Ղեկավար մարմիններ

Որ օրը Ադրբեջանի հետ համաձայնության հասնենք, կսկսենք ջուրը միասին օգտագործել

Որ օրը Ադրբեջանի հետ համաձայնության հասնենք, կսկսենք ջուրը միասին օգտագործել «Ադրբեջանի իշխանությունն ունի երկու ճանապարհ. կա՛մ պետք է ջուրը, որ իր հունով հոսում է դեպի Կուր, պոմպակայաններով մղի և տրամադրի իր ժողովրդին, ոչ մեկը իրեն չի խանգարում, կա՛մ էլ պետք է համագործակցի Արցախի իշխանությունների հետ այդ ջուրը միասին օգտագործելու համար: Բայց Ադրբեջանի իշխանությունները, փոխանակ իրենց…

ԵԽԽՎ-ն ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ունի կողմնակալ վերաբերմունք Ղարաբաղի հարցում

Ճիշտ չէ ԵԽԽՎ-ում տեղի ունեցածը որակել կամ բնութագրել «հաղթանակ կամ պարտություն» տերմիններով: Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանն՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում ընդունված Սարսանգի ջրամբարի մասին զեկույցին ու Վեհաժողովի կողմից մերժված՝ Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և օկուպացված այլ տարածքներում» վերնագրով փաստաթղթին: Դավիթ Իշխանյանն ասաց, որ ԵԽԽՎ վրա…

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին եւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանին: Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, հանդիպմանը, որին ներկա էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:

ՀՅԴ -125 ամյակի տոնակատարություն Արցախում

Դեկտեմբերի 19-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի է ունեցել ՀՅԴ Արցախի կառույցի կողմից կազմակերպված ՀՅԴ -125 ամյակի հանդիսավոր միջոցառումը: Միջոցառմանը ներկա էին ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ՀՅԴ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ,…

Հանդիպումներ Ավստրալիայի Խորհրդարանում

ՀՅԴ Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի և Ավստրալիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ դեկտեմբերի 1-ին և 2-ին ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի անդամներ Ստեփան Աբուլաքյանի, Արին Մարգարյանի, Ավստրալիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանի ուղեկցությամբ, Ավստրալիայի խորհրդարանում հանդիպումներ են ունեցել մոտ 15 սենատորների և պատգամավորների հետ, որոնց ներկայացրել…

Դավիթ Իշխանյանը Սիդնեյում եւ Մելբուռնում մասնակցել է ՀՅԴ 125 ամյակի միջոցառումներին

Ավստրալիայի «Դրո» կոմիտեի հրավերով Ավստրալիայում է գտնվում ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, ով այս օրերին մասնակցել է ինչպես Մելբուռնում, այնպես էլ Սիդնեյում տեղի ունեցած ՀՅԴ 125 ամյակի միջոցառումներին: Նոյեմբերի 29-ին Սիդնեյում տեղի է ունեցել ՀՅԴ հիմնադրման 125 ամյակի կապակցությամբ եւ Արցախի ազատագրական պայքարին նվիրված միջառում, որին մասնակցում էր ավելի…

Արցախի Ազգային վիճակախաղի տոմսերի վաճառքի հարցում մեծ դեր ունեն ՀՅԴ կառույցները

ՀՅ Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցներն անմիջական մասնակցություն են ցուցաբերում Արցախի ազգային վիճակախաղի տոմսերի վաճառքի կազմակերպման գործին: Այս մասին նոյեմբերի 4-ին «Ապառաժ»-ի հետ զրույցում հայտնել է ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Արթուր Աղաբեկյանը: «Սփյուռքում տոմսերը գրեթե ամբողջությամբ սպառվում է մեր՝ ՀՅԴ կառույցների անմիջական աջակցությամբ: Այդ կապակցությամբ շնորհակալություն եմ հայտնում Սփյուռքի մեր բոլոր ընկերներին, ովքեր 1988 թվականից…

Մեր անվտանգության երաշխավորը ոչ թե ՀԱՊԿ–ն է, այլ մեր հավաքական ուժը

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Tert.am–ի հետ զրույցում ասում է, որ Հայաստանի անվտանգության թիվ մեկ երաշխավորը ոչ թե ՀԱՊԿ-ն է, այլ մեր հավաքական ուժը: Ինչպես և ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, Արթուր Աղաբեկյանը ևս դժգոհ է, որ մեր սահմանին կատարվող իրադարձությունների կապակցությամբ ՀԱՊԿ-ն որևէ հայտարարություն չի անում: – Պարո՛ն Աղաբեկյան, ՀՀ ԶՈՒ շտաբի պետ…

Արթուր Աղաբեկյանը բարձր է գնահատել ՀՕՄ-ի ազգանվեր գործունեությունն Արցախում

Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Հայ օգնության միության Կանադայի շրջանի վարչության մի շարք անդամների՝ ատենապետ Արմինե Գարապետյանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխվարչապետն իր խոսքում ընդգծել է սփյուռքի նշանակալի դերակատարումն Արցախի զարգացման գործում: Նա անդրադարձել է հանրապետությունում իրականացվող ժողովրդագրական քաղաքականությանը՝ շեշտադրելով նաև սփյուռքահայության մասնակցության…

Հայկական կողմը միշտ էլ կարողանում է համարժեք պատասխան տալ

Արցախի խորհրդարանի պատգամավոր, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ սահմանային լարվածությանը: Նրա խոսքով` մեր երկու հանրապետությունների պաշտպանության նախարարություններն էլ համապատասխան հայտարարությամբ են հանդես եկել, և այդ հայտարարություններին պետք է հետևեն համապատասխան գործողություններ: «Կարծում եմ` այդ հայտարարությունները նվազագույնն են, որոնցով նաև իրազեկում ենք միջազգային հանրությանը և շահագրգիռ կողմերին: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է…