Նորութիւններ

ՀՅԴ-ն անելու է հնարավոր ամեն ինչ որ այս երկրում միակուսակցական համակարգը կոտրվի

«Հայաստանում քաղաքացիները փոփոխություններ են ցանկանում, բոլորը գիտակցում են, որ այսպես շարունակվել չի կարող»,- այսօր, Ապրիլի 22-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը՝ եւ հավելեց, որ առանց այդ փոփոխության մեր քաղաքացիներն այս երկրում ապագա չեն տեսնում: «Մեր երկրում նախագահը չի փոխվել, վարչապետը չի փոխվել, կառավարությունը չի փոխվելու, Հանրապետական կուսակցության…

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ կկազմակերպվեն Կանադայի ութ քաղաքներում

Կանադայի Հայ դատի հանձնախումբը (ANCC) ներկայացրել է Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումների ցանկը, որոնք տեղի կունենան առաջիկա վեց օրերի ընթացքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Կանադայի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունը, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություններ տեղի կունենան Մոնրեալում, Լավալում, Օտտավայում, Տորոնտոյում, Քեմբրիջ, Համիլթոնում, Սանկտ Քաթերինայում և Վանկուվերում: «Յուրաքանչյուր տարի ապրիլի…

Տիգրան Սարգսյանի թիմը պատրաստ չէ հիմնարար բարեփոխումների

Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում վերնշանակումը քաղաքական մեծամասնության որոշելիքն է, սակայն ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի համոզմամբ՝ Տիգրան Սարգսյանի թիմը պատրաստ չէ հիմնարար բարեփոխումների: Tert.am –ի հետ զրույցում, անդրադառնալով նոր կառավարության ղեկավարի նշանակմանը, նա նշեց, որ ՀՅԴ–ն արտահայտել է իր վերաբերմունքը նախորդ երկու կառավարությունների նկատմամբ։ «Եվ, բնականաբար, որևէ այլ վերաբերմունք չէր կարելի…

Մոսկվայի համար Հայաստանի անկայունությունը «գունավոր հեղափոխությունների» վտանգ է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը: – Պարոն Նավոյան, նոյեմբերին Վիլնյուսում սպասվում է Հայաստանի և Եվրամիության միջև ասոցացման պայմանագիր ստորագրումը: Ըստ Ձեզ Ռուսաստանի շահերը հաշվի առնվե՞լ են այս գործընթացում: Կարո՞ղ է արդյոք Մոսկվան իր համար վտանգ տեսնել և Հայաստանում գործել այդ դիրքերից: – Հայաստանի առաջընթացը պայմանավորված է տարածաշրջանային միավորների հետ բազմակողմանի…

Փոխել Հայաստանը` փոխելով Երեւանի քաղաքապետին

«Եթե մենք հիասթափվենք, մտածենք, որ ամեն ինչ անիմաստ է, ընտրություններն անիմաստ են, միեւնույն է, այս իշխանություններից ընտրություններով ազատվել հնարավոր չէ, մի կողմ քաշվենք, կամ ասենք` այս ընտրությունները որեւէ բան չեն նշանակում` սրանք թաղային հարցեր լուծող ինչ-որ միջոցառում են, մենք մեծ ծառայություն մատուցած կլինենք այս իշխանություններին եւ ինքներս էլ կերկարաձգենք մեր այս դժբախտ, թշվառ վիճակը»,- Ավանում…

Բրյուսելում ապրիլի 24-ին հայերն իրենց պահանջատիրությունը կներկայացնեն ԵՄ-ին և Թուրքիային

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 98-ամյա տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումներ՝ հուշ երեկոներ, համերգներ, հոգեհանգստյան արարողություններ տեղի կունենան նաև Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում: Ապրիլի 24-ին Բրյուսելի հայ առաքելական Սբ. Մարիամ Մագդալենացու եկեղեցում հոգեհանգստի պատարագի մատուցումից հետո սգո երթ է տեղի ունենալու դեպի Հայոց եղեռնի հիշատակը հավերժացնող խաչքար: Այստեղ միջոցառման մասնակիցները հարգանքի տուրք են մատուցելու Հայոց եղեռնի զոհերի հիշատակին`…

Տարօրինակ կլինի, եթե ընդդիմության որևէ ուժ չմիավորվի և ընդդիմադիր քաղաքապետ չընտրվի

Երևանի ավագանու ընտրություններից հետո ընդդիմությունը միավորվելու մեծ հնարավորություն ունի. այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը։ «Եթե ընդդիմության ներկայացուցիչներն առանձին-առանձին հավաքեն առավելագույն ձայներ և ունենան ավագանու ավելի մեծ թիվ, քան իշխանությունը, տարօրինակ կլինի, եթե ընդդիմության որևէ ուժ չմիավորվի և ընդդիմադիր քաղաքապետ չընտրվի»,- ասաց դաշնակցական պատգամավորը և ընդգծեց, որ այն նաև քաղաքական դաշտում…

Հայ Յեղափոխական Դաշնակցության քայլերթը Նոր Նորքում

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ-ն այսօր քայլերթ էր կազմակերպել Նոր Նորք վարչական համայնքում: Այստեղ առաջադրված են ՀՅԴ-ական 3 թեկնածուներ՝ Ենոք Աբրահամյանը, Լևոն Գաբրիելյանը և Արա Բաղրամյանը: ՀՅԴ ավագանու թեկնածուների և դաշնակցական երիտասարդների մասնակցությամբ քայլերթը մեկնարկեց Նանսեն փողոցում գտնվող ՀՅԴ նախընտրական շտաբից: Թեև եղանակն անբարենպաստ էր և փողոցներում շատ մարդիկ չկային, սակայն, ինչպես yerkir.am-ին հավաստիացրեց…

Ընդդիմության միավորումը ձախողողը կդառնա քաղաքական դիակ

Ընդդիմության միավորումը ձախողողը կդառնա քաղաքական դիակ Հարցազրույց ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Արմեն Ռուստամյանի հետ -Երեւանի ավագանու ընտրություններին հայտ ներկայացրած կուսակցությունների ծրագրերը, որոշ բացառություններով, գրեթե նույնն են: Ո՞րն է Դաշնակցության ծրագրային առավելությունը, ինչո՞վ կփորձեք տարբերվել մյուսներից ու շահել ընտրողի համակրանքը: -Ընդամենը առաջին հայացքից է այդ տպավորությունը ստեղծվում, թե կա ծրագրերի նմանություն: ՀՅԴ-ն յուրովի է ներկայանում իր ընտրողին:…

Արմեն Ռուստամյանը պատմում է ՀՀ նախագահի հետ հանդիպման մանրամասները

ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն այսօր հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ ՀՅԴ-ի դժգոհությունը հայտնել Տիգրան Սարգսյանին վարչապետ վերանշանակելու կապակցությամբ: «Այսօր գնացել եմ նախագահի հետ հանդիպել եւ մեր ուղերձն եմ փոխանցել, որ դեմ ենք այդ նշանակմանը եւ բացատրել ենք, թե ինչու ենք դեմ: Փոխանցել եմ երկիրը այս վիճակից դուրս բերելու մեր մոտեցումները,…