Ամսական արխիւներ. January 2014

Հ.Յ.Դ. երիտասարդականի այցելութիւնը ԸԵՄՄ-ի գրասենեակ

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի կազմակերպմամբ Հ.Յ.Դ. Երիտասարդականի երկու ներկայացուցիչներ թուակնիս յունուարի 17-ին այցելեցին Ընկերվարական Երիտասարդների Միջազգային Միութեան գրասնեակ` Վիեննայում (International Union Of Socialist Youth)։ Հ.Յ.Դ. Երիտասարդականի ներկայացուցիչներն էին Կարապետ Շադոյեանը` Աւստրիայից և Սերժ Տէր-Յակոբեանը` Գերմանիայից։ Ը.Ե.Մ.Մ.-ից հանդիպմանը ներկայ գտնուեց քարտուղարութեան անդամ և ծրագրերի կառավարիչ` Ռոսիօ Սերուերան։ Հանդիպմանը քննարկուեցին 2014 թ. փետրուարին կայանալիք Համաշխարհային համագումարի և…

Լոս-Անջելեսում հայ ուսանողների համար Քալիֆորնիայի պետական հաստատություններում փորձաշրջանի թեմայով սեմինար տեղի կունենա

Ամերիկայի հայ դատի գրասենյակը երկրի արեւմտյան շրջանում ու Քալիֆորնիա նահանգի Օրենսդիր ժողովում գրասենյակի անդամ Ադրիանա Նազարյանը համատեղ կազմակերպում են սեմինար Լոյոլայի Իրավաբանական դպրոցի հայ ուսանողների միավորման համար քալիֆորնիական պետհաստատություններում փորձաշրջանի ծրագրի թեմայով: Ինչպես NEWS.am-ին հաղորդել են Ամերիկայի Հայ դատի գրասենյակի (Արեւմտյան շրջան) մամուլի ծառայությունից, միջոցառումը տեղի կունենա հունվարի 24-ին Լոս-Անջելեսի Լոյոլայի Իրավաբանական դպրոցում: Այս կապակցությամբ…

«Ազդակ»ի Խմբագրական. Փակել Կառավարելի Քաոսի Հանգրուանը

Լիբանանեան քաղաքական բեմը մակընթացութիւններու եւ տեղատուութիւններու միջեւ յայտնուած կացութեան մէջ կը գտնուի: Այսպէս, եթէ մէկ կողմէ քաղաքական թնճուկներու հանգուցալուծման միտող յայտարարութիւններ կը կատարուին, միւս կողմէ ապահովական հարթութիւնը անգամ մը եւս կ՛ենթարկուի նոր ցնցումներու: Կառավարութեան կազմութեան ուղղութեամբ դրական նախադրեալներ փոխանցող երեւոյթները կը շատնան, առանց անշուշտ իրողական տուեալներ ճշդելու: Տրամագծօրէն հակադրուած բեւեռներու միջեւ յայտարարողական մակարդակի վրայ փոխասացութիւնները…

Աշոտյանի՝ «հայրենատիրության եւ պահանջատիրությանը» մոտեցումը ժամանակավրեպ է

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր անդրադարձել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի առաջարկին՝ Հայաստանի Հանրապետության անունը փոխելու վերաբերյալ։ Սահմանադրական բարեփոխումները շրջանակում նա առաջարկել էր քննարկել նաեւ մեր պետության վերանվանման հարցը՝ պատմական արդարության վերականգնման, հայրենատիրության և պահանջատիրության դիտանկյունից: «Կարծում եմ, որ առավել ճիշտ կլիներ Հայկական բարձրավանդակի այս հատվածի…

Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի. հավաք – երթ Ազատության հրապարակում

Այսօր, հունվարի 18-ին, Ազատության հրապարակում տեղի է ունեցել «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության հավաք-երթը: Երթին մասնակցում էին նաև Ազգային ժողովի չորս խմբակցությունները` Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, «Ժառանգությունը», «Բարգավաճ Հայաստանը» և Հայ ազգային կոնգրեսը: Հավաք-երթի մասնակիցները պահանջում էին Սահմանադրական դատարանին հունվարի 25-ի նիստին կասեցնել և հակասահմանադրական ճանաչել «Կուտակային կենսաթոշակային բարեփոխումների մասին» օրենքը: Հավաքի մասնակիցները վանկարկում…

Ռոստոմ (Ստեփան Զօրեան, 1867–1919). Հայ Յեղափոխականի Ամբողջական Մարմնաւորումը

1919ի Յունուար 18էն 19ը լուսցող գիշերը, Թիֆլիսի մէջ, բծաւոր տիֆէ վարակուած եւ անբուժելի թոքատապի մատնուած՝ յոգնատանջ իր աչքերը առյաւէտ փակեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադիրներէն անզուգական Ռոստոմը։ Աւազանի անունով Ստեփան Զօրեան՝ Ռոստոմ կրտսերագոյնն էր ՀՅԴ հիմնադիր երրորդութեան։ Թէեւ ներկայ ալ չէր եղած 1890ի ամրան կայացած ՀՅԴ հիմնադիր ժողովին՝ Մոսկուայի մէջ ուսանողական բողոքի ցոյցերուն իր գործուն մասնակցութեան…

Հունվարի 18-ի հանրահավաքին նվիրված քննարկում` ԱԺ-ում

Այսօր Ազգային ժողովում, ոչ իշխանական 4 ուժերի և «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության մի խումբ ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղի է ունեցել քննարկում, որի նպատակն էր հստակեցնել վաղվա հանրահավաքի կազմակերպչական մասը: Այդ քննարկմանը մասնակցում էին ՀՅԴ-ից` պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Աղվան Վարդանյանը և Արմեն Ռուստամյանը, ՀԱԿ-ից` Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, «Ժառանգություն»-ից` Ռուբեն Հակոբյանը և ԲՀԿ-ից`…

Վաղվա հանրահավաքը` սոցիալական ու քաղաքական ուժեղ գործոն

Քննարկման ընթացքում ճշգրտվել են թե կազմակերպչական հարցերը, թե նաև ովքեր են ելույթ ունենալու: Ճշտվել է հայտարարության հիմնական ուղեգիծը : Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` խոսելով ԱԺ-ում այսօր կայացած քննարկման արդյունքների մասին: Ինչպես ավելի վաղ նշել էր Yerkir.am-ը, այսօր ԱԺ-ում համատեղ քննարկում են անցկացրել խորհրդարանական ընդդիմադիր 4 քաղաքական ուժերը…

Ակնարկ. Սեւ «Փի. Ար.»` Անմարդկայնօրէն Տեղահանուածներու Ժառանգորդներուն Նկատմամբ

Անգարայի կողմէ Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին նախապատրաստուելու պաշտօնական ազդանշանը տրուած է: Դիւանագիտական ներկայացուցիչներու ընդհանուր հաւաքին առիթով թէ՛ նախագահ Կիւլին եւ թէ՛ վարչապետ Էրտողանին ցուցմունք-ուղերձները շատ համահունչ են իրարու եւ գրեթէ նոյն բովանդակութիւնը ունին: Այսպէս. նշելով, որ շուտով կը լրանայ Համաշխարհային Ա. պատերազմի 100-ամեակը, եւ հաւանականութիւն կայ, որ Թուրքիան բացասական լոյսի տակ միջազգային օրակարգ գայ, Կիւլ կարեւոր…