Ամսական արխիւներ. October 2015

ՀՅԴ-ն ակտիվ քարոզչությամբ է զբաղվելու

Աղվան Վարդանյանը ներկայացրեց անելիքները ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին: Նա նախ նշեց, որ ՀՅԴ-ն վաղուց է սկսել քարոզարշավը, մինչև անգամ` ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների քննարկումը: ՀՅԴ-ն հանրապետության ամբողջ տարածքով կուսակցական կոմիտեություններում հավաքներ է անցկացրել՝ քննարկելով կոմիտեությունների բարձրացրած հարցերը: «Հիմա արդեն ստեղծվել է միասնական շտաբ. գերագույն մարմինն է,…

Ակնարկ. Ռուսական Խաչակրութեան Տեղեկատուական Բաժինը

Կը թուի, որ սուրիական պատերազմին ռուսական օդուժի միջամտութիւնը հարցի լուծման փուլային տարբերակի եղանակով կ՛առաջնորդուի: Կը խօսուի սուրիական կառավարական ուժերու յառաջխաղացքին, որոշ շրջաններու ազատագրման, ՏԱՀԵՇ-ի հսկայական կորուստներու մասին, միաժամանակ սակայն գետնի վրայ ուղղակի բեկումնային պահ եւ կայծակնային կտրուկ փոփոխութիւններու իրավիճակ չի պարզուիր: Փուլայինի վարքագիծին կը ներառուին ծովեզերեայ Սուրիան, զայն դարպասող շրջաններն ու ռազմավարական այլ կէտեր վերահսկողութեան…

Քոչարյանը սխալվում է և ինքն իրեն հակասում

Սահմանադրական փոփոխություններին կողմնակից ուժերից ՀՅԴ-ն, որը անցած 25 տարիներին խորհրդարանական համակարգի անցնելու հիմնական ջատագովներից մեկն էր, առաջիկա հանրաքվեում պատրաստվում է անհատական քարոզչություն իրականացնել՝ առանձին ՀՀԿ-ից և «այո»-ի դաշտի մնացած ուժերից: Դաշնակցականների պնդմամբ՝ իրենց «այո»-ն ուրիշ «այո» է, և իրենց հիմնավորումներն էլ ունեն առավել խորքային և գաղափարական բնույթ: Դաշնակցության մոտեցումների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց ՀՅԴ Բյուրոյի…

Յիշատակի Հանդիսութիւն` Գաղափարի Մարտիկ Սարգիս Զէյթլեանի Առեւանգման Եւ Նահատակութեան 30-Ամեակին Առիթով

Երէկ երեսուն տարի առաջ անարգօրէն առեւանգուած եւ նահատակուած` ՀՅԴ Բիւրոյի նախկին անդամ, գաղափարի մարտիկ Սարգիս Զէյթլեանի յիշատակի հանդիսութիւնն էր: Բեմէն նահատակ ընկերոջ խօսքն ու շունչը կը պատգամէին հանդիսատեսին. «Թօթափել մեր եսակեդրոն անհատապաշտութիւնը եւ փոխարէնը զարգացնել հաւաքական մեր գիտակցութեան ու գործունէութեան կամքը, ազգային միութեան եւ համազգային իտէալներու կենսագործման ի խնդիր հաւաքական մեր պայքարը»: ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական…

Տերյան 65 հասցեում բացվեց Սոս Սարգսյանի հուշատախտակը

Հայ ճանաչված ու սիրված դերասան Սոս Սարգսյանի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 24-ին, Տերյան 65 հասցեում բացվեց նրա հուշատախտակը։ «Այս տանն ապրել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը» նշված է վարպետին նվիրված հուշատախտակի վրա: «Երբ անում էի այս գործը, մտածում էի, որ նա շատ լավ մարդ էր: Սոս Սարգսյանը շատ մեծ սիրո պաշար ուներ, որը շռայլում էր…

Նույնականացման քարտով մասնակցությունն անհամաչափություն է ստեղծում անձնագրով քվեարկողների հետ հարաբերություններում

ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինսայանն այսօր խորհրդարանում անդրադարձավ նույնականացման քարտերով քվեարկելու ժամանակ վերահսկողության մեխանիզմներին: Պատգամավորն առաջարկեց մի քանի մեխանիզմներ, որոնք կկարգավորեն այդ գործընթացը: «Մենք առաջարկում ենք, որ նույնականացման քարտի հետ լինի տեղեկանք, որը տրվում է անձնագրերի և վիզաների վարչության կողմից: Նույնականացման քարտի հետ եթե չլինի տեղեկանք, մարդիկ թող չկարողանան իրականացնել գործընթացը: Քաղաքացիները թող գնան անձնագրային վարչություն…

Այո-ի քարոզարշավն իրականացվելու է շատ ակտիվ

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ՀՅԴ-ում արդեն ձեւավորվել է 5 քարոզչական խումբ, որոնք նոյեմբերից արդեն ակտիվ քարոզչություն են իրականացնելու հանրապետության բոլոր մարզերում: Ըստ ՀՅԴ-ականի` կուսակցությունը ծանրաբեռնված է լինելու հիմնականում ոչ աշխատանքային օրերին, որպեսզի քարոզչություն իրականացնող անձինք չթերանան նաեւ իրենց աշխատանքային պարտավորություններում: Ա. Մինասյանն այն տեսակետին է, որ այո-ի քարոզարշավն…

«Ազդակ»ի Խմբագրական. 22 Հոկտեմբեր 75-ին (40-Ամեակ)

22 հոկտեմբերի խորհուրդի այժմէականացման փորձը անպայման Ցեղասպանութեան հարիւրամեակին առիթով արծարծուած թեմաներու ընդհանուր պարունակին մէջ դիտարկումի կրնայ մղել նման մտադրութիւն ունեցող ոեւէ հայ անհատ: Հարիւրամեակի մեր գիտաժողովներու, համագումարներու, ձեռնարկներու, հրատարակութիւններու եւ տարատեսակ ծրագիրներու բովանդակութենէն ի սպառ բացակայեցաւ 22 հոկտեմբերի թողած աւանդը, բացած ուղին: Աւելի խորահայեաց դիտարկումը եզրակացնել կու տայ, որ Ցեղասպանութեան ճանաչման յաղթարշաւի սկիզբը 22 հոկտեմբերի…

Թուրքիայի ԵՄ հարցերով նախկին նախարար. «1915 թ.-ին կատարվածը Ցեղասպանություն էր»

Թուրքիայի Եվրոպական հարցերի նախկին նախարար, քրդամետ ժողովուրդների դեմոկրատական (ԺԴԿ-HDP) կուսակցությունից Թուրքիայի խորհրդարանի անդամ Ալի Հայդար Քոնջան հոկտեմբերի 18-ին այցելել է Նիդերլանդների հայաշատ Ալմելո քաղաք եւ հանդիպում ունեցել համայնքի ներկայացուցիրների հետ: ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության` «Ermenihaber.am»-ին տված տեղեկության համաձայն` Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցում կայացած հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՅԴ Նիդերլանդների…

Հասարակական դիվանագիտության ֆլագմանը

«Լիտերատուրնայա գազետա» թերթը իր հոկտեմբերի 21–ի համարում զետեղել է Մոսկվայի «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի նյութը իր ղեկավարած կազմակերպության գործունեության մասին, որը խմբագրության կողմից վերնագրված է «Հասարակական դիվանագիտության ֆլագմանը»: (Այն ներկայացնում ենք թարգմանաբար) «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը զբաղեցնում է հասարակական դիվանագիտության դաշտը և հայ-ռուսական երկոսության զարգացմանը նպաստում հանրային ծրագրերի միջոցով: «Ռուս-հայկական համագործակցության» գործունեությունը ընթանում է…