Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

Ամերիկեան ցամաքամասի եւ Աւստրալիոյ Հ.Յ.Դ. Հայ Դատի յանձնախումբերու խորհրդաժողով

Նոյեմբեր 16-ին Մոնթրէալի մէջ սկիզբ առաւ Ամերիկեան ցամաքամասի եւ Աւստրալիոյ Հ.Յ.Դ. Հայ Դատի յանձնախումբերու խորհրդաժողովը։ Խորհրդաժողովին կը մասնակցին Գանատայի, Արեւմտեան Ամերիկայի, Արեւելեան Ամերիկայի եւ Աւստրալիոյ Հայ Դատի յանձնախումբերու ներկայացուցիչները, ինչպէս նաեւ Հայ Դատի յանձնախումբի Ուաշինկթընի գրասենեակի պատուիրակութիւնը։ Խորհրդաժողովի բացումը կատարեց Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ, Հայ Դատի Կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանը։ Առաջին օրուան նիստի ընթացքին…

Հաղորդագրություն

Սուրիահայութեան Շտապ Օգնութեան եւ Վերականգնումի Մարմնի աշխատանքները Յուլիս 2013ին, մէկ տարուան ժամանակաշրջան բոլորեցին: Ահազանգող պայմաններու, վտանգաւոր կացութիւններու եւ սարսափազդու սպառնալիքներու մթնոլորտի մէջ, սուրիահայութիւնը ամրապնդեց միասնականութեան սկզբունքով առաջնորդուող իր գոյերթը: Սուրիահայութիւնը ապրեցաւ դէպքերով, յուզմունքով, տառապանքով սակայն մաքառումով, աշխատանքով ու բարեգործութիւններով լեցուն տարի մը: Սուրիահայ համայնքը ապացուցեց, որ յանուն իր Ֆիզիքական գոյութեան եւ արժանապատուութեան պահպանման, կարողութիւնն ունի…

Անվանի փաստաբաններն ԱՄՆ-ում կքննարկեն Հայկական հարցի իրավական ասպեկտները

Ամերիկահայ անվանի փաստաբաններ Դավիթ Բալաբանյանը, Քեյթ Նահապետյանը, Իգոր Տիմոֆեևը և Էդվին Մինասյանը կմասնակցեն «Անդրազգային արդարադատության» ժողովին, որ կազմակերպել է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Ամերիկայի հայ իրավաբանների ընկերակցության հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, իրավաբանները կներակայացնեն Հայկական հարցի պաշտպանության ոլորտում ունեցած իրենց անձնական փորձը` ինչպես նահանգային, այնպես էլ դաշնային իրավական համակարգում: Ժողովի ժամանակ կքննարկվեն…

Ֆրենկ Փալոնն Օբամային կոչ է արել ցուցադրության հանել Հայոց ցեղասպանության որբերի գործած գորգը

ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը նախագահ Օբամային կոչ է արել չեղյալ հայտարարել վերջերս կայացրած որոշումը եւ Հայոց ցեղասպանության որբերի գործած գորգը ցուցադրելու թույլտվություն տալ: Սպիտակ տուն ուղարկած նամակում Փալոնը նշել է, որ Միացյալ Նահանգները չպետք է թույլ տա, որ Թուրքիան թելադրի իրենց՝ արդյո՞ք պատմական այս արժեքն արժանի է ցուցադրման, թե՞՝ ոչ: «Բառերով…

Ուաշինկթընի մէջ Հ.Յ.Դ.-Խ.Ժ.Կ. (BDP) բարձրաստիճան հանդիպում

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Երեքշաբթի, Հոկտեմբեր 29-ին, Թուրքիոյ քրտամէտ Խաղաղութիւն եւ Ժողովրդավարութիւն կուսակցութեան (BDP) համանախագահ Սալահէտտին Տէմիրթաշի գլխաւորած պատուիրակութիւնը այցելեց Հայ Դատի Ուաշինկթընի գրասենեակ եւ հանդիպում ունեցաւ Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ Յակոբ Տէր Խաչատուրեանի գլխաւորած պատուիրակութեան հետ։ Հանդիպումի ընթացքին քննարկուեցան հայ-քրտական համագործակցութեան հնարաւորութիւնները, հայերու եւ քիւրտերու ազգային եւ ժողովրդավարական հասարակաց ձգտումները: Նախորդ օրը, Յ. Տէր Խաչատուրեանի գլխաւորած հայկական պատուիրակութիւն…

Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտումը նաև նախագահի պատվի հարցն է

Այսօր, հոկտեմբերի 29-ին, Հայ Յեղափոխական Դաշնակցության նախաձեռնությամբ Ազատության հրապարակից մեկնարկել է երթ դեպի նախագահական նստավայր` Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման պահանջով: Ինչպես հայտարարել է ՀՅԴ Գերագույն Մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը՝ իրենք գնում են նախագահից պահանջելու` իր վերահսկողության տակ վերցնել այդ գործի բացահայտումը. «Այսօրվա մեր երթի նպատակն է նախագահին ներկայացնել մեր մտահոգությունները: Հրաչ Մուրադյանի…

Հ.Յ.Դ. մասնակցեցաւ Ուաշինկթընի մէջ գումարուած քրտական խորհրդաժողովին

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Երկուշաբթի, Հոկտեմբեր 28-ին, տեղի ունեցաւ «Քրտական Դերը Նոր Միջին Արեւելքի Մէջ» խորագրով խորհրդաժողովը, որուն մասնակցեցան քիւրտ քաղաքական գործիչներ` Թուրքիայէն, Սուրիայէն, Իրանէն եւ Իրաքէն: Անոնց կողքին նաեւ մասնակցեցան տեղացի արտաքին քաղաքականութեան մասնագէտներ: Խորհրդաժողովը իր տեսակով առաջինն էր, որ կազմակերպուած էր «Խաղաղութիւն եւ Ժողովրդավարութիւն» թրքական կուսակցութեան Միացեալ Նահանգներու գրասենեակին կողմէ, եւ կայացաւ «National Press Club»ի կեդրոնէն…

Այցելություն Սիմոն Զավարյանի շիրիմին

Սիմոն Զավարյանի մահվան 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 26-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կազմակերպել էր այցելություն մեծ հայորդու շիրիմին, որ գտնվում է Լոռու մարզի նրա հայրենի գեղատեսիլ Այգեհատ գյուղում: Արարողությանը մասնակցում էին ՀՅԴ հայաստանյան կառույցի բազմաթիվ ընկերներ, ՀՅԴ Երիտասարդական, Պատանեկան և Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունների անդամներ, հրավիրյալներ և գրեթե ողջ Այգեհատ գյուղը: Շիրիմը խնկարկեց և…

Հ.Յ.Դ. Հայ Դատի Յանձնախումբի մեծարման երեկոյ երեք օրէնսդիրներու

Շարունակելով իր աւանդութիւնը, մեծարելու այն քաղաքական գործիչներուն, որոնք տարիներու ընթացքին մեծ ներդրում ունեցած են և մինչև այսօր սատար կը հանդիսանան Հայ Ազգի իրաւունքներուն և անոր արդար դատին, Ուրուկուայի Հ.Յ.Դ. Հայ Դատի Յանձնախումբը Չորեքշաբթի 23 Հոկտեմբեր 2013ի երեկոյեան ժամը 7ին, «Գրիսթալ Փալաս» պանդոկի հանդիսասրահին մէջ, ներկայութեամբ երկրի քաղաքական ոլորտը ներկայացնող կարևոր անձնաւորութիւններու, որոնց կարգին՝ Ուրուկուայի փոխնախագահ…

Խմբակցության ղեկավարի փոփոխությունը կվնասի «Ժառանգությանը»

Հրաժարականները տեղի են ունենում, երբ նեգատիվի կրիտիկական մասսա է ձեւավորվում այն կազմակերպություններում, որտեղ չկա հստակ ղեկավար, եւ յուրաքանչյուրն անում է այն, ինչ պետք չէ, այլ ինքն է ուզում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հրաժարականը: Վահան Հովհաննիսյանի խոսքով, Ռուբեն Հակոբյանը, անկախ իր ներկայիս…