Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

Գյումրիի մանկատան 124 սան մկրտվել է

Գյումրիի «Երեխաների տուն» ՊՈԱԿ սաները՝ 124 մանուկներ, նոյեմբերի 8-ին մկրտվեցին: Հանրապետական նշանակության մանկատան երեխաների կնքահայրեր դարձան Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը և մարզպետի տեղակալներ Հարություն Արշակյանն ու Սեյրան Պետրոսյանը: Մկրտության արարողությունն անցկացվեց ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի, ինչպես նաև Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի: Մանկատանը սաները 0-7 տարեկան են և հիմնականում առողջական…

ՀՅԴ նախաձեռնությամբ մոտ 500 կամավորական է հավաքագրվել

Հարցազրույց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Հրաչ Թադեւոսյանի հետ ՀՅԴ Գերագույն մարմնի նախաձեռնած պահեստային գումարտակը գրեթե կազմավորված է եւ առաջիկայում ՊՆ համապատասխան մասնագետների աջակցությամբ ուսումնավարժական հավաքներ կսկսի՝ անհրաժեշտ պահին բանակի կազմում մեր երկրի տարածքը պաշտպանելու համար: – Պարոն Թադեւոսյան, հոկտեմբերի 13-ին ՀՅԴ ԳՄ ազատամարտիկների հարցերի հանձնախումբը հայտարարեց, որ կազմավորում է կամավորականների պահեստային գումարտակ, որի կիրառումը…

Խստագույնս դատապարտում ենք Էրդողանին. Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբն արձագանքել է

Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը համերաշխություն է հայտնել Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը: «Խստագույնս դատապարտում ենք Էրդողանին և Թուրքիայի կառավարությանը ԺԴԿ-ի համանախագահներ Դեմիրթաշի և Յուքսեթդաղի, ինչպես նաև 9 պատգամավորների ապօրինի ձերբակալության համար»,- ասվում է հանձնախմբի հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը նույնպես արձագանքել էր միջադեպին՝ կոչ անելով իրենց հետևորդներին` այդ հարցով անհապաղ դիմել ԱՄՆ…

Հայ Դատը Թուրքիայում պատգամավորների ձերբակալությունների մասին կոչով է հանդես եկել

ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսացկության 11 պատգամավորների ձերբակալության մասին հրատապ կոչով է հանդես եկել: Կառույցն իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել այդ հարցով անհապաղ դիմել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին: «Ուշ երեկոյան Թուրքիայի կառավարությունը գործողություններ է սկսել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսացկության դեմ: ANCA-ն (ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը) իր կողմնակիցներին խնդրում է նամակով…

Այս տեմպերով առնվազն 15 տարի անտառածածկ տարածք պետք է մաքրվի

Սևանի մակարդակն այս տարի ավելացել է 25 սմ-ով : Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը` պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Վահագն Մախսուդյանի հարցին, թե ի՞նչ վիճակում են Սևանը և անտառածածկ տարածքների մաքրման աշխատանքները: Ըստ նրա` անտառածածկ տարածքների մաքրման մոդելը սկզբունքային նշանակություն ունի. «Մաքրման աշխատանքները շարունակվում են,…

Հայաստան-ԵՄ նոր փաստաթուղթն այս տարի չի ստորագրվի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպայի Հայ Դատի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը։ – Պարոն Դեմիրճյան, Երևանում օրեր առաջ կայացավ շրջանակային համաձայնագրի շուրջ Հայաստան-ԵՄ բանակցությունների հինգերորդ փուլը, հաջորդ փուլն անցկացվելու է Բրյուսելում։ Ակնհայտ է, որ այս փաստաթուղթն այնքան խորը չէ, որքան Ասոցացման համաձայնագիրը, այնուամենայնիվ ի՞նչ կարող ենք ակնկալել այս անգամ։ – Այո՛ բանակցությունները բնականոն հունով ընթանում են,…

Լիբանանի Ազգային Ազատ հոսանքը շնորհակալություն է հայտնել ՀՅԴ-ին

Լիբանանի Ազգային Ազատ հոսանք կուսակցության ղեկավարը շնորհակալություն է հայտնել բոլոր հոսանքներին և կուսակցություններին, որոնք օժանդակել են իրենք նախագահական ընտրապայքարում: Լիբանանում «Արմենպրես»-ի թղթակցի հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ: «Ազգային ազատ հոսանք կուսակցութեան ղեկավար Ժըպրան Պասիլ շնորհակալութիւն յայտնեց բոլոր այն հոսանքներուն եւ կուսակցութիւններուն, որոնք օժանդակեցին Ազգային Ազատ Հոսանք կուսակցութեան մղած` նախագահական ընտրապայքարին: «Շնորհակալութիւն կը յայտնենք համախմբումի սիւներէն` Հայ…

Բրյուսելում անցկացվելու են Արցախի օրեր

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսեում շուտով կանցկացվեն Արցախի օրեր: Այդ մասին հաղորդում է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատ հանձնախումբը՝ թվիթերյան իր էջի միջոցով: Գրառման հետ տեղադրվել է նաև Արցախի օրերին նվիրված լուսանկար:

Հ. Յ. Դ. Հարաւային Ամերիկայի 76րդ Շրջանային Ժողովի Յայտարարութիւն

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հարաւային Ամերիկայի կազմակերպութեան 76րդ Շրջանային Ժողովը տեղի ունեցաւ Պուէնոս Այրէսի մէջ Հոկտեմբեր 28-30, 2016ին: Ժողովին իրենց մասնակցութիւնը բերին կուսակցութեան Արժանթինի, Ուրուկուայի եւ Պրազիլի Մարմիններէն ընտրուած պատգամաւորները եւ Հ. Յ. Դ. Բիւրոյի ներկայացուցիչը, որոնք քննեցին ազգային, համայնքային եւ կազմակերպական ոլորտներուն մէջ օրակայգային հիմնախնդիրը եւ առին համապատասխան որոշումներ՝ գործունէութեան յաջորդ ժամանակաշրջանին համար: Այդ որոշումներու…

Շիրակի մարզպետը արտագաղթի մասին

«Մեր մարզում ավելացել է ներառական կրթություն իրականացնող ՊՈԱԿ-ների թիվը: Ճանապարհների ամառային ու ձմեռային հատկացումների հետ կապված ունենք աճ՝ շուրջ 22 միլիոն դրամով: Աճ ունենք նաև համայնքներին տրվող դոտացիաների առումով: Կարող եմ ասել, որ նվազագույն խնդիրները մարզում կարող ենք լուծել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը՝ հավելելով, որ հատկացվող բյուջեն հիմնականում բավարարում…