Ամսական արխիւներ. May 2014

Մարզպետ (Ղազարոս Ղազարոսեան, 1878-1918). Մեծ Եղեռնէն վերապրած տարագիր հայ բեկորներուն փրկարար Ասպատակը

1918 թուականի Մայիս 31ին, արկածի հետեւանք անհեթեթ մահ մը հայ իրականութենէն ընդմիշտ հեռացուց արժանաւոր հայորդի մը՝ Մարզպետ գրչանունով ճանչցուած Ղազարոս Ղազարոսեանը, որ Մեծ Եղեռնի տարիներուն, Հաճի Հիւսէյին Էֆէնտի կեղծ անունով, ասպատակող խումբ մը կազմած՝ մահուան ճիրաններէն փրկեց հարիւրաւոր հայ տեղահան տարագիրներ։ Հայ ազգային¬ազատագրական շարժման ականաւոր դէմքերու շարքին իր յատուկ տեղը ունի Մարզպետ, որուն կեանքն ու…

Դա մարտահրավեր է, ոչ հրավեր

Պաշտոնական Անկարան երեկ այդպես էլ չարձագանքեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրը Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելու Սերժ Սարգսյանի նախօրեին հնչեցրած հրավերին: Թուրքական մամուլը ընդհանուր տարածել է Սարգսյանի ելույթից հատվածներ, սակայն որեւէ թուրք պաշտոնյա չի մեկնաբանել ելույթը եւ Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելու փաստը: ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը «Հայկական Ժամանակ» օրաթերթի…

Նազարբաեւի հիմնավորումներն անհիմն են

Մտահոգիչ է’ Ղազախստանը հնչեցրել է տեսակետ, եւ հենց դա է ուզում ասել Նազարբաեւը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջեւ ինչ-որ սահմանակետ դրվի. Yerkir.am-ին այսօր ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը’ անդրադառնալով այսօր Աստանայում’ Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հնչեցրած հայտարարությանը: Հիշեցնենք, որ…

ՀՀ սփյուռքի նախարարը պարգևատրեց Սեպուհ Դավթյանին և Յուրի Նավոյանին

Մայիսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Կիպրոսի հանձնախմբի ատենապետ Սեպուհ Դավթյանին պարգևատրեց «Պողոս Նուբար», մեդալով իսկ հայ հասարակական-քաղաքական գործիչ, «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության ղեկավար Յուրի Նավոյանին՝ ոսկե մեդալով: Ներկայացնելով Սեպուհ Դավթյանին՝ նախարարը մասնավորապես նշեց. «Նա իր ողջ գիտակցական կյանքն անցկացրել է Կիպրոսում, իր գործունեությամբ մեծ ավանդ ունի համայնքային կյանքը կազմակերպելու, զարգացնելու, հզորացնելու,…

ԼՂՀ Ազգային ժողովի արձագանքը Կալիֆորնիայի ընդունած բանաձեւին

Այսօր ԼՂՀ ԱԺ նիստում պատգամավորական խումբ խմբակցությունները հայտարարություն են տարածել ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի օրենսդիր մարմնի կողմից ԼՂՀ-ին սատարող բանաձեւի մասին, որում մասնավորապես ասված է. Մայիսի 8-ին ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի օրենսդիր մարմինը գրեթե միաձայն ընդունել է բանաձեւ, որով հավանություն է տվել և աջակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ ազատ և անկախ պետություն կառուցելու շարունակական ջանքերին, ինչպես նաեւ կոչ…

Երեւանում մեկնարկում է Համազգային հայ կրթական եւ մշակութային միության 7-րդ Պատգամավորական ժողովը

Երեւանում, այսօր՝ մայիսի 29-ին, տեղի կունենա Համազգային հայ կրթական եւ մշակութային միության 7-րդ Պատգամավորական ժողովի պաշտոնական բացումը, որին հրավիրված են նաեւ հայրենի արվեստագետներ, մտավորականներ։ Նախատեսվում է համագործակցության պայմանագրի ստորագրում ԵՊՀ-ի հետ, ինչպես նաեւ գործակցության հուշագրի ստորագրում ՀՀ Սփյուռքի նախարարության հետ։ Ժողովին իրենց մասնակցությունը կբերեն շուրջ 80 պատվիրակներ աշխարհի 15 երկրներից։ 1928 թ. մայիսի 28-ին Կահիրեում…

Գանատայի խորհրդարանին մէջ նշուեցան M-380 բանաձեւի 10-ամեակն ու Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 96-ամեակը

Գանատայի Հայ Դատի յանձնախումբի կազմակերպութեամբ, Մայիս 27-ի երեկոյեան Օթթաուայի մէջ տեղի ունեցաւ Գանատայի խորհրդարանին կողմէ Հայկական Ցեղասպանութեան ճանաչումը հաստատագրող M-380 բանաձեւի 10-ամեակին եւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան 96-ամեակին նուիրուած հանդիսութիւնը, որուն ներկայ գտնուեցան նախարարներ Ճէյսըն Քէնի եւ Կէրի Կուտյիր, Գանատայի խորհդարանի ընդդիմադիր Նոր Դեմոկրատ կուսակցութեան առաջնորդ Թոմաս Մուլքէր, Ազատական կուսակցութեան ղեկավարն Ճասթին Թրուտօ եւ Գանատայի խորհրդարանի…

Մայիս 28-ի Ուխտի Համաժողովրդային Վերանորոգում Պուրճ Համուտի Մէջ

Ազգային Խանդավառութեան Ոգեւորիչ Մթնոլորտի Մէջ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի Քարոզչական մարմինին նախաձեռնութեամբ, «Սարդարապատ» եւ «Ռուբէն» կոմիտէութիւններուն կազմակերպութեամբ երէկ երեկոյեան ժամը 8:00-ին, «Փոլիկարպոս» շրջանի «Խորէն Այնթէպլեան» կառատան մէջ տեղի ունեցաւ Հայաստանի Ա. հանրապետութեան անկախութեան 96-րդ տարեդարձի ժողովրդային տօնակատարութիւն: Պուրճ Համուտը մայիսեան յաղթանակի ոգիով համակող մթնոլորտը սկսաւ երեկոյեան ժամը 7:00-ին, Պուրճ Համուտի հրապարակին վրայ ներկայացուած միասնութեան շուրջպարով, որուն…

Ոչինչ չի կարող ստիպել մեզ հրաժարվել մեր ամենամեծ ձեռքբերումից

«Այսօր արդեն ժամանակն է, որ բազմազան դառնա մեր անվտանգության համակարգը: Այս դեպքում մեր անկախությունն ավելի երաշխավորված կլինի»,- Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ այսօր կարելի էր մեծ այլընտրանք ունենալ, բայց Հայաստանի անվտանգության համակարգը պայմանավորված է հայ-ռուսական հարաբերություններով: Արմեն Ռուստամյանը Հայաստանի անկախության, պետականության կորստի վտանգ չի տեսնում.…

«Ազդակ»ի Խմբագրական. Երկու 100-Ամեակներու Արանքին Մէջ

Հայոց ցեղասպանութեան 100-ամեակը հազիւ բոլորած, համայն հայութիւնը պիտի սկսի նախապատրաստուիլ նշելու Հայաստանի Ա. Հանրապետութեան հիմնադրութեան 100-ամեակը: Դարերու ընդմիջումէ ետք պետականութեան կերտումը, երկրին հայացումը, բայց նաեւ եւ անկէ առաջ համաթուրանական ծրագիրներու իրականացման գործընթացը կասեցնելը եւ նման պատմակերտ իրագործումներ պիտի գան ներկայացնելու հանրագումարի ձեւաւորման փորձերը, որոնք Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւններուն, ինչպէս նաեւ սփիւռքի մէջ գիտաժողովներով, խորհրդաժողովներով եւ…