Նորութիւններ

Արատավոր միտումներ Ցեղասպանության հարցում. ո՞րն է արդարադատության դերը

Որոշակի կրճատումներով մեջբերում` Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հոդվածից, որը տպագրվել է «Asbarez» թերթում: Հատկապես արատավոր է այն, որ մարդիկ քարոզում են, թե հայերը պետք է աշխատեն միայն Թուրքիայից եկող փոփոխությունների վրա: Մենք մի ժամանակ ունեինք նման հնարավորություն եւ, չնայած լուրջ խնդիրներին եւ անգամ մեծ ռիսկերին, մենք տղամարդավայել եւ կարեւոր դեր խաղացինք…

ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության հայտարարությունը

2015թ պետական բյուջեի մասին Խորհրդարանն այսօր 29 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ հավանության տվեց երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթին: Պատգամավորական խումբ-խմբակցությունները մինչ քվեարկությունը հանդես եկան հայտարարույուններով՝ կապված 2015 թվականի պետական բյուջեին հետ: Ստորեւ ներկայացնում ենք ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության հայտարարությունը. «ԼՂՀ-ի 2015թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը բոլոր տարիներին էլ փորձել…

Սուրիաբնակ Հայութեան Դիմադրական Ոգիին Մասին

Աշխարհի կէսը պատերազմ յայտարարած է Սուրիոյ դէմ: Այս կէսին մէջն է նաեւ Թուրքիան՝ տեսանելի եւ անտեսանելի բոլոր միջոցները ի գործ դնելով, երբեմն երբեմն ալ՝ կոկորդիլոսի արցունքներ թափելով: Այս կացութեան մէջ, Սուրիան կը քանդուի, կը կողոպտուի: Միլիոնաւոր սուրիացիներ գաղթական դարձած են՝ կորսնցնելով տուն, տեղ, գործ կամ գործատեղի, գիւղ, արտ ու այգի: Ամերիկացի լրագրող Ֆրենքլին Լեմպ www.counterpunch.org…

Դավթաշենում հիմք դրվեց սիրիահայերի համար կառուցվող բազմաբնակարան շենքին

Երևանի Դավթաշեն վարչական շրջանում տեղի ունեցավ սիրիահայերի համար կառուցվող` սոցիալական նշանակության բազմաբնակարան շենքի հիմնարկեքի արարողությունը: Միջոցառմանը ներկա էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ, սիրիահայեր: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուսատմյանի փոխանցմամբ, այս ծրագրի իրականացումը քաջալերող է. այս նախաձեռնությունն իսկապես վստահություն է առաջացնում բոլորի եւ հատկապես սիրիահայերի շրջանում:…

Հայաստան գազը պետք է ներկրվի սահմանին ոչ թե դրամ-դոլար, այլ դրամ-ռուբլի բանաձևով

Հայ Յեղափոխական Դաշնակցության» պատգամավոր Արծվիկ Մինասյանը, Tert.am-ի հետ զրույցում ՀՀ-ն մեկ շաբաթ առաջ փոթորկող դրամ-դոլար-գներ իրադարձություններին անդրադառնալով, նշեց, որ դրանից պետությունը մի շարք դասեր պետք է քաղի և առաջարկեց որոշ լուծումներ: Դրանցից մեկն այն է, որ 70 տոկոս դոլարիզացիա ունեցող ՀՀ տնտեսությունը մի շարք ապրանքների, այդ թվում ՝ գազի վճարումները կատարելիս դրամ-դոլար բանաձևից անցնի դրամ-ռուբլի…

Ակնարկ. Տատանումներ

Ակնկալելի էր, որ Արեւմուտքի կողմէ մեկուսացուող Ռուսիոյ դաշնութեան նախագահին մամլոյ ասուլիսը խլէր մեծագոյն լուսարձակները: Ռուսիոյ գերիշխանութեան պահպանման համար մղուող պայքարի սահմաններուն մէջ բացատրուած եղելոյթները մեկնաբանական եւ վերլուծման խոր քննարկման կը շարունակեն ենթարկուիլ: Ճիշդ է, որ այս գործընթացներուն հիմնական հանգոյցները Ուքրանիան ու Խրիմն են, այսուհանդերձ նախ փորձենք կեդրոնանալ հայկական հարցերուն հետ ուղղակի, աւելի ճիշդ անուղղակիօրէն կապուած…

Համագործակցության ճանապարհին

Տոմսկի պետհամալսարան այցելեց «Ռուս-հայկական համագործակցության» նախագահ Յուրի Նավոյանը Այցի ընթացքում նա դասախոսություն կարդաց ուսանողներին և հանդիպեց Տոմսկի պետհամալսարանի ռեկտորին: Էդուարդ Գալաժինսկու հետ հանդիպման ժամանակ Յուրի Նավոյանը պատմեց այն խնդիրների մասին, որոնք այսօր լուծում է «Ռուս-հայկական համագործակցությունը»: – Մենք աշխատում ենք լայն ոլորտներով: Դա աջակցություն է ռուս-հայկական բոլոր քաղաքական, տնտեսական, մշակութային նախագծերի իրացմանը և կապերի հաստատմանը`…

Գոտեպնդվեք նրանով, որ ձեր թիկունքին մի ամբողջ ազգ է կանգնած

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը Հալեպում՝ ՀՅԴ 124-րդ ամյակի միջոցառմանը: Ամեն անգամ, երբ Դաշնակցության օրվա առիթով պետք է խոսք ասեմ, երկմտում եմ՝ խոսե՞լ կատարված աշխատանքների մասին թե` ոչ: Մտածում եմ` հնարավո՞ր է արդյոք օրվա խոսքի տրամաբանության սահմաններում, նույնիսկ հպանցիկ անդրադառնալ կատարված բազմերես, ծավալուն աշխատանքների անգամ խորագրերին: Եվ մի՞թե դրա անհրաժեշտությունը կա: Այդ ե՞րբ ենք…

Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստարկներ ամփոփող ուղեցույցը հանձնվել է ընթերցողի դատին

«Հարևաններ. հայացք Հայաստանից» գիտաժողովը հատել է եզրագիծը: Ինչպես «Արմենպրես»- ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, դեկտեմբերի 15-17-ն անցկացվող միջոցառումը կազմակերպել էր «Տարածաշրջանային իրադարձությունների գիտավերլուծական կենտրոնը»` Երիտասարդ գիտնականների աջակցման ծրագրի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, Երիտասարդ առաջնորդների դպրոցի, Ամերիկայի հայկական համագումարի և ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի աջակցությամբ: Գիտաժողովի ընթացքում մասնագետներն անդրադարձ են կատարել Արցախի շուրջ…

Վարձքդ Կատա՛ր, Ընկեր Բենօ

Անկախութեան առաջին տարիներն էին… Բուռն, մոլեգին ժամանակաշրջան: Արցախեան ազատամարտ, անկախ Հայաստանի նոր իրականութիւն, պետականութեան կերտում, երիտասարդ, յեղափոխական, սակայն տակաւին պոլշեւիկեան մտածելակերպն ու գործելակերպը ամբողջովին չթօթափած քաղաքական գործիչներ, անկախութեան պայմաններուն մէջ իր դերն ու առաքելութիւնը ճշգրտելու մարտահրաւէրը դիմագրաւող, սփիւռքի մէջ գործելու պարտադրանքէն վերջապէս ազատագրուած եւ Հայաստան վերադարձած Հայ յեղափոխական դաշնակցութիւնը, որ նաեւ ղեկավար սերունդի նոր հերթափոխով…