Ամսական արխիւներ. December 2016

Կայացել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

Դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի նախագահությամբ: Նիստի օրակարգային հարցերի շրջանակներում նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրել է «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները։ «Բավականին լուրջ քննարկումներ տեղի ունեցան խորհրդարանում։ Սակայն ներկայացված հիմնավորումները հանգեցրին այն եզրակացությանը,…

Մեզ հաջողվել է կրթական ժամացույցը պահել անթերի

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ամփոփեց 2016 թվականի աշխատանքները: Նա նշեց, որ ծանրության հիմնական ծավալն ու հասարակության հետաքրքրությունը հանրակրթության ոլորտում է, որտեղ իրականացրել են 2 հիմնարար փոփոխություններ: «Հնարավորինս փորձել ենք ավագ դպրոցի հիմնախնդիրները մոտեցնել լուծմանը` բեռնաթափելով 12-րդ դասարանը: Ավագ դպրոցում երիտասարդը պետք է ընտրի իր հետագա կյանքի համար անհրաժեշտ 4-5 առարկաները: Սակայն,…

Ժողովրդին նման գաղափարներով «սնելը» պարունակում է լուրջ վտանգներ

Տեր-Պետրոսյանը տեւական դադարից հետո նոր տարվա շեմին հաճելի անակնկալ մատուցեց ադրբեջանական հանրությանը, անձամբ նախագահ Ալիեւին՝ եւս մեկ անգամ շրջանառության մեջ դրեց Ղարաբաղյան հարցի «կարգավորման» յուր տեսլականը։ «Հայոց Աշխարհ»ի հարցերին ի պատասխան՝ ՀԱԿ համագումարում Տեր-Պետրոսյանի երկնած «պատմաքաղաքագիտական վերլուծությանը» անդրադառնում է ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար ԴԱՎԻԹ ԻՇԽԱՆՅԱՆԸ։ -Տեր-Պետրոսյանը, ըստ էության, նոր բան չի ասել։ Չեմ ուզում…

«Հայրենիք»ի Խմբագրական. Տողանի Քննադատական Տողանցքը

Անգարայի մէջ, Դեկտեմբեր 19-ին կատարուածը կրնայ կրկնուիլ, եւ դժբախտաբար այս ընթացքով պիտի կրկնուի: Արդարեւ, Թուրքիոյ մէջ Ռուսաստանի դեսպան Անտրէյ Քարլովի ահաբեկումը, այնքան «դիւրութեամբ» իրագործուեցաւ, որ կրնայ այս խառնիճաղանճ կացութիւնը գործի լծել այլ մութ ձեռքեր, թիրախ ունենալով այլ անձեր, այլ նպատակներ: Այս զարհուրելի դէպքէն առաջ իսկ, Եւրոպայի Հայ Դատի գրասենեակը ահազանգ հնչեցուցած էր Միջազգային ընտանիքին, տեղեկացնելով…

Ակնարկ. Թէ՛ Դէպի Եւրասիա Եւ Թէ՛ Դէպի Եւրոպա

Իրանեան բարձրագոյն մակարդակով մեր երկիր տրուած այցելութիւնը ինչպէս քաղաքական, այնպէս նաեւ տնտեսական առումով ռազմավարական մեծ նշանակութիւն ունի եւ բնականաբար չի սահմանափակուիր փրոթոքոլային արարողակարգային կամ ընթացիկ աշխատանքային հանդիպումներու ճշդած օրինաչափութիւններուն մէջ: Խորքին մէջ ապամեկուսացման ճամբան բռնած Իրանի առաջին կարեւոր դրսեւորումն էր ասիկա, որ որքան Իրան-Հայաստանի Հանրապետութիւն, նոյնքան եւ աւելի Իրանի` դէպի արտաքին աշխարհ եւ Արեւմուտք նոր…

Եթե Տեր-Պետրոսյանի հայեցակարգը գործեր, մենք այսօր ոչ Ղարաբաղ կունենայինք, ոչ էլ Հայաստան

Այն ինչ առաջարկում է Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀՅԴ-ի համար նորություն չէ, եթե այդ հայեցակարգը գործեր, մենք այսօր ոչ Ղարաբաղ կունենայինք, ոչ էլ՝ Հայաստան: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով ՀԱԿ համագումարում Լևոն Տեր Պետրոսյանի ելույթին: «Այդ պլատֆորմը եթե կարճ ձևակերպենք, դա…

ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության հայտարարությունը

ԼՂՀ 2017թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ Հարգելի գործընկերներ, «Դաշնակցություն» խմբակցությունը միշտ էլ կարևորել է բյուջեի ուղղվածությունը և նրա ռազմավարական ուղղությունները: Նախորդ տարիներին մենք հնարավորություն ենք ունեցել գործադիրի հետ միասին առավել կենտրոնանալ բյուջեի ռազմավարական ուղղությունների վրա: Այդ քննարկումների արդյունքում և երկկողմ համոզվածությամբ որդեգրվեց անվտանգության պաշարների ստեղծման ու գործնական իրականացման քաղաքականությունը, գյուղի և գյուղատնտեսության նկատմամբ…

Որոշակիորեն կփոխհատուցվեն կարկուտից տուժած 18 202 բնակչի վնասները

Կառավարության այսօրվա նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց որոշում Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին: Նպատակը այդ մարզերի շուրջ 70 բնակավայրում 2016 ամռանը կարկտահարության հասցրած վնասը փոխհատուցելու համար որոշակի օժանդակություն հատկացնելն է: «18 202 բնակիչների փոխհատուցման հարցն է. 506 միլիոն դրամ կհատկացվի ջրօգտագործողների ջրի վարձի որոշակի մասը վճարելու համար»,- ասաց Լոքյանը:…

Հաստատվեց «Դպրոցական կայուն սնունդ» ծրագրի և հիմնադրամի ստեղծման նախագիծը

Այսօր կառավարության նիստում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որը վերաբերում էր «Դպրոցական կայուն սնունդ» ծրագրին: Նախարարը նշեց, որ այդ ծրագիրը ամենահաջող ծրագրերից մեկն է, ներկայումս երեք մարզերի դպրոցներում իրականացվում է տաք սննդի տրամադրում: «Ընդհանուր առմամբ` 83 հազար երեխա շաբաթը հինգ օր ստանում է դպրոցական տաք սնունդ` 7 մարզերում, իսկ 2014-ից շուրջ 23 հազար…

Երեսփոխան Բագրատունի Ցաւակցութիւն Յայտնեց Ռուսիոյ Դեսպանին

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի եւ Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունի երէկ Թուրքիոյ մէջ Ռուսիոյ դեսպան Անտրէյ Քարլովի սպանութեան առիթով ցաւակցագիր մը յղեց Լիբանանի մէջ Ռուսիոյ դեսպան Ալեքսանտր Զասիփքինի: ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը իր կարգին նոյնպիսի ցաւակցագիր մը յղեց Ռուսիոյ դեսպանին: aztagdaily.com