Նորութիւններ

Հաջորդ տարի ԼՂՀ համայնքների զարգացման ու հայրենադարձության ծրագրերին կուղղվի 300 մլն դրամ

Արցախում ազգային պետական վիճակախաղի առաջին խաղարկությանն ընդառաջ շրջանառության մեջ դրված 300 000 տոմսից սպառված է 250 000-ը: «Վիճակախաղի շահումային ֆոնդը կազմել է 200 մլն դրամ, իսկ Ազգային պետական վիճակախաղի տոմսերի իրացումից ստացված մնացած շահույթը` շուրջ 300 միլիոնը կուղղվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների, ենթակառուցվածքների զարգացման, հայրենադարձության, ռազմավարական հեռահար այլ ծրագրերին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ փոխվարչապետ…

Երկու Ուղղութեամբ

Երկու ճակատ կարելի էր ըսել, բայց Դաշնակցական դաստիարակութիւնը թոյլ չի տար ներազգային հակադրութիւնները իբրեւ պայքարի ճակատներ ներկայացնել: Այսուհանդերձ, կայ պայքար իշխանափոխութեան, եւ թերեւս առաջին անգամ ըլլալով լաւատեսութիւն ներշնչող զարգացումներ կ՛ուրուագծուին Հայաստանի քաղաքական դաշտին վրայ: Արդարեւ, անցեալ տարուան ընթացքին տեսանք հասարակական կազմակերպութիւններու աննախընթաց աշխուժութիւն մը, որ անպայմանօրէն քաղաքական նպատակներ հետապնդելու ուղղութեամբ չէր շարժեր: Այսուհանդերձ, այս աշխուժութիւնը…

Թրքական Դիւանագիտութեան Շուկայական Հնարքը. «Ամէն Ապրանք Իր Յաճախորդը Ունի»

Տնտեսագէտ ըլլալու պէտք չկայ՝ գիտնալու եւ համոզուելու համար, որ շուկայական տնտեսութեան մէջ յաջողութիւնը կը ժպտի ոչ միայն ձեռներէցներուն եւ հնարամիտներուն, այլ նաեւ ճարպիկ խաբեբաներուն ու, մանաւա՛նդ, մրցակցական դաշտի մէջ անողոք պայքարող եւ միջոցներու միջեւ խտրութիւն չդնող պատեհապաշտներուն։ Թէեւ ազատական ու շուկայական տնտեսութեան մէջ եւս պետութիւնները օրէնքով կոչուած են կարգաւորիչ դեր ստանձնելու եւ հակակշռելու մենաշնորհներն ու…

Պռոշյանի գյուղապետի սպանության գործով կալանավորված Պետրոսյանն ազատ է արձակվել

Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը կատարելու կասկածանքով շուրջ 10 ամիս կալանքի տակ գտնվող Արայիկ Պետրոսյանը մոտ 2 ժամ առաջ ազատ է արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց Պետրոսյանի պաշտպան Նորայր Նորիկյանը: Նախաքննական մարմինը պարզել է, որ օպերատիվ քննչական գործողությունների արդյունքում` հանցագործության կատարման գործում Պետրոսյանի մասնակցությունը չի հաստատվել, այդ իսկ պատճառով նրա նկատմամբ…

Խորհրդարանական 4 ուժերն առաջարկում են հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրել

Այսօր` ժամը 17:00-ին, ԱԺ ընդդիմադիր 3 խմբակցությունները` ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ը, ՀԱԿ-ը, և այլընտանքային ԲՀԿ-ն հանդես են գալու համատեղ հայտարարությամբ: Այդ մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ԱԺ հաշվիչ հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը: Պատգամավորը նշեց, որ ԱԺ հաշվիչ հանձնաժողովը կազմվում է յուրաքանչյուր նստաշրջանում և գործում է մինչև հաջորդ նստաշրջանի սկիզբը: Համաձայն ԱԺ կանոնակարգ-օրենքի` հաշվիչ հանձնաժողովի…

Ակնարկ. Կեդրոնացեալ Օրակարգ Եւ Միաւորուած Ընդդիմութիւն

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի երէկուան արտահերթ նիստին քննարկումները թէժ էին: Մէկ կողմէ խորհրդարանական մեծամասնութիւնը բուռն կերպով կը պաշտպանէր «կազփրոմ»-ի հետ կայացած համաձայնագիրը վաւերացնելու անհրաժեշտութիւնը, միւս կողմէ ընդդիմադիր ուժերը առուվաճառքի եղանակն ու արդիւնքները լուսարձակի տակ առնելով կը հաստատէին, որ իշխանութիւնները իրենց այս քայլով խնդրոյ առարկայ կը դարձնէին Հայաստանի Հանրապետութեան գերիշխանութիւնը: Ընդդիմադիր ուժերուն եւ քաղաքացիական շարժումներու կոչերուն…

Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական նոր խումբ

Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի վարչական շենքի մուտքի դիմաց ապրիլի 2-ին` ժամը 9-ի սահմաններում, գյուղապետ Հրաչ Հակոբի Մուրադյանի սպանության նախաքննությունը շարունակվում է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում: Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական եւ դատավարական գործողություններ: Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե վերջին շրջանում այդ աշխատանքները կտրուկ ակտիվացել են: Հանցագործության ամբողջական բացահայտման…

Համաձայնագիրը վավերացված չէ. ԱԺ 4 խմբակցությունների համատեղ հայտարարությունը

ԱԺ 4 խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ 1.2013 թվականի դեկտեմբերի 23-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում պետք է տեղի ունենար 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասինե համաձայնագրի քվեարկությունը: 2.Հարցի քվեարկության պահին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ…

ԱԺ-ում քվեարկությունն օրինական չի եղել. Կտանք քաղաքական գնահատական ու կդիմենք ՍԴ

ԱԺ-ում այսօր հայ-ռուսական գազային համաձայնագրերի քվեարկությունը բոյկոտած ոչ իշխանական 4 խմբակցությունները հայտարարում են, որ քվեարկությունը չի կայացել, քանի որ այն կարգի խախտումով է տեղի ունեցել։ Ձեռքով քվերակություն կազմակերպելու համար հաշվիչ հանձնաժողովն իրեն վերապահված գործողությունները չի կատարել, հետեւաբար, քվերարկությունն օրինական չի կարող համարվել։ Այս մասին քիչ հետո ԱԺ-ում ասուլիս կանեն եւ հայտարարություն կտարածեն քվեարկությունը բոյկոտած խմբակցությունների…