Ամսական արխիւներ. November 2013

Ցեղասպանութեան Եւ Հայրենահանման 100-ամեակ

Հայաստան, Եւրոպա, այլ տեղեր, ժողովներ կը գումարուին: Հասկցանք, որ Ցեղասպանութեան եւ հայրենահանման 100-ամեակը միշտ ցանկացուած միասնականութեամբ պիտի նշուի: Դրական: Հարիւր տարի ետք, գործուած ցեղասպանութիւնը որպէս այդպիսին ճանչնալու համար խօսքի աճպարարութիւնները կը շարունակուին, ամէնէն պատկերալիցը Միացեալ Նահանգներու նախագահին գիւտն է, որ ցեղասպանութիւն չըսելու համար, կը գործածէ «ՄԵԾ ԵՂԵՌՆ» բանաձեւումը: Ամէնուրեք, մասնաւորաբար հզօրներու քաղաքական ակումբի անդամները, մէկ…

Այսօր մեկնակրում է «Դեպի Արցախ» կարգախոսով հեռուստամարաթոնը

Այսօր երեկոյան, ժամը 20-ից մեկնարկում է «Դեպի Արցախ» կարգախոսով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական հեռուստամարաթոնը: Մինչ այդ Միացյալ Նահանգներ այցելած ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունենում հայկական կազմակերպությունների, հայկական հանրային շրջանակների հետ։ Նախօրեին նա Լոս Անջելեսում այցելել է Հայ Օգնության Միության կենտրոնակայան։ Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Սփյուռք հարաբերությունների եւ Արցախում մի շարք ծրագրերի իրականացման…

«Ազդակ»ի Խմբագրական. Ցամաքային Ճամբու Կառուցումով Սատարել Օդային Ճամբու Բացումին

Տարին անգամ մը աշխարհի հայերը իրենց հայեացքները կը սեւեռեն արցախաշինութեան կամ ընդհանրապէս հայրենաշինութեան աշխատանքներէն առաջնային կարեւորութիւն ներկայացնող ծրագիրի մը վրայ: Հայեացքներու համազգային կեդրոնացումը անշուշտ, զուտ ֆինանսական նշանակութիւն չունի: Համաշխարհային ազգ ըլլալու եւ ցանցային կառոյցէ մը ակնկալուած կազմակերպ աշխատանք իրականացնելու կոչուած պետական եւ հասարակական մեքենաներու նպատակաուղղուած եւ համակարգաւորուած բանելու փաստն է, այն ինչ որ կ՛իրականացուի հերթական…

Դաշնակցությունը կենսաթոշակային կուտակային համակարգի հարցում երբևէ կոմպրոմիսի չի գնացել

ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը անդրադառնալով կենսաթոշակային բարեփոխումների փաթեթի հեղինակի պնդմանը, որ ժամանակին «կամավոր» բաղադրիչը օրենքում որպես անցումային ներդրվեց հենց Դաշնակցության առաջարկով, Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ երբևէ որևէ կոմպրոմիս չի եղել, ու ավելացրեց, որ Կառավարությունը պետք է ապահովեր երեք պայման, որ չի ապահովել: Նա «տրիվիալ» մոտեցում անվանեց պնդումները, որ մինչև տրիլիոնի…

Իրանի դիւանագիտութեան պատմական յաղթանակը

Ժնեւեան 3-րդ փուլի բանակցութիւնները՝ Իրանի եւ “5+1”-ի միջեւ, գրանցւած յաղթանակ պէտք է համարել իրանական դիւանագիտութեան հաշւին, քանզի.- 1- Իրանի դիւանագիտութեան ուղղւածութեան հիմքում ի սկզբանէ դրւած էր “Յաղթանակ-յաղթանակ” մարտավարական նպատակի ապահովումը՝ բանակցային երկու կողմերի համար, որն էլ խոշոր տոկոսով ապացուցւեց նոյ. 24-ի առաւօտեան, երբ միջազգային իրադարձութեան որպէս համար 1 խնդիր՝ դա արտացոլւեց բոլոր ԶԼՄ-ներում: 2- Իրանի…

Ռուբեն Տէր Մինասեան (1882-1951թթ.) – Նշանաւոր յեղափոխականն ու պետական գործիչը

Հայ ազատամարտի պատմութեան մէջ իր ուրոյն տեղը ունի Ռուբէնը` Ռուբէն Տէր Մինասեան կամ Ռուբէն փաշան: Հերոսութիւններով ու բազմաչարչար մաքառումներով լեցուն է այս հայորդիին կեանքը: Ռուբէն այն անհատներէն էր, որուն համար հայրենիքի ազատութիւնը եւ բարօրութիւնը գերագոյն նպատակ էր: Ան հայ յեղափոխական այն սերունդէն էր, որ մաքառեցաւ Արեւմտեան Հայաստանի ազատութեան համար եւ մասնակից դարձաւ Հայաստանի Ա. Հանրապետութեան…

Գլենդելահայերը Օբամայից հստակ քայլեր են պահանջել Հայոց ցեղասպանության որբուհիների գորգը ցուցադրելու համար

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի Գլենդեյլ կատարած այցի առնչությամբ նոյեմբերի 26-ին հրավիրվել է հատուկ ասուլիս, որով կոչ էր արվել ցուցադրության ներկայացնել Հայոց ցեղասպանության որբերի գորգը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ Արևելյան շրջանի հանձնախմբից, ասուլիսի մասնակիցները հստակ քայլեր են պահանջել Սպիտակ տնից: Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ազգային խորհրդի անդամ Րաֆֆի Համփարյանը վարչակազմից պահանջել է վերջ…

ԱՄՆ Հայլենդ քաղաքը ճանաչել է ԼՂՀ անկախությունը

Նոյեմբերի 26-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Հայլենդ քաղաքի Քաղաքային խորհուրդը հռչակագիր է ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձորի և Հայլենդի միջև քույրացած քաղաքների հարաբերությունների հաստատման մասին. տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ-ն: Քաղաքային խորհրդի կողմից նախապես ընդունված մեկ այլ հռչակագրով Հայլենդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսին և նախագահին` աջակցել Լեռնային…

Պաշտոնավարման ժամանակ էլ ենք բարձրաձայնել

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի ներդրման հարցում ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն եւս իրենց մեղքի բաժինն ունեն: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2008թ., երբ իշխող կոալիցիան կազմված էր չորս կուսակցությունից` ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ-ՕԵԿ, կառավարության նոյեմբերի 13-ի նիստում ընդունվել էր 1487-Ն որոշումը, որով հաստատվել էր «ՀՀ կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը եւ կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը»: Այդ ծրագիրը ենթադրում էր նաեւ…

Արցախի Նախագահի Հանդիպումը ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէին Հետ

ԿԼԵՆՏԷՅԼ.- Երկուշաբթի, Նոյեմբեր 25ին, ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէէն պատուիրակութիւն մը հանդիպում ունեցաւ Լոս Անճելըս այցելող Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի հետ, Կլենտէյլի «Հիլթըն» պանդոկին մէջ: Խորհրդակցութեանց առանցքը դարձան Արցախի հակամարտութեան լուծում գտնելու գործընթացին առնչուող շարք մը հարցեր: Քննուեցան նաեւ Սփիւռքի եւ Արցախի միջեւ յարաբերութիւնները ամրապնդելու կարելիութիւնները, ինչպէս նաեւ Արցախի պետականութիւնը ամրապնդելու միջոցները: Խորհրդակցութեանց ընթացքին…