ազատամարտի 25-ամեակին նուիրուած ձեռնարկներու շարքը: Արցախի Հանրապետութեան փոխվարչապետին այցելութիւնը այս առիթով յաւելեալ հանգամանք եւ տարողութիւն կ՛ապահովէ ձեռնարկներուն եզրափակիչ հաւաքին: Սումկայիթի զոհերու յիշատակի յարգումը, արցախեան ազատամարտին ինկած նահատակներուն գերազանց նուիրումի հաւաքական արժեւորումը, Արցախի ծանօթացումը երիտասարդութեան եւ ուսանողութեան, զուգահեռ` վերաբնակեցման աշխատանքներու եւ ներդրումային դաշտի կայացման նկատառելի մասնակցութիւնը այս գաղութին Արցախ – լիբանանահայ…

«Ներկայիս Պոլսահայութեան Դիմագրաւած Բազմաթիւ Հարցերուն Մէջ Առաջին Տեղը Կը Գրաւէ Քաղաքացիական Արիութիւն Ցոյց Տալը» «Վանայ Ձայն»-ին Կ՛ըսէ Սարգիս Սերոբեան

Երբ Մեհմետ Ֆաթիհ 1453 թուականին Պոլիսը գրաւեց, երեք օր ու երեք գիշեր բիւզանդական մայրաքաղաքը աւերելէ եւ կողոպտելէ ետք, հրաման տուաւ այդ վայրագութիւնները կասեցնելու, որովհետեւ շուտով անդրադարձաւ, որ եթէ այդպէս շարունակէ, աւերակներու վրայ պիտի իշխէ: Ապա Մեհմետ Ֆաթիհ հրամայեց եւ բռնի կերպով Կ. Պոլիս բերել տուաւ հայեր ու յոյներ, որպէսզի անոնց ճակտի քրտինքով վերածաղկի իր նոր…

Նախաձեռնութեամբ Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի Լիբանանի Կեդրոնական Մարմինին Սումկայիթի Ջարդերու 25-ամեակի Նշում

Սումկայիթի եղեռնագործութեան 25-ամեակին առիթով, նախաձեռնութեամբ Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի Լիբանանի Կեդրոնական մարմինին Սումկայիթի զոհերու յիշատակին հոգեհանգստեան արարողութիւններ տեղի ունեցան Լիբանանի հայկական երեք յարանուանութիւններու բոլոր եկեղեցիներուն մէջ: Ս. Նշան Մայր եկեղեցւոյ մէջ քարոզեց Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Գեղամ արք. Խաչերեան: Պատարագէն ետք Ազգային առաջնորդարանի դահլիճին մէջ տեղի ունեցաւ յիշատակի հաւաք: Յաջորդաբար խօսք առին Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի Լիբանանի…

Ախալցխայում անցկացվեց սգո միջոցառում Սումգայիթյան անմեղ զոհերի հիշատակին

Այսօր Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային կենտրոնում անցկացվեց սգո միջոցառում նվիրված Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակին: Երիտասարդական կենտրոնի ավագ խմբերի սաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին Սումգայիթյան անմեղ զոհերի հիշատակը, որից հետո կենտրոնի պատմության ուսուցիչը կարդաց դասախոսություն 1988 թվականին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայերի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանության վերաբերյալ: Դասախոսության ավարտին երիտասարդները մի քանի ծնողների ներկայությամբ դիտեցին «Սումգայիթ,…

Սումգայիթյան ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված լուռ բողոքի ակցիա Լոնդոնում

Մարտի 3-ին, նախաձեռնությամբ ՀՅԴ Խանասոր Երիտասարդական միության, Լոնդոնի հանրահայտ Թրաֆալգար հրապարակում կազմակերպվեց սումգայիթյան ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված լուռ բողոքի ակցիա: Ավելի քան երեք ժամ տեւած ակցիային ընդհանուր առմամբ մասնակցեցին շուրջ յոթ տասնյակ հայեր: Խաղաղ ցույցի ընթացքում պարզվել էին Հայաստանի ու Արցախի դրոշները, ինչպես նաեւ բազմաբնույթ բողոքի պաստառներ: Ցույցի մասնակիցները նաեւ անցորդներին էին բաժանում Սումգայիթյան ողբերգության…

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի հետ

Այսօր` մարտի 3-ին, նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նրա շտաբի ներկայացուցիչ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հանդիպել են ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ: Քննարկվել են երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի հետ կապված հարցեր, դրանից դուրս գալու ուղիները:

Փարիզում ադրբեջանական դեսպանության դիմաց բողոքի ցույց է տեղի ունեցել

Փարիզում ադրբեջանական դեսպանության դիմաց ֆրանսահայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցի կապակցությամբ բողոքի ցույց են անցկացրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` բողոքի ցույցն իրականացվել է Ֆրանսիայի «Հայ դատի» հանձնախմբի կողմից: Ցույցն անցել է «Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ, Մարաղա. մենք չենք մոռանում» խորագրի ներքո, որի ընթացքում ցուցարարները դատապարտել են 25 տարի առաջ կատարված ողբերգալի իրադարձությունները, որոնք Ադրբեջանի ղեկավարության արձագանքն…

Հոգեհանգստեան արարողութիւն՝ Սումգայիթի զոհերի յիշատակին

Երէկ՝ ուրբաթ, մարտի 1-ին, Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում մատուցւեց ս. պատարագ եւ տեղի ունեցաւ հոգեհանգստեան յատուկ արարողութիւն՝ Սումգայիթում ադրբեջանական վայրագութեանց զոհ գնացած անմեղ հայորդիների հոգիների խաղաղութեան համար: Կրօնական արարողութեանց նախագահեց եւ օրւայ առիթով քարոզեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Արարողութեանը ներկայ էին՝ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանը եւ…

Ղարաբաղն Ադրբեջանի կազմում` բացառապես խորհրդային իրականություն է

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները տվյալ պահին ավելի լարված են, քան 1994 թվականին ստորագրված` հրադադարի մասին համաձայնագրից առաջ էր. լիտվական DELFI կայքին տված հարցազրույցում ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: Ըստ նրա` բանն այն է, որ հակամարտությունը հաճախ փորձում են ներկայացնել որպես երկու` իբր փոխադարձաբար անընդունելի, անհաշտ միջազգային նորմերի` ազգերի ինքնորոշման իրավունքի եւ…