Ամսական արխիւներ. April 2015

ՀՅԴ-ն կողմ է դատական համակարգի հաշտարարի ինստիտուտի ստեղծմանը

Այսօր ԱԺ քառօրյա նիստում քննարկվում է դատական համակարգի հաշտարարի ինստիտուտի ստեղծման հարցը: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խմբակցության անունից ելույթ ունեցավ` ասելով, որ քննարկվող հարցը շատ կարևոր է՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների տեսանկյունից: Նա նշեց, որ այսօրվա այդ համակարգը համարվում է անարդյունավետ, որովհետև չի ապահովում անհրաժեշտ վստահությունը հասարակության կողմից: Արծվիկ Մինասյանի խոսքով՝ առաջարկվում է արտադատական…

100-րդ տարելիցի միջոցառումներով իրական հիմքեր ստեղծվեցին պայքարի հաջորդ փուլի համար

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ապրիլքսանչորսյան միջոցառումներով իրական հիմքեր ստեղծվեցին պայքարի հաջորդ փուլ մտնելու համար. Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արծվիկ Մինասյանը: «Իսկ պայքարի հաջորդ փուլն այն է՝ ոչ միայն ճանաչում, այլ նաև զղջման պահանջ, ժխտողականության դեմ պայքար, բնականաբար արդարության վերականգնում՝ հատուցման սխեմաների միջոցով»,-ասաց Մինասյանը: Բացի այդ նա նկատեց, թե այս…

Անկարան իրավացիորեն էր անհանգստացել. անգամ Գալիպոլիին չհաջողվեց ստվեր թողնել 100-ամյակի միջոցառումների վրա

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ տեղի ունեցան Հայաստանում եւ Սփյուռքում: Բազմահազարանոց երթ տեղի ունեցավ հայաշատ Բեյրութում: ԳԱԼԱ-ի զրուցակիցն է «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանը, ով տեղեկություններ փոխանցեց Բեյրութում կազմակերպված միջոցառումների վերաբերյալ: -Պարոն Գանտահարյան, Բեյրութում տեղի ունեցավ հզոր երթ: Հայաստանն ընդունեց բարձրաստիճան պատվիրակների, երկրների ղեկավարների: Հերթական անգամ ի լուր աշխարհի բարձրաձայնեցինք՝ հիշում ենք եւ պահանջում:…

«Հիշում եմ և պահանջում» հանրահավաքը Մոսկվայում

Մոսկվայում և Ռուսաստանի մյուս քաղաքներում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների պսակը, բոլոր իրավունքներով կարելի է անվանել «Ռուս հայկական համագործակցություն» և «Ռուսաստանի հայերի միություն» կազմակերպությունների համատեղ կազմակերպմամբ Գորկու անվան կենտրոնական զբոսայգում տեղի ունեցած հանրահավաքը: Ճիշտ այնպես, ինչպես որ մյուս միջոցառումները` Միությունների տան Սյունազարդ դահլիճում, Երաժշտության միջազգային տան Սվետլանովյան դահլիճում և այլ հեղինակավոր հարթակներում:…

Պահանջատիրական-Զօրակցական Երթ

Աւելի Քան 50 Հազար Լիբանանահայեր Թուրքիոյ Դէմ Բողոքելով Անկէ Պահանջեցին Իրենց Արդար Իրաւունքները «Ննջեցէ՛ք Հանգիստ, Մեր Հերո՜ս Նահատակներ. Մենք Կ՛երդնունք Աստուծոյ, Որ Անձնատուր Պիտի Չըլլանք Եւ Պիտի Չտկարանանք, Մինչեւ Մեր Բոլոր Իրաւունքներուն Վերատիրացումը Եւ Ամբողջական Արդարութեան Հաստատումը» Շեշտեց Յ. Բագրատունի 24 ապրիլ 2015… 24 ապրիլ 1915¬էն ճիշդ 100 տարի անց: Հարիւր տարի առաջ իրենց հարազատ…

Ճանաչման գործում Թուրքիան տանուլ է տվել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է լիբանանաբնակ հայագետ, պատմաբան Երվանդ Փամբուկյանը: -Պարոն Փամբուկյան, Ցեղասպանության ճանաչման գործընթացը աշխարհի կողմից որքանո՞վ է Հայաստանի շահերից բխում ու որքանո՞վ տվյալ երկրի շահերից, որովհետև կարծիք կա, որ յուրաքանչյուր երկիր իր շահն է սրանով հետապնդում: Համաձա՞յն եք արդյոք: -Առաջին հերթին պետք է ասեմ, որ 100-ամյակը կարևոր թվական է Ցեղասպանության հարցում և ամբողջ աշխարհի…

ՀՅԴ Բյուրոյում ընդունեցին Հունաստանի խորհրդարանի խոսնակին

Ապրիլի 25 -ին ՀՅԴ Բյուրոյի գրասենյակում հյուրընկալվեց Հունաստանի խորհրդարանի խոսնակ Զոի Կոնստանդոպուլուի գլխավորած պատվիրակությունը, որ Հայաստան է ժամանել Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը եւ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանը: Հրանտ Մարգարյանը բարձր գնահատեց փաստը, որ հայ ժողովրդի համար այս…

Ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ

Այսօր, Ապրիլի 24-ի երեկոյան` Հանրապետության հրապարակից մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միությունների ավանդական ջահերով երթը` դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք: Երթին են միացել բազմահազար երիտասարդներ այլ քաղաքական ուժերից եւ քաղաքացիներ: Նախքան երթը, երիտասարդությանը ուղերձով դիմեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը: «Ամբողջ 100 տարի մեր նախնիները պայքարել են մեր նպատակների համար: Մենք քայլ…

Ջահերով երթ Ստեփանակերտում

Մարդկության անտարբեր հայացքի ներքո 1915-ին մորթվեց միլիոն ու կես հայ, տեղահանվեց , ցրվեց աշախարհով մեկ, դարձավ ցիրուցան, սակայն երբեք չկորցրեց իր ազատության իդեալը: Մեկ դար է արդեն, ինչ Թուրքիայի անողոք ձեռքով մորթված ժողովուրդը պահանջում է իր հանդեպ գործած մեծագույն հանցագործության արդար դատը: Մեկ դար է արդեն, ինչ հայն ազգովի պահանջատեր է… Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից…

25 Ապրիլ 2015-ին` Պայքարի Նոր Դաշտ

Հայոց ցեղասպանութեան հարիւրամեակը այսօր փաստօրէն կը թեւակոխէ Հայ դատի հետապնդման եւ Համահայկական հռչակագիրով նշուած հայ ժողովուրդի իրաւունքներու ձեռքբերման համար հետզհետէ սաստկացող պայքարի նոր հանգրուան մը: Հանգրուան մը, որ վստահաբար նոյնքան ծանր, դժուարութիւններով լեցուն, անակնկալներով յղի եւ ոչ նուազ վտանգաւոր պիտի ըլլայ, քան անցնող հարիւր տարիներն ու Հայ դատի հետապնդման հոլովոյթը, հայապահպանումէն քաղաքականացում ու յեղափոխականացում, մինչեւ…