Ամսական արխիւներ. December 2016

Դավիթ Լոքյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային: Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ` Դավիթ Լոքյանը հաջողություն է մաղթել նրան դիվանագիտական առաքելության իրականացման գործում: Տարածքային կառավարման և զարգացման նախարարը կարևորել է հայ-բուլղարական հարաբերությունների զարգացումը, համապատասխան ոլորտներում համագործակցության ամրապնդումն ու խորացումը: Նախարարը միաժամանակ…

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի տարեմուտի խոսքը` ընկերներին

Ունենք փոխկապակցված երեք ազգային առաջնահերթություն, որոնցից ոչ մեկը ձախողել չենք կարող Ընկերներ, տարին վերջանում է, նոր տարի է սկսվում, առջևում էլ խորհրդարանական ընտրություններ են: Բնականաբար, բոլորի ասելիքն այսօր առնչվում է ընտրություններին: Բայց իրականում՝ ինչ որ մենք մտածում ենք, ինչ որ ասում ենք, ինչ որ ապրում ենք, կապվում է Հայաստանի հետ, մեր ժողովրդի հետ և մեր…

Նա ամեն պատճառ ուներ Ծիծեռնակաբերդ գնալու

Կարեն Խանլարյանը Ռոուհանիի՝ Ցեղասպանությունը չճանաչելու մասին Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը Tert.am-ի հետ զրույցում իր զարմանքը հայտնեց Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի Հայաստան պաշտոնական այցի ժամանակ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր չգնալու փաստի առթիվ: «Նա ամեն պատճառ ուներ գնալու Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցելու: Իրանը մեր տարածաշրջանում միակ երկիրն է, որ բարոյապես իրավունք ունի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, ինչպես…

Ամուլսարի շահագործման բոլոր գործընթացներն իրականացվել են փորձաքննություների հիման վրա

Բնապահպանության նախարարությունը 2016-ին կատարել է կառավարության գործունության ծրագրով նախատեսված բոլոր 6 միջոցառումները։ Այս մասին լրագրողների հետ այսօր հրավիրված ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։ Նախարարը հավելելեց, որ բնապահպանության նախարարության համար 2016 թվականի գերակա ուղղությունները եղել են Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառումը և էկոտուրիզմի զարգացումը: «2016-ին Սևանա լճում բաց է թողնվել…

Ինչ տարածք, որ այսօր խաղաղ զիջենք թշնամուն, վաղը մեր թոռները պարտավոր կլինեն արյունով հետ բերել

1992թ.-ին ձևավորված հերոսական «Շուշիի առանձնակի գումարտակի» փոխհրամանատար, Նոր կազմավորվող ՀՅԴ կամավորական զորամիավորման հրամանատար Հարմիկ Հովսեփյանի հետ մտովի 25 տարի հետ ենք գնում, տեղափոխվում պատերազմի դաշտ, հիշում գումարտակի կազմավորումը, ուրախ ու տխուր օրերը, խոսում ձեռքբերումների և կորուստների մասին: Իրանահայ ազատամարտիկը պատմում է, թե ինչպես էր քաղաքականությունը խանգարում մարտի դաշտում, ինչ զոհողությունների էին գնում, ինչպես և անդրադառնում…

ՀԱՊԿ անդամ պետությունները խանդավառ չեն ՀՀ հավանական հաջողություններով

Տարածաշրջանում մի շարք զարգացումներ` Թուրքիայում, Սիրիայում, Իրաքում տեղի ունեցած իրադարձությունները, Իրանի նկատմամբ Արևմուտքի կեցվածքը որոշ չափով մարտահրավերներ են նաև Հայաստանի համար և որոշ չափով՝ հնարավորություններ. Այսօր տեղի ունեցած տարեկան ամփոփիչ ասուլիսին նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը: «Հատկապես տեսանք վերջին օրերին Իրանի նախագահի այցելության…

Այս պահի դրությամբ ՀՅԴ-ում դաշինք կազմելու հարց չի քննարկվում

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը անդրադարձավ մի քանի ներքաղաքական հարցերի: Այն հարցին, արդյո՞ք այլ քաղաքական ուժերի հետ քննարկվում է դաշինք կազմելու հարցը, Աղվան Վարդանյանը նշեց, որ այս պահի դրությամբ դաշինքի հարց չի քննարկվում, նման օրակարգ առայժմ չկա, և որ 99 տոկոսով ՀՅԴ-ն ընտրությունների կգնա առանձին: «Բայց քաղաքականության մեջ երբեք…

Դավիթ Լոքյանն ամփոփում է տարին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համար 2016թ-ի ամենակարևոր ձեռքբերումը տարածքային զարգացման վերաբերյալ 2016-2020թթ-ների ռազմավարությունն էր: Այս մասին այսօր՝ տերեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Նրա խոսքով՝ հենց այդ ռազմավարության մեջ է մշակված այն ծրագիրը, թե ինչպես զարգացնել ՀՀ համայնքները և վերացնել կամ գոնե մեղմել մարզերում առկա խորը…

Պէտք է զինուել համբերութեամբ, պայքարի ոգով ու վճռականութեամբ

ՀՅԴ հիմնադրութեան 126-ամեակի կապակցութեամբ Աբովեան քաղաքում տեղի ունեցած միջոցառման ժամանակ արտասանած Սարգիս Մկրտչեանի խօսքը։ Յարգելի հայրենակիցներ, Սիրելի ընկերներ, Այսօր, այս դա հլիճում հաւաքուել ենք նշելու ՀՅԴաշնակցութեան հիմնադրութեան 126-ամեակը։ Այդ կապակցութեամբ առաջին հերթին շնորհաւորում եմ բոլորիդ։ Շնորհաւորում եմ ծննդեան կապակցութեամբ այն կուռ, կազմակերպուած, կարգապահ, յառաջադէմ ու փառահեղ կազմակերպութեան, որը ծնուեց գործի միջից, որն իր մէկ դար…

Քալիֆորնիոյ Հայութեան Ներքին Դրուածքը (ԽՆԴԻՐՆԵՐ ԵՒ ԼՈՒԾՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ)Գ.

Այս յօդուածաշարքի Բ. մասով խօսեցանք 70ականներու կէսերէն սկսեալ Հայաստանէն դէպի Քալիֆորնիա տեղի ունեցած արտագաղթին մասին, ընդգծելով, թէ երկրէն դուրս ելլողները ընդհանրապէս ներգաղթողներն էին: Հոս պէտք է աւելցնենք, որ ասոնց շարքին էին նաեւ Պարսկաստանի հայաշատ քաղաքներէն եւ գիւղերէն Հայաստան ներգաղթածները: Սա‘ իբրեւ արտագաղթի առաջին ալիք: Երկրորդ ալիքը սկսաւ 90ական թուականներուն, երբ Հայաստանի ու ամբողջ հայկական աշխարհին…