Ամսական արխիւներ. December 2014

Հ.Յ.Դ. Հայ Դատի հանդիպում Սիրիզա կուսակցութեան երեսփոխան Նանտիա Վալավանիի հետ

Եւրոպայի Հայ Դատի Յանձնախումբի նախագահ Գասպար Կարապետեան եւ Յունաստանի Հ.Յ.Դ. Հայ Դատի Յանձնախումբի անդամ Արթօ Շեմմաս, Չորեքշաբթի 3 Նոյեմբեր 2014ի երեկոյեան, հանդիպում ունեցան ՍԻՐԻԶԱ կուսակցութեան խորհրդարանական ֆրակցիայի արտաքին յարաբերութիւններու պատասխանատու՝ երեսփոխան Նանտիա Վալավանիի հետ: Տիկին Վալավանի մաս կը կազմէ նաեւ Եւրոպայի Խորհուրդի Խորհրդարանական Վեհաժողովի (PACE) մօտ Յունաստանի պատուիրակութեան: Հանդիպման հիմնական օրակարգը PACE-ի կողմէ 2014ի Սեպտեմբերին…

Մոնտեվիդեոյում նախատեսվում է բացել Հայոց ցեղասպանության պետական թանգարան

Ավելի քան 30 տարի Արփի Հոջաջանյանը Ուրուգվայի հայ համայնքում զբաղվում է գաղութային, հայապահպան գործունեությամբ: Նա Ուրուգվայի ՀՅԴ «Վռամյան» կոմիտեի ներկայացուցիչն է եւ վերջին շրջանում գործունեության հիմքում Հայ դատն ու Հայոց ցեղասպանության ճանաչման ու լուսաբանման հարցերն են: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հոջաջանյանը ներկայացնում է Ուրուգվայի հայ համայնքի գործունեությունն ու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին իրականացվելիք աշխատանքները: -Ինչպե՞ս կգնահատեք…

ՀՕՄ -ի Արցախի մեկուսի միավորը համալրվեց նոր անդամներով

Դեկտեմբերի 6-ին Արցախի Ասկերան քաղաքում 10 անդամներով հիմնվեց ՀՕՄ-ի մասնաճյուղ: Ողջունելով կազմակերպության նոր անդամներին` ՀՕՄ-ի Արցախի Մեկուսի մասնաճյուղի վարչության ատենապետուհի Արմինե Հարությունյանը նշել է, որ արդեն շուրջ երկու տասնամյակ է, ինչ ՀՕՄ-ը գործում է Արցախում եւ իրականացնում է տարբեր ծրագրեր: Նա հույս է հայտնել, որ Ասկերանի մասնաճյուղը նույնպես ակտիվ գործունեություն կծավալի քաղաքում եւ իր ներդրումը…

Յայտարարութին

Հա­յոց ­Ցե­ղաս­պա­նու­թեան պա­հան­ջա­տի­րու­թեան կա­րե­ւո­րա­գոյն նոր հանգ­րո­ւա­նը հա­մա­րո­ւող 100ա­մեա­կի նշու­մը՝ հա­յու­թեան ար­դար եւ գի­տա­կից պայ­քա­րի դրսե­ւո­րումն է, որ կը հա­մախմ­բէ հա­մայն ազ­գի նե­րու­ժը: Յու­նա­հա­յու­թեան եւս ամ­բողջ ու­ժա­կա­նու­թիւ­նը օգ­տա­գոր­ծե­լու եւ հա­մախմ­բո­ւած ու կեդ­րո­նա­ցած ձե­ւով գոր­ծե­լու ա­ռու­մով, ար­դէն կազ­մո­ւած է ­Հա­յոց ­Ցե­ղաս­պա­նու­թեան 100ա­մեա­կի ­Յու­նաս­տա­նի ­Կեդ­րո­նա­կան ­Յանձնա­խում­բը, որ կը բաղ­կա­նայ ՀՀ ­Դես­պա­նու­թեան ու գա­ղու­թիս միա­ցեալ ու­ժե­րէն եւ իր նա­խա­ձեռ­նու­թեամբ…

Ավարտվեց ՀՅԴ կառույցի 20-րդ արտահերթ շրջանային ժողովը

Դեկտեմբերի 7- ին իր աշխատանքներն ավարտեց ՀՅԴ Արցախի կառույցի 20-րդ Արտահերթ շրջանային ժողովը: Ժողովը քննարկել է ՀՅԴ անցած չորս տարվա գործունեությունը, առաջարկներ ներկայացրել կուսակցության առաջիկա չորս տարվա գործունեության շուրջ եւ ընտրել պատգամավոր՝ ՀՅԴ 32-րդ Ընդհանուր Ժողովին մասնակցելու համար: Ժողովը մասնավորապես կարեւորել է ՀՅԴ համահայկական կառույցի գործուն մասնակցությունը ԼՂՀ միջազգային ճանաչման, ինչպես նաեւ՝ տնտեսական զարգացման գործում:…

Հարգանքի տուրք երկրաշարժի զոհերի հիշատակին

Վաղ առավոտից Ստեփանակերտի հուշահամալիրը մարդաշատ էր: Հուշահամալիրում Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին մարդիկ ծաղիկներ էին խոնարհում: Հուշակոթող այցելեցին ու երկրաշարժի անմեղ զոհերին իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նաեւ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, հանրապետության բարձրաստիճան ղեկավարութունը: Թեեւ 1988թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից 26 տարի է անցել,…

Վիրջինիայի եկեղեցիների խորհուրդը Ցեղասպանության մասին բանաձեւ է ընդունել

Վիրջինիայի Եկեղեցիների խորհուրդը իր 70-րդ ամենամյա ժողովին Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող, 100-ամյակի տարելիցը հիշատակելու կոչ անող բանաձեւ է ընդունել, հայտնում է հայ-ամերիկյան «Asbarez» թերթը: Եկեղեցիների խորհուրդը բանաձեւը ներկայացրել է բոլոր անդամներին, որպեսզի իրենք էլ իրենց հերթին այն ներկայացնեն իրենց ժողովների ժամանակ: Խորհրդի 70-րդ ժողովի մի շարք մասնակիցներ նկատել են, որ եթե առաջին ցեղասպանությանը պատշաճ…

«Ազդակ»ի Խմբագրական. Հայաստանի Հանրապետութեան Երկրորդ Քաղաքը Միայն Ռազմակայան Չէ

Սպիտակն ու Գիւմրին հարուածած երկրաշարժէն 26 տարի ետք հարցումը կը մնայ հրամայական: Աղէտի գօտին վերածուա՞ծ է զարգացման գօտիի: Անշուշտ կարելի չէ անտեսել այն ճիգերը, որոնք պետական եւ հասարակական մակարդակներու վրայ անցնող քսանամեակին տարուեցան` այս գօտին դուրս բերելու իր վիճակէն: Բնակարաններու շինարարութենէն, ճանապարհաշինութենէն մինչեւ ենթակառուցային ծրագիրներու իրականացում, կարելի է ըսել, շրջանը որ դիմափոխուած է: Յատկապէս Գիւմրին,…

Հայոց ցեղասպանությունը երբեք չի մոռացվի

Երևան այցից առաջ Ուրուգվայի փոխնախագահ Դանիլո Աստորին Կարասկո միջազգային օդանավակայանում զրուցել է Հայ դատի Ուրուգվայի հանձնախմբի ներկայացուցչի հետ` Հայաստան կատարելիք պաշտոնական այցի նպատակների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը այս մասին հաղորդում է Prensa Armenia գործակալությունը: «Հայոց ցեղասպանությունը հավերժ կապրի մեր հիշողություններում: Չկա պատմություն կամ ապագա` առանց հիշողության»,- նշել է Աստորին` հավելելով. «Հուսով…

Ավստրալիայում ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դեսպանատներում քննարկվել է Ադրբեջանի ագրեսիան

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Վաչե Ղահրամանյանը Կանբերայում ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դեսպանատներում քննարկել է Հայաստանի եւ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան: Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության Facebook-ի պաշտոնական էջից: Ղահրամանյանի հիմնական հաղորդագրությունը պարզ է. միջազգային հանրությունը պետք է բարձրաձայն հայտարարի Ադրբեջանի ագրեսիայի մասին Լեռնային Ղարաբաղի ինքնիշխան սահմաններին անզեն ուղղաթիռի կործանումը դատապարտելու ճանապարհով: Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին…