
«Օգնիր եղբորդ» կազմակերպությունը քեսաբահայությանը աջակցելու համար դրամահավաք է սկսել: Կազմակերպության կոչ-հայտարարությունը ներկայացնում ենք ստորև: Սիրելի հայրենակիցներ, Շարունակվում է Սիրիական ճգնաժամը`ծանր և անդառնալի կորուստներ հասցնելով սիրիահայ մեր եղբայրներին: Պատմական Կիլիկիայի վերջին պատառիկ հայաբնակ Քեսաբում և նրա շրջակա գյուղերում տեղի ունեցած իրադարձությունները մեր հիշողության մեջ հայ ժողովրդի պատմության ամենասև էջը վերապրելու ծանր փորձություն դարձան. Թուրքիայից ներխուժած զինյալ…















