Ամսական արխիւներ. September 2013

Նման կարծիքներ հայտնողները Դաշնակցությանը ծանոթ չեն

Ես ծիծաղում եմ նման կարծիքների վրա, նման կարծիքներ հայտնողները Դաշնակցությանը ծանոթ չեն,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը՝ արձագանքելով մեզ հետ զրույցում Ժառանգության անդամ Անահիտ Բախշյանի հայտնած այն կարծիքին, որ դեսպանի պաշտոնը վերցնելու դեպքում ՀՅԴ-ն այլևս ընդդիմություն չի համարվի: Դաշնակցությունը համազգային կուսակցություն է, պետականության հզորացման համար կանգնած կուսակցություն է, ցանկացած քայլ, որը կարող…

Շնորհավորում եմ Արցախի անկախության օրվա առթիվ, սիրելի՛ հայրենակիցներ

Ախտորոշում Անգլիացիները վատ չեն զգում այն փաստից, որ Բրիտանիայի հողում իրենք առաջինը չեն: Նրանք հրաշալի գիտեն, որ նախքան իրենց նախնիների՝ անգլերի և սաքսերի` եվրոպական մայրցամաքից ոչ այնքան խաղաղ ճանապարհով կղզիներ տեղափոխվելը և դրանք բնակեցնելը այնտեղ հազարամյակներ շարունակ ապրել են բազմաթիվ կելտական ցեղեր, իսկ նրանցից առաջ՝ պիկտերը: Անգլիացիները չեն թաքցնում, որ նախորդներ են ունեցել, ընդհակառակը` խնամքով…

Այս խաղաղ, համեմատաբար խաղաղ ժամանակներում մեր պայքարը Արցախի ճանաչման համար է: Մենք Արցախում զիջելու բան չունենք

Հայ Յեղափոխական Դաշնակցությունն ավանդույթ է դարձրել ԼՂՀ անկախության օրը նշել Ազատության հրապրակում: Այսօր եւս, Արցախի անկախության, ԼՂՀ հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՅԴ-ն հրավիրել էր տոնական հանրահավաք-տոնախմբության: ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը շնորհավորել է Արցախի անկախության տոնի կապակցությամբ և իր խոսքում նշել. «25 տարի առաջ էլ այս հրապարակը լեցուն էր, ժողովուրդը դուրս…

Երեւանի քաղաքապետը հանդիպել է ՀՄԸՄ ներկայացուցիչների հետ

Մայրաքաղաքում սկաուտական խմբերի գործունեության ընդլայնման հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ողջունելով հյուրերին` քաղաքապետը նշել է, որ միության երիտասարդները ակտիվորեն մասնակցում են Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի աշխատանքներին ու այդպիսով նպաստում…

Արցախի անկախության օրվա առթիվ՝ հարգանքի տուրք Եռաբլուրում

Լեռնային Ղարաբաղի Անկախության հռչակման 22-րդ ամյակի առթիվ Հայ Յեղափոխական Դաշնակցության Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունն այսօր հարգանքի տուրք մատուցեց Եռաբլուրում ննջող ազատամարտիկների հիշատակին: Նրանք Եռաբլուրում հայրենասիրական երգեր երգեցին, ծաղիկներ դրեցին զոհվածների շիրիմներին: «Դաշնակցության ուսանողական, երիտասարդական միություններն այցելեցին Եռաբլուր, նպատակը հարգանքի տուրք մատուցելն էր զոհերի հիշատակին, քանի որ Արցախի անկախության կերտողների աճյուններն այստեղ են ամփոփված»,- Tert.am-ին ասաց…

Պռոշյանի նախկին գյուղապետի սպանության գործի ընթացքի մասին յուրաքանչյուր շաբաթ զեկուցվում է Սերժ Սարգսյանին

Հինգ ամիս առաջ սպանված Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործի ընթացքի մասին ամեն շաբաթ զեկուցվում է նախագահ Սերժ Սարգսյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը եւ ավելացրեց, որ ոստիկանությունում այս անգամ իրենց ընդունել է Քրեական հետախուզության վարչության պետ Արամ Զախարյանը եւ Հարությունյանը: «Դա իրենց հերթական աշխատանքների ներկայացումն էր:…

Նոր ուսումնական տարին ուսանողները սկսել են բողոքի ակցիաներով

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, որը այսօր՝ սեպտեմբերի 2-ին, նախաձեռնել էր բողոքի ակցիա՝ ընդդեմ ուսման վարձավճարների թանկացման, ժամը 13-ի սահմաններում միացել է ԵՊՀ առջեւ առավոտից բողոքի ակցիա անցկացնող ուսանողներին: Հիշեցնենք, որ ավելի վաղ նրանց միացել էին նաեւ ԵՊՃՀ ուսանողները, հիմնականում՝ առաջին կուրսի ուսանողներ: Բողոքի ակցիայի մասնակիցներն այնուհետեւ միասին շարժվեցին դեպի Կառավարության շենք, որտեղ պահանջելու են…

Բողոքի ակցիա` Հրաչ Մուրադյանի սպանությունը բացահայտելու պահանջով

Այսօր լրանում է Արցախյան ազատամարտի հերոս, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր, Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանի դավադիր սպանության հինգերորդ ամիսը, սակայն մեղավորները դեռ պատժված չեն։ Հանցագործությունը բացահայտելու և մեղավորներին պատժելու պահանջով` Հրաչ Մուրադյանի հարազատները և ընկերներն այսօր` սեպտեմբերի 2-ին, ժամը 17:00-ին բողոքի ակցիա են կազմակերպում ՀՀ ոստիկանության գլխավոր վարչության դիմաց (Նալբանդյան 130): ՀՅԴ Գերագույն մարմին

«Ազդակ»ի Խմբագրական. Արցախեան Ընտրանքը Սուրիահայութեան Համար (Արցախի Անկախութեան Հռչակման Օրուան Առիթով)

Արցախի անկախութեան հռչակման օրուան նշումը եթէ նախ պետութեան կայացման խորհուրդը կ՛ընդգծէ, ապա նոյնքան կարեւոր է անոր կայացման եղանակին մասին խորհրդածելը: Իսկ այդ մէկը ինքնին կը շեշտէ առաջին վայրկեանէն միջազգային ընտանիքի` կողմէ նուիրականացած սկզբունքի` ազգի ինքնորոշման իրաւունքի ժողովրդավար ձեւով յարգումը: Ի վերջոյ ինքնորոշումը, որուն վրայ կը կեդրոնանայ մեր բանակցային ամբողջ փիլիսոփայութիւնը, ժողովրդային կամարտայայտութեան ժողովրդավար հիմունքով կայացած…

Դեսպան ունենալ` չի նշանակում դադարել լինել ընդդիմություն

168.am-ի հարցազրույցը (լրացված) Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանի հետ: -ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի առնչությամբ մտահոգություններից մեկը կապված է փաստաթղթի չհրապարակման հետ: Ինչո՞ւ, Ձեր կարծիքով, չի հրապարակվում փաստաթղթի տեքստը: -Պարզ է, որ մինչև նախաստորագրելը ճիշտ կլինի, որ հասարակությունը տեղյակ լինի բովանդակությանը: Իմ տպավորությունն այն է, որ որոշ շրջանակներ…