
Լիբանանում նկատվում է թուրքական գործոնի նահանջ և Հայաստանի կողմից որոշակի ակտիվություն, որը բնորոշվում է ՄԱԿ-ի` Հարավային Լիբանանում տեղակայված խաղաղապահ ուժերում մասնակցության ցանկությամբ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց Լիբանանի հայկական «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը` ներկայացնելով Լիբանանի ներքին և արտաքին քաղաքական զարգացումները: «Իսրայելալիբանանյան պատերազմից հետո, երբ ՄԱԿ-ը որոշեց միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայել Լիբանանում,…















