Լուրեր

Հայաստանի նախագահական ընտրությունները պետք է հանգեցնեն իշխանափոխության, հակառակ դեպքում` դրանց մասնակցելն անիմաստ կլինի

Հայաստանի նախագահական ընտրությունները պետք է հանգեցնեն իշխանափոխության, հակառակ դեպքում`ՀՅԴ կուսակցության մասնակցությունը դրանց անիմաստ կլինի: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ռուստամյանը միաժամանակ նշել է, որ նախագահական ընտրություններին մասնակցության առնչությամբ վերջնական որոշում կընդունվի կուսակցության Գերագույն ժողովի ընթացքում, որը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա դեկտեմբերի 25-ին: Ռուստամյանն անհիմն է համարում խոսակցությունները,…

Իշխանությունը խաղի կեսից փոխեց խաղի կանոնները

Իշխանությունը էթիկայի հանձնաժողովի կազմի փոփոխության հետ կապված առաջարկել է իր տարբերակը՝ 3 իշխանություն, 3 ընդդիմություն, 1 ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն կազմ: Այս տարբերակի հետ կապված՝ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ թեեւ ԱԺ նախագահը ջանքեր գործադրեց, որ կողմերը համաձայնության հասնեն, բայց, ցավոք, չստացվեց: Պատգամավորը եւս մեկ անգամ ընդգծել է, որ էթիկայի հանձնաժողովը պետք է…

Դատապարտել են երեւույթը

Օսկանյան-Զուրաբյան զրույցի գաղտնալսումը դատապարտում են բոլոր քաղաքական ուժերը: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը գաղտնալսումը անթույլատրելի է եւ ամենաանցանկալի ձեւն է համարում. այս մասին նա հայտնել է ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում եւ ընդգծել, որ այն անօրինական է, եթե առանց դատարանի որոշման է արվել: «Թե ում էր դա ձեռնտու` բոլորովին այլ հարց է, քանի որ կարող…

Մենք կիրթ մարդիկ ենք, նույն երկրում գործող քաղաքական ուժ

Այսօր ՀՀԿ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՅԴ ԱԺ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, պատասխանելով հարցին թե ինչպե՞ս կբացատրի այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն ընդդիմադիր քաղաքական ուժերից համագումարին հրավիրել է միայն Դաշնակցությանը, հորդորել է այդ մասին հարցնել Գալուստ Սահակյանին: «Մենք կիրթ մարդիկ ենք, նույն երկրում գործող քաղաքական ուժ ենք, եթե մեզ հրավիրում են՝ քաղաքավարությունից դրդված մենք…

Քաղաքական ուժերը պարտավոր չեն արագացնել իրենց պլատֆորմի հրապարակումը

Նախագահական ընտրությունների նախաշեմին քաղաքական ուժերը պարտավոր չեն արագացնել իրենց պլատֆորմի հրապարակումը: Այս մասին, Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնում, միջկուսակցական քննարկումների ժամանակ հայտարարել է ՀՅԴ անդամ Արսեն Համբարձումյանը: Նրա խոսքով, ՀՅԴ-ն ձեւավորելով իր քաղաքական օրակարգը, արտաքին խաղացողների ազդեցություն չի զգում, լինի դա Մոսկվան, Վաշինգթոնը կամ Բրյուսելը: «Մենք ինքնուրույն ուժ ենք, մեր օրակարգն ինքնուրույն ենք ձեւավորում…

ՀՅԴ-ն ՀՀ Նախագահի հետ քննարկել են ՀՅԴ-ի առաջարկները

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը եւ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Կայացել է երկարատեւ քննարկում՝ Հայաստանի պետական-հանրային եւ քաղաքական կյանքի արմատական բարեփոխմանն ու առողջացմանն ուղղված՝ ՀՅԴ առաջադրած յոթ կետանոց հիմնադրույթների շուրջ: Հանդիպման արդյունքում կողմերը որոշել են շարունակել խորհրդակցությունները: ՀՅԴ ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆ

ՀՅԴ խնդիրը երկիրն օր առաջ այս օրակարգի վրա բերելն է

ՀՅԴ առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ մինչև այժմ որոշում չկայացնելը պայմանավորված է իրավիճակի փոփոխությամբ: Այս մասին այսօր, ԱԺ ճեպազրույցների ժամին ասել է ՀՅԴ ԱԺ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու մինչև այժմ «Դաշնակցությունը» որոշում չի կայացրել, մինչդեռ 2007-ի ընտրություններին ՀՅԴ-ն իր դիրքորոշումը հստակ հայտնել էր: Ըստ նրա` ի տարբերություն 2007թվականի, հիմա իրավիճակն…

ՀՅԴ-ն իր օրակարգը համարում է հասարակությանը համախմբելու ելակետը

Այսօր, դեկտեմբերի 6-ին, «Էրեբունի պլազայում» տեղի ունեցավ ՀՅ Դաշնակցության «Միասնական օրակարգ նախագահական ընտրություններում» խորագրով խորհրդաժողովը, որտեղ ներկայացվել է ՀՅԴ կողմից դեռեւս ամիսներ առաջ առաջարկված` 7 ծրագրային կետերից բաղկացած քաղաքական պլատֆորմը։ Խորհրդաժողովին մասնակցում էին ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական ուժերը։ Բացի այդ ներկա էին հասարակական սեկտորի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Խորհրդաժողովին ներկա էին Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ), Վահե…

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը դեմ կասի 2013-ի բյուջեի նախագծին

«Սա վերջն է լինելու, պարոնայք», -այսօր Ազգային ժողովում 2013 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ խմբակցությունների ելույթների ժամանակ ներկայացնելով Դաշնակցություն խմբակցության կարծիքը` հայտարարել է Արծվիկ Մինասյանը: Ինչպես ասել է պատգամավորը ՝ իրենք պահպանում են բյուջեի նախագծի վերաբերյալ նախորդ անգամներում արած իրենց գնահատականները և պնդում, թե վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, և թե պետական բյուջեն համարժեք չեն երկրի առջև ծառացած…

ՀՅԴ-ն ամփոփել է քաղաքական կոնսուլտացիաների արդյունքները

Ինչպես հայտնել է ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունն արդեն ամփոփել է իր նախաձեռնած քաղաքական կոնսուլտացիաների արդյունքները, որոնք ընթանում էին ՀՅԴ-ի ներկայացրած 7 կետանոց պլատֆորմի շուրջ: Դաշնակցությունը հանդիպել է խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչների հետ՝ բացառությամբ ՀՀԿ-ի: «Այժմ մենք քննարկում ենք, թե ինչ հնարավորություն կա ընդհանուր հայտարարի գալու: Մեր ներկայացրած պլատֆորմի որևէ կետի շուրջ…