Ամսական արխիւներ. June 2016

Հռոմի պապի ճշմարտախոսությունը լուրջ մարտահրավեր է Թուրքիային

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Հայոց ցեղասպանության մասին ճշմարտության բարձրաձայնումը լուրջ մարտահրավեր է Թուրքիային, հայտարարել է ԱՄՆ Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։ «Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Հայոց ցեղասպանության մասին ճշմարտության բարձրաձայնումը լուրջ մարտահրավեր է Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը եւ հանցագործության համար արդարադատության հասնելու ձգտում»,- ասել է Համբարյանը EWTN Global Catholic Network’s հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Հեռուստաալիքը…

5 տոկոսի արգելքը հաղթահարելը Դաշնակցության համար խնդիր չէ

Շիրակի մարզպետը՝ Գյումրիի ընտրությունների մասին Դաշնակցությունը փորձություններ շատ է անցել, Գյումրիի քաղաքապետի ընտրությանը հաստատ կդիմանա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը: «Միշտ էլ քաղաքում ունեցել ենք 5 տոկոս, հինգ տոկոսի բարիերը հաղթահարել ու ավագանիում լինելը Դաշնակցության համար խնդիր չէ»,-ասաց մարզպետը: Հարցին, թե ինչու Դաշնակցությունն ու Հանրապետականը միասնական ցուցակով չեն մասնակցում ընտրություններին,…

Մարիա Զախարովա (Օրինակի Համար) Եւ Հայաստանի Ազգային Ապահովութիւնը

Անցեալ շաբթուան մեր սիւնակին խորագիրն էր «Սխալ է հակաթուրք, կամ հակաազերի մտածողութիւնը»: Փորձ կատարուած էր բացատրելու հարցը ըստ էութեան, միաժամանակ ընդգծելով Հայաստանակեդրոն եւ Հայակեդրոն մտածողութեան անհրաժեշտութիւնը: Ընկերային ցանցերուն վրայ, յարգելի ընթերցող մը մեր նկատողութեան յանձնեց, որ այդ յօդուածին մէջ կը բացակայի Հայաստանի ազգային ապահովութեան գաղափարը: Անկախ այն իրողութենէն, որ մեր նշեալ յօդուածին ամբողջ ներքին տրամաբանութիւնը…

Եւրոմիութեան փլուզման սկի՞զբ…

Աւելի քան չորս տասնամեայ անդամութիւնից յետոյ, Եւրոպայի երբեմնի ախոյեան Անգլիան միակողմանի «քաղաքական ապահարզանի» յայտ ներկայացրեց նոյն եւրոընտանիքին: Ընտանեկան տւեալ «կաշկանդւածութիւնից» ձերբազատւելու համարձակութիւնը վերագրելի է նոյնինքն անգլիական ժողովրդին, որն «Աշտոն-Քեմերոնային» եւրոպետական իշխանապետական համակարգի տեւական դիպլոմատիային դէմ-յանդիման` հանրաքւէով արտայայտեց իր կամքը: Գերտէրութիւնների` ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան եւ ինքը` Եւրոմիութեան գլխաւոր խաղացողների համարժէք թեր, դէմ, թէ° ձեռնպահ արձագանգները վկայեցին…

Ակնարկ. Եւրոպական Միութեան Առջեւ Ծառացող Սուր Մարտահրաւէրները

Մեծն Բրիտանիոյ մէջ կայացած հանրաքուէի արդիւնքները մէկ կողմէ ցնցիչ են հետագայ իրադարձութիւններու եւ հետեւանքներու տարբեր վարկածներու առաջ քշումով, միւս կողմէ բոլորովին յանկարծակիութեան գործօնով չեն մեկնաբանուիր, շեշտելու համար Մեծն Բրիտանիոյ արդէն իսկ տարիներու վրայ երկարող վերապահութիւնը` համաեւրոպական համաձայնութիւններու եւ կառոյցներու մաս կազմելու առումով: Մեծն Բրիտանիան այսպիսով, որ արդէն մաս չէր կազմեր Եւրոյի գօտիին եւ շենկենեան համաձայնութեան,…

Դավիթ Լոքյանը շտապ մեկնել է Արթիկ

Երեկ կեսօրին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում սելավատարերի խցանման հետևանքով ջրալցվել են քաղաքի գլխավոր փողոցները. ջրալցված հատվածներում ջրի մակարդակը հասել է մոտ 40 սմ-ի: Ջրալցվել է նաև Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս են բերել 70 երեխա և 23 աշխատակից: Ղարիբջանյան փողոցում վնասվել է կամուրջի հիմքը, Ազատության փողոցի թիվ 25 տունը մասնակի փլուզվել է, որոշ…

Հաղորդագրութիւն Հ.Յ.Դ. Արեւմտեան Եւրոպայի 78-րդ շրջանային ժողովի

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 78-րդ Շրջանային Ժողովը կայացաւ Փարիզի մէջ 10-11-12 Յունիս 2016-ին: Արեւմտեան Եւրոպայի տարբեր երկիրներէ եւ Ֆրանսայի շրջաններէն ժամանած պատգամաւորներու մասնակցութեամբ ժողովը քննարկեց Եւրոպայի մակարդակին, ինչպէս նաեւ ներկազմակերպական աշխատանքներու գծով կուսակցութեան որդեգրելիք ռազմավարութեան հետ առնչուող հիմնական հարցեր: Պատգամաւորները ի մասնաւորի քննարկեցին Եւրոպայի երկիրներու քաղաքական իրավիճակը, Հ.Յ.Դ.-ի յարաբերութիւնները զանազան կուսակցութիւններու հետ, Հայաստանի քաղաքական, ընկերային ու…

ԵԽԽՎ զեկույցը դեղին քարտ էր Թուրքիային

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ընդունված «Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության» վերաբերյալ զեկույցի նախնական տեքստն ու վերջնական արդյունքը շատ տարբեր էին․ զեկույցը բավական խստացվեց, քանի որ այն ամենը, ինչ տեղի է ունենում Թուրքիայում ամեն օր, ուղղակի ոտնձգություն է Եվրոպական արժեհամակարգի նկատմամբ՝ մեկնաբանելով զեկույցը այս մասին Panorama.am-ին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը։ Արմեն…

Յանուն (Ընկերային) Արդարութեան Ֆրանսիս Ա.ի Պատգամը

Հռոմի քահանայապետներէն Ֆրանսիս Ա. ամէնէն յանդուգնն է՝ Հայոց Ցեղասպանութիւնը հրապարակային ձեւով դատապարտելու եւ անոր յիշողութեան կարեւորութիւնը շեշտադրելու իմաստով: Թէկուզ եւ վարկածային կարգով կատարուած այս հաստատումը ժխտելի է միայն, եթէ գիտա-ուսումնասիրական վերլուծում մը գայ ցոյց տալու, որ Կաթողիկէ եկեղեցւոյ վերջին հարիւրամեակի միջազգային դիւանագիտական աշխուժացման ծիրին մէջ, Պետրոս առաքեալի գահին նստած եպիսկոպոսապետնէրէն ոեւէ մէկը աւելի յանձնառու եղած…

Հռոմի Պապի այցը Ծիծեռնակաբերդ բաց մարտահրավեր է Թուրքիայի ժխտողական ջանքերին

Ամերիկահայերը ուշադիր հետեւելու են Հռոմի Ֆրանցիսկոս Պապի՝ Հայաստան պատմական այցելության եւ հույս ունեն, որ նրա համարձակությունը կոգեշնչի ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին, որպեսզի վերջիններս վերջ դնեն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման հարցում իրենց մասնակցությանը: Այս մասին հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, հաղորդում է Asbarez.com-ը: ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն այս առնչությամբ հանդես…