Ամսական արխիւներ. February 2014

Արգենտինահայերը բողոքի ցույց են անցկացրել Ադրբեջանի դեսպանատան առջև

Փետրվարի 24-ին մի խումբ արգենտինահայ երիտասարդներ բողոքի ակցիա են կազմակերպել Արգենտինայում Ադրբեջանի դեսպանատան մոտ ու նամակ են փոխանցել՝ դատապրտելով դեսպանությանը «Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հակամարտության հանգուցալուծումը ու դրա հետևանքները տարածաշրջանի համար» խորագրով սեմինարի անցկացման համար: Նամակում, մասնավորապես, ասվում է, որ Բուենոս Այրեսում Ադրբեջանի դեսպանատան բացումից ի վեր այնտեղ բազմիցս են անցկացվել հանդիպումներ, որոնց նպատակը եղել…

Մենք այս երկրի Ազգային ժողովն ենք

«Մենք շոուներ չենք սարքել կամ PR նպատակ չենք հետապնդել: Դաշնակցությանը դժվար է մեղադրել PR ակցիաների մեջ, որովհետև մեր հիմնական խնդիրը հարց լուծելն է: Եթե հարթակ է լինում, մենք չենք խուսափում մտնել այդտեղ»,-այսօր Ազգային ժողովում, ներկայացնելով ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի առաջարկությամբ գազի հանձնաժողով ստեղծելու մասին ՀՅԴ խմբակցության տեսակետն, ասաց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Վերջինս նկատեց, որ իհարկե,…

Յունաստանի ՀՅԴ Հայ Դատի Յանձնախումբը ժողովրդային հանդիպում մը կազմակերպեց ԼՂՀ մշակոյթի եւ երիտասարդական հարցերու նախարարի հետ

Յունաստանի մօտ ՀՀ դեսպանութեան եւ Յոյն-Հայ բարեկամութեան միութեան հրաւէրով, Աթէնք կ’այցելէ ԼՂՀ մշակոյթի եւ երիտասարդական հարցերու նախարար Նարինէ Աղապալեանը, որ ելոյթ պիտի ունենայ վաղը Չորեքշաբթի 26 Փետրուար 2014ին, Արցախին նուիրուած կլոր սեղանի զրոյցի մը։ Նախարարուհիի այցելութեան բարեպատեհ առիթով, ՀՅԴ Հայ Դատի Յանձնախումբը ժողովրդային հանդիպում մը կազմակերպեց երէկ, Երկուշաբթի 24 Փետրուարի երեկոյեան, Ֆիքսի «Արամ Մանուկեան» ակումբի…

Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Փերինչեքի գործով հանդիպել է Արգենտինայի և Ուրուգվայի դեսպանների հետ

Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի անդամները հանդիպումներ են ունեցել Արգենտինայում և Ուրուգվայում Շվեյցարիայի դեսպանների հետ և իրենց մտահոգությունները հայտնել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ դատավճռի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «Ասպարեզ» պարբերականին, հայկական կողմը շվեյցարացի ներկայացուցիչներին է հանձնել Շվեյցարիայի կառավարությանն ուղղված նամակներ` զգուշացնելով այն «վնասակար հետևանքների մասին, որ ՄԻԵԴ վճիռը կարող է ունենալ`…

Հրապարակայնությունը միայն մութ գործերին է խանգարում, լավ գործերին չի խանգարում

ԱԺ նիստում, երբ քննարկվում էր Դաշնակցության ներկայացրած` «Նաիրիտ»-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը, որին բացասական եզրակացություն էր տվել ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ ստեղծվել է հետաքրքիր իրավիճակ, երբ քաղաքական մեծամասնությունն առաջարկվում է համատեղ աշխատել, այդ ընթացքում հարցեր ուսումնասիրել, իսկ հետո չի ուզում: «Մենք ասում ենք` լավ բան…

Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը միայն օգուտ կբերի գործին

ԱԺ նախագահի ելույթը հույս ներշնչեց, որ քաղաքական մեծամասնությունը ցանկանում է հարցեր լուծել, բայց վերջին կես ժամվա ընթացքում տեսնում ենք միանգամայն հակառակ պատկերը. այսօր ԱԺ նիստում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը: Հիշեցնենք, որ քննարկվում է Դաշնակցության ներկայացրած առաջարկը՝ ստեղծել «Նաիրիտ»-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով, իսկ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը…

«Նաիրիտ»-ը կանխամտածված սնանկացման է տանում

ԱԺ նիստում արտահերթ քննարկվում է Դաշնակցության ներկայացրած` «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրելու` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը: Հիմնական զեկուցող` ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ, «Նաիրիտ» գործարանի գործունեության հետ կապված, բազմաթիվ խնդիրներ են առաջացել, և գործարանը դադարեցրել է…

Բողոքի ակցիա ԱԺ–ի դիմաց

Նաիրիտի մի խումբ աշխատակիցներ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով, որպեսզի որ ԱԺ-ն հաստատի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է ժամանակավոր հանձնաժողով ստեղծել՝ Նաիրիտի բոլոր խնդիրները ուսումնասիրելու նպատակով։ ԱԺ-ի դիմաց նաիրիտցիներին սատարելու են եկել ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, որի վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանը հայտարարեց, որ իրենք եկել են պահանջելու…

«Ազդակ»ի Խմբագրական. Պուտափեշթի Մարդասպանը Եւ Պաքուի «Հերոս»-ը

Տասը տարի առաջ ՕԹԱՆ-ի ռազմափորձերուն մասնակցելու առիթով Պուտափեշթ ժամանած հայ սպայ Գուրգէն Մարգարեանը քնացած պահուն կացինահար ըլլալով կը սպաննուէր ազրպէյճանցի Սաֆարովի կողմէ: Այնուհետեւ դիպաշարը ծանօթ է բոլորին: Ձերբակալութիւն, դատավարութիւն, ահաւոր ճնշում Պաքուի կողմէ Հունգարիոյ դատաիրաւական հաստատութիւններուն վրայ, վճիռ, ցկեանս բանտարկութիւն: Երկու տարի առաջ ազրպէյճանահունգարական գործարքներու եւ լուռ համաձայնութիւններու իբրեւ արդիւնք մարդասպանը կը յայտնուէր ազատութեան մէջ…