Նորութիւններ

Հաջորդ տարվա պետբյուջեն նախորդից վատն է

30-ը հոկտեմբերից ԱԺ-ում մեկնարկեցին 2013 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրեց առկա մի քանի արձանագրումներ: «Առաջին արձանագրումը այն է որ բյուջեի նախագիծը համարձակ չէ եւ միտված չէ այն մարտահրավերների լուծմանը, որոնց առջև կանգնած է մեր երկիրը: Օրինակ` այս պահին ամենաարտահայտիչ մարտահրավերը Հայաստանում աշխատատեղերի ստեղծումն է, որին պետբյուջեն, կարծես, մասնակցություն…

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը Սիրիա օգնության նոր խմբաքանակ ուղարկելու համար բանակցություններ է վարում

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Սիրիա հումանիտար օգնություն ուղարկող «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը հերթական նոր խմբաքանակը ուղարկելու ուղղությամբ բանակցություններ է վարում տարբեր ավիաընկերությունների հետ: «Նոր խմբաքանակ վաղը չենք կարող ուղարկել, քանի որ այն գերատեսչությունները, որոնց հետ համագործակցում ենք, չեն աշխատում` կապված Բայրամի տոների հետ»,-հայտնեց Վահան Հովհաննիսյանը: Անդրադառնալով Սիրիա ուղարկվող օգնության ավելացմանը` Հովհաննիսյանը…

Հայ Դատը շուրջ 140 թեկնածուի ցուցակ է հրապարակել՝ ո՞ւմ կարելի է սատարել

ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը հրապարակել է շուրջ 140 թեկնածուներից բաղկացած ցուցակ՝ յուրաքանչյուրի վերաբերյալ համապատասխան գնահատականով: Այդ թեկնածուներին կազմակերպությունը կաջակցի 2012 թ. նախագահական ընտրությունների ժամանակ: Ցուցակում ներկայացված են ավելի քան 30 նահանգների` Պալատի եւ Սենատի այն ներկայացուցիչները, ովքեր աջակցություն են ցուցաբերել հայ համայնքի եւ Հայաստանի բարեկամների շահերը ներկայացնող հարցերում: Հանձնախմբի աջակցությունը հիմնավորվում է յուրաքանչյուր թեկնածուի…

ԼՂՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգին ու ՀՅԴ Հայ դատի հանձնախմբին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգին ԼՂ անկախության ճանաչման եւ ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբին այդ գործում ներդրած նշանակալի ավանդի համար: Կառույցի գործադիր տնօրեն Վաչե Ղարհրամանյանի հետ ունեցած հեռախոսազրույցում ԼՂՀ նախագահը շնորհակալություն է հայտնել հանձնախմբին ներդրած ջանքերի համար, որոնց շնորհիվ Ավստրալիայի ամենախոշոր նահանգ Նոր Հարավային Ուլեսը ճանաչեց Լեռնային…

Ֆրանսահայերն ակնկալում են, որ Օլանդը կհարգի խոստումը

Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախի եւ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի պատվիրակության հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում: Համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը, հանդիպման ընթացքում եւս մեկ անգամ շեշտվել է, որ անհրաժեշտ է շուտափույթ քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը օրակարգում ներառելու հետ կապված: Մուրադ Փափազյանը հույս հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ…

Այս պահին Ուրուգվայի կողմից ԼՂՀ-ի ճանաչման ծրագրեր չկան

Երեկ «Հրապարակ» թերթը գրել էր, որ, ըստ իր լավատեղյակ աղբյուրների, մինչև նոյեմբերի վերջը Լեռնային Ղարաբաղի անկախությունը կճանաչի նաև Ուրուգվայը, եւ որ, ըստ նախնական պայմանավորորվածության, նոյեմբերի վերջին Ուրուգվայի խորհրդարանի նախագահը պաշտոնական այցով կլինի Հայաստանում` այդ հարցերի շուրջ վերջնական պայմանավորվածություն ձեռք բերելու համար, ապա կմեկնի Արցախ: Թերթի այս լուրը շատ արագ տարածվեց այլ լրատվամիջոցներում: ԱԺ ՀՅԴ խմբակցության…

ԱՄՆ նախագահի թեկնածուները չեն ուզում խոստումներ տալ, որոնք կարող է չկատարեն

«Եթե այսօր չեն խոստացել, դա դեռ չի նշանակում, որ վաղը անհնար է՝ ինչ-որ քայլ անելն»,- կարծում է Կիրո Մանոյանը Նոյեմբերի 6-ին Միացյալ Նահանգներում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Այս անգամ ԱՄՆ-ի նախընտրական փուլը նշանավորվեց նրանով, որ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հոկտեմբերի 16-ին որոշում ընդունեց այն մասին, որ գալիք ընտրություններում ԱՄՆ-ի հայ համայնքը պաշտոնապես չի սատարի…

Թեկնածուի շուրջ հավաքվելը դեռ խոշորանալ չէ

«Երկկուսակցական համակարգ Հայաստանում չի կարող լինել, իսկ խառնաշփոթ կարող է լինել բոլոր կուսակցություններում, բացի Հայ Յեղափոխական Դաշնակցությունից»- այսօր ԱԺ Ճեպազրույցների ժամին լրագրողների հարցին ի պատասխան ասաց ԱԺ–ում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, մեկ անգամ ևս հիշեցնելով, որ կուսակցության` առաջիկա դեկտեմբերին կայանալիք Գերագույն ժողովում կորոշվի, թե նախագահական ընտրություններում ինչ ձևաչափով հանդես կգա ՀՅԴ-ն: Լրագրողի ճշտող հարցին`եթե…

Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի բանաձեւը քայլ էր` ի շահ Ղարաբաղի

Լեռնային Ղարաբաղի հանրապետության եւ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման մասին ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր խորհրդի ընդունած բանաձեւը բացահայտ ուղղակի ճանաչում չի նախատեսում, սակայն եթե նման ճանաչումների թիվն ավելանա, դա կնպաստի ԼՂՀ-ի միջազգային ճանաչմանը,-ասել է Կիրո Մանոյանը՝ նշելով, որ դա ԼՂՀ-ն ճանաչած ավստրալական առաջին նահանգն է, բայց թվով երրորդն է` ԱՄՆ-ի 2 նահանգներից հետո:…

Ավստրալիայի ամենախոշոր նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը

Ավստրալիայի ամենախոշոր՝ Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմինն ընդունել է բանաձև, որով ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրա հայ բնակչության ինքնորոշման իրավունքը, որն Ադրբեջանից անկախացել էր 20 տարի առաջ, տեղեկացնում է Ավստրալիայի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակը։ Միաձայն ընդունված բանաձևով նահանգի օրենսդիր մարմինը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը և իր աջակցությունը հայտնել նրա ժողովրդի ինքնորոշմանը,…