
Արցախում որևէ մեկը դեմ չէ քաղաքական ակցիաների, այդ թվում՝ ցույցերի, հանրահավաքների անցկացմանը: Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը՝ խոսելով ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության կողմից նախագահ Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով Ստեփանակերտում հանրահավաքներ անցկացնելու հանգամանքին: «Օրենսդրական դաշտը՝ թեկուզև թերի, ամեն դեպքում որևէ արգելք չի ստեղծում հանրահավաքների անցկացման համար: Խնդիրն այլ…














