Նորութիւններ

Յամեցող Հարցականներ, Յապաղող Վերանայումներ

Հայաստանի գործող նախագահը արդէն ամէն առիթով կը յայտարարէ, որ առանց հանրային հաշուետուութեան, ինքնաքննադատութեան եւ անոնց հետեւող շտկումներու եւ սրբագրումներու, մեր երկրի կառավարման համակարգը չի կրնար քայլ պահել մերօրեայ աշխարհի ընդհանուր զարգացումը կարգաւորող անխուսափելի խաղականոններուն հետ։ Նախագահ Սերժ Սարգսեան նոյնօրինակ ելոյթ մը ունեցաւ օրեր առաջ, երբ Վերահսկիչ պալատի խորհրդարանական զեկոյցին առիթով եւ անոր շուրջ բարձրացած ներ-քաղաքական…

Անկախ մարմինը պետք է անկախ լինի

Անկախ Հայաստանի Վերահսկիչ պալատի վերջին բացայայտումների առնչութեամբ նախագահ Սերժ Սարգսեանի հրավիրած խորհրդակցութունը և այդ խարհրդակցության ժամանակ նախագահի ելույթը մտահոգվելու տեղիք են տվել Հայ Յեղափոխական Դաշնակցությանը: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Ազատութուն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում մտավախություն է հայտնել, որ այսպիսի քննարկումները կարող են հանգեցնել Վերահսկիչ պալատի հիմնարկը «խեղդելուն»:…

Համբիկ Սասունյանի ներման դիմումը մերժվեց

Կալիֆոռնիայի բանտարկյալների ներման դիմումները քննող հանձնաժողովը այսօր մերժել է Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանի սպանության մեղադրանքով դատապարտված Համբիկ Սասունյանի ներման դիմումը: Երեք տարի առաջ նման մի դիմում հանձնաժողովը եւս մերժել էր։ Այս տարի հունվարի 1¬ին հեռավոր Միացյալ Նահանգների Սեն Լուիս Օբիսպո բանտում ամանորի հետ մեկտեղ իր 50-ամյակը նշած Հայ Դատի նվիրյալը ծնվել է…

Թուրքիայում տեղի ունեցած դեպքերը` Էրդողանի անկման սկիզբ

Այսօր, հուլիսի 3-ին, Կովկասի ինստիտուտում տեղի ունեցավ բաց հասարակական բանավեճ՝ «Թուրքական ամառը և դրա հետևանքները տարածաշրջանի համար» թեմայով: Բանվեճին մասնակցում էր Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը: Ըստ նրա, Թուրքիայում բռնկված բողոքի ալիքն ուղղված էր հիմնականում Թուրքիայի վարչապետ Էրդողանի դեմ, ով կարողացել է վերջին տասնամյակում մեծ ազդեցություն թողնել…

Այսօր Կալիֆոռնիայում տեղի կունենա Համբիկ Սասունյանի ներման դիմումի քննարկումը

Կալիֆոռնիայի բանտարկյալների ներման դիմումները քննող հանձնաժողովը մեկ ժամից քննության է ընդունելու Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանի սպանության մեղադրանքով դատապարտված Համբիկ Սասունյանի ներման դիմումը: Երեք տարի առաջ նման մի դիմում հանձնաժողովը մերժել էր։ Այս տարի հունվարի 1-ին հեռավոր Միացյալ Նահանգների Սեն Լուիս Օբիսպո բանտում ամանորի հետ մեկտեղ իր 50 ամյակը նշած Հայ Դատի նվիրյալը…

Դա կրակոց էր մեր պետականության վրա

Հուլիսի 2-ի երեկոյան Պռոշյանի գյուղապետարանի հարակից հրապարակը մարդաշատ էր: Տեղի «Դրո Կանայան» Կոմիտեի հրավերով այստեղ էին հավաքվել դավադիր գնդակի զոհ դարձած Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի մարտական ու կուսակցական ընկերներ, գյուղի հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ՝ մասնակցելու արցախյան պատերազմի հերոսի և հարգված գյուղապետի հիշատակին կազմակերպված մոմավառությանը: Մինչ արարողության մեկնարկը ելույթ ունեցան բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր…

Դավթաշենում բնակարան ձեռք բերելու համար գրանցվել է 200 սիրիահայ. Դիմումների ընդունումը կշարունակվի

Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում կառուցվելիք շենքում բնակարան ձեռք բերելու համար այս պահին գրանցվել է 200 սիրահայ ընտանիք: Այս մասին Panorama.am-ին հայտնեց «Օգնիր եղբորդ» հիմնադրամի նախագահ Վահան Վարդանյանը: Նախապես հայտարարված էր, որ դիմումների ընդունման վերջնաժամկետը հուլիսի 1-ն էր` երեկ: Սակայն Վարդանյանն ասաց, հաշվի առնելով հանգամանքը, որ դեռևս բազմաթիվ սիրիահայեր դիմում են, ցանկանում գրանցվել նոր կառուցվելիք բազմաբնակարան…

Մոմավառություն` Հրաչ Մուրադյանի հիշատակին

ՀՅԴ մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ այսօր, հուլիս 2-ին ժամը 19-ին ՀՅԴ Պռոշյանի «Դրո Կանայան» կոմիտեությունը Պռոշյան գյուղի գյուղապետարանի առջև կազմակերպում է մոմավառություն նվիրված Հրաչ Մուրադյանի հիշատակին:

Պռոշյանում այսօր մեկնարկեց նախընտրական քարոզարշավը

Այսօր սկսվում է հուլիսի 14-ին Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների պաշտոնական քարոզարշավը, որն ըստ Ընտրական օրենսգրքի կավարտվի ընտրությունից մեկ օր առաջ: Նշենք, որ գրանցված թեկնածուները 4-ն են՝ ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական ՓԲԸ-ի գլխավոր մասնագետ, ինքնաառաջադրված Ալեքսան Ալեքսանյանը, «Դելիկտ» ՍՊԸ-ի տնօրեն, անկուսակցական ինքնաառաջադրված Ցոլակ Գրիգորյանը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ինքնաառաջադրված Արթուր Մուրադյանը, «Հայ…

Կիմ Բակշին հանդիպել է Պոդոլսկի հայ համայնքի հետ

«Հայաստանը բարեկամների աչքերով» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ճանաչված գրող և կինոդրամատուրգ Կիմ Բակշիի հանդիպումը մոսկվայամերձ Պոդոլսկի հայ համայնքի հետ, որը անցավ ոչ պաշտոնական, ջերմ ու մտերիմ մթնոլորտում: Հանդիպման նախաձեռնող «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը նախ ներկաներին համառոտ ներկայացրեց հայ ժողովրդի նվիրյալ բարեկամ Կիմ Բակշիի քառասունամյա հայանվեր գործունեությունը, որով նա ռուս հասարակայնության լայն շերտերին է…