Ամսական արխիւներ. May 2014

Բանակցային գործընթացում անհրաժեշտ են նոր մոտեցումներ

Օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելեցին տարածաշրջան, իսկ մինչ հերթական այցը ամերիկացի համանախագահը հանդես էր եկել ելույթով, որի ժամանակ խոսել էր բանակցային սեղանին դրված 6 կետերի մասին, որոնցից եւ ոչ մեկը արցախյան կողմի համար ընդունելի չէ: Համանախագահներին արցախցի երիտասարդները Քաշաթաղում դիմավորեցին բողոքի ցույցով, որի ժամանակ էլ երիտասարդները ներկայացրին արցախցիների տեսակետը: Համանախագահների համար, որքան էլ…

28 Մայիս 1918. Հայաստանի Անկախութեան եւ Ազատութեան նուաճման Յաղթանակի օրը

28 Մայիսին, ամէն տարի, աշխարհի չորս ծագերէն, հայ մարդոց հայեացքը կ’ուղղուի դէպի Սարդարապատ։ Հայաստան աշխարհն ու հանուր հայութիւնը կը տօնեն հայոց ազգային անկախ պետականութեան ստեղծման տարեդարձը։ Ի՜նչ փոյթ, որ վերանկախացեալ Հայաստանի Հանրապետութիւնը, պաշտօնապէս, իբրեւ սոսկ Հանրապետութեան Օր կը տօնէ Մայիս 28ը. իր լիարժէք ու ամբողջական նշանականութեամբ դեռ վերականգնած չէ Հայաստանի Անկախութեան աւանդը։ Կարեւորը ա՛յն է,…

ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը դեմ կքվեարկեն 2013թ-ի պետական բյուջեի կատարողականին

պատրաստվում են նաեւ հանրահավաքի ԱԺ-ում այսօր կայացել է ոչ իշխանական քառյակի`ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» նիստը: Քննարկվել են հրատապ համարվող տասնյակից ավելի հարցեր, որոնք համատեղ հայտարարության տեսքով առաջիկայում կներկայացվեն հանրությանն ու կառավարությանը։ Համաձայնություն է կայացել նաեւ միասնական հանրահավաք անցկացնելու վերաբերյալ, սակայն ժամկետը դեռ քննարկվում է։ Ոչ իշխանական ուժերի քառյակը մտադիր է անբարեխիղճ խորհրդարանական քվեարկության համար…

Հաղորդագրութիւն թիւ 9

Սուրիոյ ապրած եռամեայ տագնապին բերումով, սուրիահայութեան դժուարութիւնները կը շարունակուին բաւական ծանր պայմաններու մէջ: Սուրիահայութեան բաղադրիչ բոլոր կողմերը ընդգրկող` Սուրիահայութեան Շտապ Օգնութեան եւ Վերականգնումի Մարմնինը, իրեն փոխանցուած բոլոր օժանդակութիւնները, միասնականութեան սկզբունքով եւ ՍՇՕՎՄի Ուղեցոյցով առաջնորդուելով` գործող հինգ Գործադիր Մարմիններուն ճամբով կը տրամադրէ կարիքաւոր ազգակիցներուն, փորձելով թեթեւցնել անոնց դիմագրաւած դժուարութիւնները: Քեսապի պարպումով եւ տեղահանութեան հետեւանքով, յատկապէս Լաթաքիոյ…

Մեկնարկեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների հավաք-հանդիպումը

Մայիսի 26-ին Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության և Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից կազմակերպված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի ղեկավարների և ներկայացուցիչների հավաք-հանդիպումը: Հավաք-հանդիպման մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Հավաք-հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար,…

Վերահսկիչ պալատը ոչ մի քաղաքական գնահատական չի տալիս

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը 2013 թվականի բյուջեի կատարողականի վերաբերյալ ՎՊ-ի եզրակացությունից հետո դիմելով ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանին ասաց, որ ՎՊ եզրակացությունից տպավորություն է ստեղծվում, որ երկրի զարգացումն ու բյուջեն միմյանց հետ կապ չունեն, և արվել է տեխնիկական աշխատանք` պետբյուջեն կատարվել է, թե ոչ: «Որքա՞նով եք նպատակահարմար գտնում ընդլայնել եզրակացության բովանդակությունը առ այն,…

ՀՀԿ-ից լավն էլ կա և լավից լավը միշտ էլ կա

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի կարծիքով` ՀՀԿ 15-րդ համագումարում ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ավելի շատ ուղղված էր ՀՀԿ-ին, այնպես որ, Ա. Մինասյանն ասաց, որ ավելորդ ցանկություն չունի խոսել Հանրապետականի ներկուսակցական խնդիրների մասին: Պարզապես անդրադարձավ այն թեզին, թե ՀՀԿ-ն ամենալավն է քաղաքական դաշտում: «Այս կեղծ ու իրականությանը չհամապատասխանող թեզը, որ առաջ է քաշում…

ՀՅԴ-ՍԴՀԿ հանդիպում

շատ հարցերում կողմերի կարծիքները համահունչ են Այսօր ՀՅԴ Գերագույն մարմնում տեղի ունեցավ ՀՅԴ ԳՄ եւ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ներկայացուցիչների հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ԳՄ անդամներ Աղվան Վարդանյանն ու Լիլիթ Գալստյանը, ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը, վարչության անդամներ Վազգեն Մեսրոպյանը, Դմիտրի Մարտիրոսյանը, Վարազդատ Եղիազարյանը: Հանդիպման մասնակիցները…

Մեծամիտ կեցվածքը ՀՀԿ-ի մոտ վաղուց է ձեւավորվել

ՀՀԿ-ի պահվածքը, որ իրենցից լավը չկա, հիշեցնում է հայտնի թագուհու եւ հայելու հեքիաթը, իսկ բոլորս գիտենք, թե ինչ եղավ թագուհու վերջը: ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով Ս. Սարգսյանի՝ ՀՀԿ համագումարում հնչեցրած այն գնահատականին, թե ոչ մի քաղաքական ուժ չի կարող ավելին անել, ինչ անում է ՀՀԿ-ն: «Որեւէ քաղաքական ուժի նման գնահատական…

«Նոր Ջուղայի օրեր» մշակութային միջոցառումներ՝ Հայաստանում

Հանրային կապի գրասենեակ, ազգային առաջնորդարան, Նոր Ջուղա – Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի նախարարութեան կազմակերպութեամբ եւ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի եւ Հայաստանի Մեսրոպ Մաշտոցի անւան մատենադարանի համագործակցութեամբ Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի Յովսէփ Արեմաթացի եկեղեցու հիմնադրման 350-ամեակի առթիւ «Նոր Ջուղայի օրեր» մշակութային միջոցառումների մեկնարկը տրւեց ուրբաթ, 23 մայիսի 2014 թւականի ժամը 14:00-ին, մատենադարանում: Նոր Ջուղայի ձեռագիր…