Ամսական արխիւներ. October 2014

Բարիկադների հոտ է գալիս, որը լավ տեղ չի տանի

Բարիկադների հոտ է գալիս, նորից յուրայինի և օտարի բաժանման հոտ է գալիս այս ամենից, որը լավ տեղ չի տանի. Tert.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը, թե ՀՅԴ-ն թող իշխանությունների հետ հարաբերությունները ճշգրտի, որից հետո կքննարկեն նրանց հետ հետագա հնարավոր համագործակցության հարցերը, այսպես պատասխանեց ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն…

Ֆրանկֆուրտում կներկայացվեն Հայոց ցեղասպանության վերաբերյալ վերջին տարիներին հրատարակված գրքերը

Հայաստանն ավանդաբար մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին, որը ներկայացված երկրների և մասնակիցների թվով խոշորագույնն է աշխարհում: Այս տարի ևս հոկտեմբերի 8-12-ը Հայաստանն առանձին տաղավարով մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հայաստանյան տաղավարում ներկայացված են ինչպես պետական աջակցությամբ, այնպես էլ մասնավոր հրատարակությունների կողմից վերջին տարիներին…

100-ամյակին ընդառաջ, այսօրվա ուսանողները՝ վաղվա պահանջատեր

Հոկտեմբերի 8-ին ԵՊՀ-ում անցկացվեց «Հայոց ցեղասպանության պահանջատիրության հարցը 100-ամյակին ընդառաջ» խորագրով դասախոսություն-քննարկումը: Նախաձեռնողները Պատմության ֆակուլտետի ղեկավարությունն ու «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներն էին, ովքեր սովորում են ԵՊՀ-ում: Քննարկմանը մասնակցում էին ֆակուլտետի տարբեր կուրսերի ուսանողներն ու դասախոսները, իսկ բանախոսներն էին Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը և ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ Լևոն Մկրտչյանը: Քննարկման…

Եւրոպական պատուիրակութիւն Հայաստանի մէջ

Պրիւքսել, 9 հոկտեմբեր, 2014.- Այսօր, Եւրոխորհրդարանին մէջ Եւրոպական Միութիւն – Հայաստան բարեկամութեան խումբի նախագահ՝ եւրոերեսփոխան դոկտոր Էլէնի Թէոխարուս այցելեց Հայաստան: Անոր կ’ընկերակցէին իր խորհրդատուն, դոկտոր Իոաննիս Խարալամպիտիս, Պելճիքայի Լէօվենի կաթողիկէ համալսարանի դասախօս Պերնար Քուլի, եւ Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբի նախագահ՝ Գասպար Կարապետեան: Երեւանի մէջ պատուիրակութիւնը այցելեց Հայկական Ցեղասպանութեան յուշակոթող՝ Ծիծեռնակաբերդ, ապա հանդիպումներ ունեցաւ ՀՀ նախագահ…

ՀՅԴ-ն Աջակցելու է Արաքսի հովտի զարգացման ծրագրերին

Հոկտեմբերի 6-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ՀՅԴ Բյուրոյի մի շարք ընկերներ եւ ՀՅԴ Հայաստանի կառույցի պատասխանատու ընկերներ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրավերով այցելել են Արցախի հարավային թեւ: Այցելուներին ընկերակցում էին ՀՅԴ Արցախի ԿԿ անդամները՝ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը եւ Արթուր Աղաբեկյանը: ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Արաքսավանում կայացած հանդիպման ընթացքում ներկայացրել է Արաքսի հովտում իրականացվող ծրագրերը:…

Այսօր ԵԽԽՎ-ում աշխատելը գրեթե նույնն է, ինչ Միլի մեջլիսում

Օրերս ադրբեջանական կայքերը գրեցին, թե ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամներին վտարել են կառույցի նստաշրջանից: Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ հայ պատվիրակները դեմ են եղել «Լարվածության սրումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» վերնագրով զեկույցին: Հայաստանի պատվիրակության անդամներ` ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը եւ ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը վերադարձից հետո` արդեն հանրահավաքներում, հռչակեցին մեր արտաքին դիվանագիտության ձախողումն ու վախճանը: Իսկ…

Հայտարարություն – Թուրքիան ծրագրել է հյուսիսային Սիրիան գրավել

Անկախ Սիրիական տագնապի ամբողջ տեւողության Թուրքիայի որդեգրած դերակատարությունից, վերջին շաբաթներին Թուրքիայի պահվածքը Սիրիայի հյուսիսային շրջաններում իրադարձությունների, հատկապես՝ Հայոց Ցեղասպանությունից վերապրածների կողմից հիմնադրված Արաբունար (քրդերեն՝ Քոբանի, արաբերեն՝ Այն ալ Արաբ) քաղաքի վրա «Իսլամական պետության» հարձակումներին ի տես, վկայում են այն մասին, որ Թուրքիան հստակ ծրագիր է հետապնդում «Իսլամական պետության» միջոցով գրավել հյուսիսային Սիրիան։ Այս մասին է…

Իրաքի Հայկական Համայնքը Նեղ Կացութեան Մէջ Է

Հարցազրոյց Պարոյր Յակոբեանի Հետ Սեպտեմբեր 19-20 տեղի ունեցաւ Հայաստանի սփիւռքի նախարարութեան կազմակերպած Հայաստան-սփիւռք 5-րդ համաժողովը, որուն մասնակցեցան համահայկական կազմակերպութիւններու ղեկավարներ, անդամներ, այս ծիրին մէջ «Հայերն այսօր»-ը զրուցած է Իրաքի Կեդրոնական վարչութեան նախկին ատենապետ Պարոյր Յակոբեանին հետ: – Ինչպիսի՞ն է Իրաքի հայ համայնքին այսօրուան իրավիճակը: – Իրաքի գաղութը վերջին տարիներուն բաւական նեղ կացութեան մատնուած է, նօսրացման…

Հ.Յ.Դ. Երիտասարդականի մասնակցութիւնը Եւրոպական ընկերվարական երիտասարդների խորհրդաժողովին

2014 թ. հոկտեմբերի 2-5-ին, Բրիւսէլում տեղի ունեցաւ Եւրոպական ընկերվարական երիտասարդներ կազմակերպութեան (www.youngsocialists.eu) հրաւիրած խորհրդաժողովը, Եւրոպայի ընկերվարականների կուսակցութեան գրասենեակում (www.pes.eu)։ Խորհրդաժողովի ընդհանուր բնաբանն էր «Բարեփոխումները Ե.Ը.Ե.-ում»։ Հ.Յ.Դ. Երիտասարդականը մէկ ներկայացուցչով` Սարինէ Աբրահամեան, Նիդերլանդներ, մասնակցեց այդ խորհրդաժողովին։ Խորհրդաժողոժի բացմանը ելոյթով հանդէս են եկել Ե.Ը.Ե.-ի Ընդհանուր քարտուղարը և Ե.Ը.Կ.-ի ներկայացուցիչը, ովքեր կարևորել են բարեփոխումների հարցը երկու կազմակերպութիւններում։ Երեք…

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն Օբամային կոչ է արել զսպել Թուրքիային

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը կոչ է արել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային ուշադրություն դարձնել սիրիական ճգնաժամում Թուրքիայի մանիպուլյացիաներին: Թուրքիան ուղղակի և անուղղակի կերպով աջակցում է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կազմակերպությանը: Հանձնախումբը նշում է, որ այդպիսով Թուրքիան շարունակում է իր մեկդարյա ցեղասպան գործելաոճը, որը նպատակ ունի ոչնչացնել իր երկրում կամ երկրի սահմաններին մոտ բնակվող քրդերին,…