ՀՅԴ Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակն անցնող տարում իր կատարած աշխատանքից դժգոհ չէ, սակայն գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ գալիք տարում իրենք փորձելու են էլ ավելին անել: «Հայ դատի գրասենյակների աշխատանքը հայ ազգի պահանաջատիրության իրականացման եւ հետապնդման հարցն է»,- ասաց նա: Այս ընդհանուր ենթատեքստում Հայ դատի ցանցային գրասենյակի առաքելությունը, բացի առօրյա աշխատանքներից,…
Նորութիւններ
ԶԼՄ-ներում, Հ.Յ.Դ. Բիւրօ, Նորութիւններ
«Շունը կհաչի` քարավանն իր ճամփեն կգնա»
Հարցազրույց ՀՅԴ Մամլո դիվանի պատասխանատու Արտաշես Շահբազյանի հետ – Պարո՛ն Շահբազյան, դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Դաշնակցության Գերագույն ժողովը: Դուք այդ ժողովին մասնակցե՞լ եք: – Այո, մասնակցել եմ: – Ասում են` լարված ժողով է եղել, բավական երկար է տեւել, եւ շատերի տեսակետն է եղել, որ պետք է նախագահի թեկնածու առաջադրել: – Ժողովը եղել է աշխատանքային իմաստով…
Հ.Յ.Դ. Արցախ, Յայտարարութիւններ / Հաղորդագրութիւններ, Նորութիւններ
ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության հայտարարությունը ԼՂՀ 2013թ. պետական բյուջեի օրենքի նախագծի վերաբերյալ

ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը, ինչպես բոլոր տարիների, այնպես էլ 2013թ. պետական բյուջեի նախագիծը դիտարկում է հիմնականում ռազմավարական հարցերի համատեքստում, իհարկե` ուշադրություն դարձնելով նաև տեղային խնդիրներին: Այս հիմնավորումից ելնելով` գտնում ենք, որ երկրի բյուջեն ոչ թե նպատակ է, այլ երկրի զարգացման ռազմավարական ծրագրերն են նպատակ, իսկ բյուջեն միջոց է այդ ծրագրերի իրականացման համար: «Դաշնակցություն» խմբակցությունը 5…
ԶԼՄ-ներում, Հ.Յ.Դ. Հայաստան, Նորութիւններ
Մեզանում միայն տնտեսությունը չէ ստվերային
«Ցավոք, ընտրությունները դադարել են իշխանություն ձևավորելու պատճառ լինել: Ցավոք, նաև մեր մեղքն է, կուսակցությունների, այդ թվում` Դաշնակցության, որ մենք մայիսի 6-ի ընտրություններից մինչև հիմա չկարողացանք հասարակության մեջ ամրացնել այդ հույսը` ընտրությունների միջոցով բան փոխել: Կարծում եմ, որ հասարակությունը տեղյակ է, գիտի, որ մենք ամեն ինչ արեցինք, որ այս ընտրությունները լինեն քաղաքական, քաղաքական դիրքորոշումների, գաղափարների պայքար:…
Լուրեր, Հ.Յ.Դ. Բիւրօ, Նորութիւններ, Տեսադարան
Հայաստանը հստակ արտաքին քաղաքականություն չի վարում
2012-ին մեր երկրին շահագրգռող բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել, որոնց մի մասը նորմալ էր, մյուս մասը` ոչ: Կարծիք է հայտնել ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, ով այսօր, դեկտեմբերի 27-ին «Փաստարկ» մամուլի ակումբում ամփոփել է անցնող տարվա ՀՀ արտաքին քաղաքականությունը: Նրա խոսքով՝ այս տարի նկատելի էր հստակ քաղաքականության բացակայություն, իսկ արտաքին…
Նորութիւններ, ՎԷՄի ազդեր
Լույս է տեսել «Վէմ» հանդեսի 2012 թ. թիւ 4-րդը, որը հաջորդական համարների շարքում 40-րդն է

Շուրջ 244 ծավալ և հարուստ ու բազմազան բովանդակություն ունեցող 4-րդ համարի Խմբագրականը նվիրված է հայ մտքի պատմության հետազոտությանը։ Այս բնագավառում մեզանում տպագրվող ուսումնասիրությունները մի կողմից հեռու են ինտելեկտուալ պատմության գիտական չափորոշիչներից, իսկ մյուս կողմից էլ շեղվել են ազգային մտքի ավանդույթներից։ Խմբագրականում ուրվագծվում են ստեղծված վիճակից դուրս գալու ուղիները, իսկ հանդեսի Հավելված բաժնում ներկայացվում են պատմագիտական…
Հ.Յ.Դ. Հայաստան, Յայտարարութիւններ / Հաղորդագրութիւններ, Նորութիւններ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Ժողովի հայտարարությունը նախագահական ընտրությունների վերաբերյալ
Հանգամանորեն քննության առնելով ՀՀ նախագահի գալիք ընտրությանը ՀՅԴ մասնակցության ձևաչափի հարցը՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը արձանագրում է. Ի կատարումն սույն թվականի հուլիսի Գերագույն ժողովի որոշման` ՀՀ նախագահի ընտրությանն ընդառաջ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նախաձեռնեց միասնական քաղաքական օրակարգի շուրջ լայն համախոհություն ձևավորելու գործընթաց։ Դերակատար քաղաքական ուժերի, հասարակական շրջանակների հետ քննարկումների միջոցով փորձ արվեց համախոհություն ստեղծել քաղաքական…
Լուրեր, Հ.Յ.Դ. Հայաստան, Նորութիւններ, Տեսադարան
Ինչո՞ւ ՀՅԴ-ն չբոյկոտեց ընտրությունները
Թեև ՀՅԴ-ն նախագահի ընտրություններում թեկնածու չի առաջադրում, բայց դա չի նշանակում, որ մի կողմ է քաշվում գործընթացներից: «Հակառակը, ավելի անաչառ դիրքերից խնդիրներ ենք բարձրացնելու և պահանջելու ենք, որ թեկնածուները հաշվի նստեն հասարակական պահանջի հետ, որը ձևավորվում է ՀՅԴ յոթ կետերի շուրջ: Ակտիվորեն մասնակցելու ենք ընտրարշավին, որպես քաղաքական ուժ` սրանով մեր քաղաքական գործունեությունը չի դանդաղելու»,- այսօր…
ԶԼՄ-ներում, Հ.Յ.Դ. Հայաստան, Նորութիւններ
2012թ. ձեռքբերումներ չեմ տեսնում Աղվան Վարդանյանն ամփոփում է անցնող տարին
ՀՅԴ ԱԺ խմաբկցության քարտուղար Աղվան Վարդանյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ամփոփել է 2012-ը: Նա ասում է, որ անցնող տարում ձեռքբերումներ՝ պետության, հասարակության մասշտաբով, չի տեսնում: -2012-ը Ձեզ համար՝ որպես քաղաքական գործչի, ի՞նչ ձեռքբերումների և ի՞նչ բացթողումերի տարի էր: -Ձեռքբերումների մասին չեմ կարող շատ բան ասել, որովհետև իրականում, քաղաքական առումով, մեզ համար 2012-ը անհաջող տարի էր: Անհաջող…
ԶԼՄ-ներուն մէջ, Հ.Յ.Դ. Այլ շրջաններ, Նորութիւններ
ՀՅԴ Երուսաղեմի Հայ դատի հանձնախումբը հետեւողական է լինելու Ցեղասպանության ճանաչման հարցում
ՀՅԴ Երուսաղեմի Հայ դատի հանձնախումբը բարձր է գնահատում Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում անցնող տարում արձանագրված առաջընթացը: «Արմենպրես»-ի հետ զրույցում հանձնախմբի պատասխանատու Հակոբ Սեւանը նկատեց, որ 2012-ը բավական լավ տարի էր իրենց հանձնախմբի գործունեության առումով: «Մեր աշխատանքները Քնեսեթում բավական արդյունավետ էին, առաջխաղացում կար մեր տարած ճանաչման գործընթացում: Հուսով ենք` ձեռքբերված հաջողություններն էլ ավելի կամրապնդվեն գալիք…






