Ամսական արխիւներ. July 2013

Հայաստանը միակը չէ, որ չի նշվել օգնություն ստացողների ցանկում

Ինչպես արդեն տեղեկացրել էինք` հուլիսի 24-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի` միջազգային սուբյեկտներին հատկացվող գումարների մասին որոշման մեջ ՀՀ անկախության 21 տարիների ընթացքում առաջին անգամ չի նշվել Հայաստանին հատկացվող կոնկրետ գումարի մասին: Այս հարցի շուրջ ԳԱԼԱ-ն զրուցել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանի հետ` փորձելով պարզել, թե ինչն է պատճառը, և…

Արթուր Աղաբեկյանը խոսել է Արցախի վերաբնակեցման մասին

«Վերաբնակեցումը Արցախյան զինադադարից հետո Արցախում, Հայաստանում ու Սփյուռքում ամենակարեւոր թեմաներից մեկն է, որն այդպես էլ չի իջնում ամբիոններից: Այդ թեմային պետք է մի ձեւ առնչություն ունենանք»,- ասում է Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ու ավելացնում, որ Հայաստանի եւ Արցախի կառավարություններին ամենահաճախակի տրվող հարցերից մեկն այն է, թե ինչու է Արցախում վերաբնակեցումը դանդաղում: Պարոն Աղաբեկյանը նկատում է,…

Հայաստանը պետք է ավելի ակտիվ օգնի սիրիահայերին

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը խոսում է Սիրիայի ներկա վիճակի, սիրիահայության տագնապների, ինչպես նաև Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից միջազգային ատյաններում սիրիահայությանը տրամադրվող մարդասիրական օժանդակության խնդրի արծարծման կարևորության մասին: civilnet.am

Լիզպոնի Գործողութեան 30-Ամեակին Առիթով. Լիբանանահայութիւնը Քայլարշաւով Եւ Յատուկ Ոգեկոչումով Ուխտեց Կառչած Մնալ Հինգ Անմահներու Երթին

Լիզպոնի գործողութենէն 30 տարի ետք համայն հայութիւնը տակաւին լաւապէս կը գիտակցի հինգ հերոս տղոց կատարածին կարեւորութեան, կը գիտակցի, որ անոնց բացած ուղին հայութեան համար հրամայական էր, կը գիտակցի նաեւ, որ նման արարք մը ընելու համար գերմարդ պէտք է ըլլալ: Այս գիտակցութեամբ եւ այս յարգանքով, այս արժեւորումով եւ հերոսներու յիշատակի ոգեկոչման արժանի երթով լիբանանահայութիւնը Պուրճ Համուտի…

Մոմավառություն’ ի հիշատակ մեր հերոսների

Ի հիշատակ 30 տարի առաջ հուլիսի 27-ին Լիսաբոնում նահատակված 5 հայորդիների, հուլիսի 26-ի երեկոյան Երեւանում տեղի է ունեցել մոմավառություն: Դաշնակցական երիտասարդները նախ քաղաքի կենտրոնական փողոցներից երթ են կազմակերպել դեպի Օպերայի հարեւանությամբ գտնվող Կարապի լիճ, այնուհետեւ շարժվել դեպի Կոմիտասի հուշարձան: Այնտեղ կազմակերպվել է Լիսաբոնում նահատակված երիտասարդներին նվիրված ֆիլմի ցուցադրություն, ապա տեղի է ունեցել մոմավառության արարողություն: Տեղեկացնենք,…

Լիզպոնի Հինգ Հերոսներու Նահատակութեան 30րդ Տարեդարձին Առիթով

Լիզպոնի Հինգ Նահատակներու Յիշատակին Յուլիս 27, 1983ին ՝ Սեդօ, Սիմոն, Սագօ, Արա եւ Վաչէ հնգեակը դիմած էր ծայրայեղութեան, արմատականութեան: Հայրենիքէ եւ անոր ստեղծած գուգուրանքէն զրկուած, անոնք նուիրուեցան ազատագրութեան ու դատի ի խնդիր մղուող արդար պայքարին: Արդարեւ Յուլիս 27, 1983ին, ժամը 11:30ին, Փորթուկալի մայրաքաղաք՝ Լիզպոնի մէջ, թրքական դեսպանատունն ու անոր կից գտնուող թուրք դեսպանին բնակարանը, թատերաբեմ…

Թերամիտը եւ ՀՅԴ կազմակերպութիւնը-Բ. Պարագլուխնե՞ր, Թէ Պատասխանատուներ

Թերամտութեան արդիւնք է նաեւ այն թիւր կարծիքը, թէ ՀՅ Դաշնակցութիւնը կեդրոնական պարագլուխներ ունի: Իրականութիւնը այն է, որ Դաշնակցութիւնը չունի եւ չէ ունեցած առանձին պարագլուխներ: Աւելին, դաշնակցական գաղափարաբանութիւնը, կազմկակերպական կառոյցն ու գործելաձեւը չեն արտօներ, որ Դաշնակցութիւնն ու իր շարքերը հանդուրժեն կուսակցութենէն ներս պարագլուխներու կամ կուսակցապետերու գոյութիւնը: Այս հաստատումը լաւագոյն ձեւով կը բացատրէ մեր ազգային ազատագրական շարժման…

Արմեն Ռուստամյանը հանդիպել է Շվեդիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ (ՀՅԴ Մամլո դիվան) – Այսօր, հուլիսի 26-ին, ՀՅԴ «Քրիստափոր Միքայելյան» կենտրոնում, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ընդունել է Շվեդիայի դեսպան Դիանա Ճանսեյին։ Հայաստանում հավատարմագրված դեսպանը (նստավայրը՝ Թբիլիսի) Երեւան է այցելել մի շարք քաղաքական հանդիպումներ ունենալու նպատակով։ Արմեն Ռուստամյանը դեսպանին է ներկայացրել Դաշնակցության տեսակետները՝ ներքաղաքական զարգացումների եւ Հայաստան-Եվրոմիություն…

Մեր պահանջը պետք է լսելի դառնա Թուրքիային

Հոկտեմբերի 14-15-ը Բրյուսելում կանցկացվի Եվրոպահայերի 3-րդ համագումարը: Այսօր, «Ուրբաթ» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, կազմակերպվելիք համագումարի մասին խոսեց Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը: Ըստ նրա` Եվրոպահայերի երրորդ համագումարին ներկայացուցիչներ կլինեն Հայաստանից, Արցախից, ինչպես նաև եվրոպական տարբեր երկրներից: Համագումարն իր ներկայությամբ կպատվի նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը: Կարապետյանի խոսքով` համագումարի օրակարգի…

Նախարար Սապունճեան Ընդունեց Հայաստանի Դեսպան Աշոտ Քոչարեանն Ու Ճարտարարուեստի Սեփականատէրերու Միութեան Պատուիրակութիւնը

«Քննարկեցինք Երեւան կատարուելիք յառաջիկայ այցելութեան եւ Հայաստանի հետ տնտեսական գործակցութեան ապագայ փուլերը, որոնց հիմնաքարերը դրուած էին նախագահ Սլէյմանի Հայաստան կատարած այցելութեան ընթացքին», յայտարարեց ճարտարարուեստի նախարարի պաշտօնակատար Վրէժ Սապունճեան երէկ` ակնարկելով յառաջիկայ սեպտեմբերին լիբանանեան ճարտարարուեստական պատուիրակութեան մը Երեւան կատարելիք այցելութեան: Ճարտարարուեստի սեփականատէրերու միութեան պատուիրակութեան այցելութիւնը ընդունելով` նախարար Սապունճեան քննարկեց լիբանանցի ճարտարարուեստի սեփականատէրերու յառաջիկայ այցելութիւնը Երեւան, ուր…