
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը երկրի կրթական համակարգում փոփոխությունների կարիք է տեսնում: Ազգային ժողովում ՀՀ 2015 թ. պետական բյուջեի կատարողական հաշվետվության քննարկման ժամանակ, պատասխանելով ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցին, Լևոն Մկրտչյանը ներկայացրեց իրականացվելիք փոփոխությունները, որոնց վրա այս պահին նախարարությունն աշխատում է: «Մենք նոյեմբերին համապատասխան փոփոխությունների վերաբերյալ նախագիծը կներկայացնենք Ազգային ժողովի քննարկմանը:…















