
«Հնարավոր է բոլոր խնդիրները քննարկել նաև օրենքի ընդունումից հետո: Ուսանողների մտահոգությունները քննարկելը անհրաժեշտություն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը՝ անդրադառնալով տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքող ուսանողների բարձրացրած հարցերին: Նախարարի կարծիքով՝ ենթաօրենսդրական ակտով հնարավոր է նշել առանձնաշնորհյալ, գիտնականներ դարձող երիտասարդների չափորոշիչները. «Սա այն խնդիրը չէ, որ կան բևեռացված դիրքորոշումներ, և կան հաղթողներ…















