Ամսական արխիւներ. April 2013

Ֆրեզնօ Գաւառը Կը Ճանչնայ Արցախի Անկախութիւնը

Ֆրեզնօ գաւառի վերահսկիչներու խորհուրդը Երեքշաբթի, Ապրիլ 23 թուակիր հաղորդագրութեամբ մը կը տեղեկացնէ, թէ նոյն օրը վաւերացուած է վերահսկիչ Անտրէաս Պորկասի հովանաւորութիւնը վայելող բանաձեւ մը՝ պաշտօնապէս ճանչնալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութիւնը: Ֆրեզնօ գաւառի վերահսկիչներու խորհուրդը իր այս որոշումով հանդիսացաւ Քալիֆորնիոյ առաջին գաւառը, որ Արցախի անկախութիւնը պաշտօնապէս կը ճանչնայ: Բանաձեւը նաեւ կոչ կ՛ընէ Քալիֆորնիոյ օրէնսդիր մարմիններուն, որ…

Ֆրանսիայի հայ համայնքն աշխատում է նոր օրինագծի ուղղությամբ

Ֆրանսիայի հայկական համայնքը, երկրի կառավարության հետ համագործակցելով, շարունակում է աշխատանքները Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագծի մշակման ուղղությամբ: «Կառավարական ծրագիր մըն է այս անգամ, խորհրդարանի նախաձեռնություն պիտի չըլլա: Դեռ ընթացքի մեջ է, որովհետև դժվար է, աշխատում ենք, որպեսզի չունենանք այն պրոբլեմը, որ Սահմանադրական դատարանը մերժի, երկրորդ անգամ ձախողման ենթարկվինք»,- Lragir.am-ին ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի…

Թուրքիան պետք է հատուցի հայերի կրած կորուստները

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը չի բացառում, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ Թուրքիան, որոշակի ճնշումների ներքո, կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Դա, սակայն, դաշնակցական գործչի համոզմամբ, որեւէ կերպ չի կարող գոհացնել Հայաստանին։ «Մեզ նրանց ներողությունը չի պետք, մեզ պետք է հատուցում։ Արյունը մեր նախնիների չի կարող հատուցվել միայն գեղեցիկ խոսքերով։ Պետք է դնենք արդեն հատուցման…

Ոգեկոչման արարողություններ են կազմակերպվել աշխարհի տարբեր ծայրերում՝ Իրան, Լիբանան, Ֆրանսիա

Ցեղասպանության 98-րդ տարելիցի առիթով Թեհրանում անցկացվող լռության երթն սկսվեց ապրիլի 24-ի առավոտյան՝ Սբ. Սարգիս եկեղեցուց: Թեհրանի կենտրոնական փողոցով մասնակիցները հասան Թուրքիայի դեսպանատուն, որտեղ, ավանդական լոզունգներից հետո, ելույթ ունեցավ Իրանի խորհրդարանում Թեհրանի եւ հյուսիային իրանահայության պատգամավոր Կարեն Խանլարյանը: Իր խոսքում նա անդրադարձավ տարբեր ժամանակներում Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Հայոց ցեղասպանութեան մասին ելույթներին եւ հայտարարեց, որ իրանահայությունն…

Հայոց ցեղասպանության փաստը ժխտողները վարձված են Թուրքիայի կողմից. Եվրոպայի Հայ դատի հանձնախումբ

Թուրքիան որքան էլ շարունակի ժխտել 1915 թ-ին իր կատարած ոճրագործության մասին, Հայոց ցեղասպանությունն արդեն ընդունված իրողություն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը: Նրա կարծիքով` այսօր քիչ մարդկանց կարելի է գտնել, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանության փաստը: «Նրանք էլ վարձված են Թուրքիայի կողմից»,- կարծում է Գասպար Կարապետյանը: Թեեւ…

Մոսկվայում Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառում է տեղի ունեցել

Ապրիլի 23-ին Մոսկվայում «Հայ-ռուսական համագործակցություն» կազմակերպությունը Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի աջակցությամբ Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառում է կազմակերպվել: Միջոցառման պաշտոնական հատվածում ելույթ են ունեցել Ռուսաստանի Պետդումայի պատգամավորներ Օլեգ Կուլիկովը, Վադիմ Դենգինը, «Հայ-ռուսասկան համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչ Ալբերտ Անդրյան, հասարակական գործիչ Էդուարդ Ղուլյանն ու Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի ղեկավար Անդրանիկ…

Ջահերով երթ Արցախում

Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի երիտասարդական եւ Արամ Մանուկյան ուսանողական միությունների նախաձեռնությամբ ապրիլի 23-ին, ժամը 20:00-ին, Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից մեկնարկեց ավանդական դարձած ջահերով պահանջատիրական երթը` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. տեղեկացնում է karabakh-open.info-ն: Ստեփանակերտում ջահերով երթին միանացան ՀՅԴ Արցախի երիտասարդական միության շրջանային կառույցները, ինչպես նաեւ Արցախում գործող հասարակական կազմակերպություններ եւ քաղաքացիներ

Անհրաժեշտ է ձեւավորել Համազգային համախոհություն. 100-րդ տարելիցը վերջը չէ

Ըստ Կիրո Մանոյանի, պետք է գիտակցել, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ձեռնարկվող քայլերը շարունակական են լինելու. «100-րդ տարելիցը վերջը չէ: Այն մեր իրավունքների ձեռքբերման գործընթացի սկիզբը պետք է լինի: Այսինքն՝ այդ նախաձեռնությունները միջոցառումների ու հանդեսների շարան չեն, որ 2015-ի վերջին ավարտվելու են: Այդ նախաձեռնությունները պետք է լինեն շարունակական, քանի որ 100 տարին, հատկապես ցեղասպանության…

Երեւանում տեղի ունեցավ ավանդական Ջահերով երթ

Երեւանի «Ազատության» հրապարակում մեկնարկեց ավանդական Ջահերով երթը։ Դրանից առաջ ելույթ ունեցավ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը։ Նա ընդգծեց, որ հայ ժողովրդի պահանջը ոչ միայն Ցեղասպանության ճանաչումը պետք է լինի, այլեւ հատուցումը։ Հայ ժողովրդին զրկել են պատմական հայրենիքի մի մասից եւ այսօր պատասխանը պետք է լինի համարժեք՝ հատուցման առումով։ «Առավել եւս, ըստ Վահան Հովհաննիսյանի, որ մեր…

Նախագահը չստացաւ ճիշտ ուղերձները եւ կատարեց կարեւոր մէկ սխալ վարչապետին վերանշանակելով

Հարցազրոյց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի հետ Հայաստանում վերջին շրջանի հասարակա-քաղաքական իրավիճակը նախագահական եւ աւագանու ընտրութիւնների համայնապատկերում որոշ աշխուժացում ապրեց, եթէ սրան յաւելենք նաեւ նախագահի վերջին օրերի վերանշանակումները, որոնք նոր միտումների ու գնահատականների տեղիք տւեցին թէ՛ քաղաքական, եւ թէ՛ տնտեսա-հասարակական ոլորտներում: Այս եւ ազգային հրատապ հիմնահարցերի շուրջ հեռախօսազրոյց ունեցանք ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի հետ,…