Հ.Յ.Դ. Մամուլ

Դաշնակցությունն առաջարկում է մտցնել պրոգրեսիվ հարկման սկզբունք

Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խոսելով «Շրջանառության հարկի մասին» օրենքի վերաբերյալ ԱԺ նախագահի մոտ քաղաքական խմբակցությունների քննարկման մասին, նշեց, որ որոշում է կայացվել հետաձգել այդ թեմայով արտահերթ նիստը, որպեսզի հարցը քննարկեն հաջորդ քառօրյայի ժամանակ` նպատակ ունենալով միասնական քննարկմամբ առավել մեծ արդյունքի հասնել: «Բնականաբար, պետք է հաշվի առնվեն այն պահանջները, որոնք ներկայացնում…

Բուրխասոտի քաղաքային խորհուրդը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Բուրխասոտ քաղաքի քաղաքային խորհուրդը հունվարի ընթացիկ նիստում («Compromis» և «EU» կուսակցությունների «կողմ» և «PSPV-PSOE» և «PP» կուսակցությունների «ձեռնպահ» քվեարկությամբ) ընդունեց «Compromis» կուսակցության ներկայացրած միջնորդագիրը, որով քաղաքային խորհուրդը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և դատապարտում է դրա ընթացքում կատարված մարդկության դեմ հանցագործությունները։ Միջնորդագրում նշված է. «Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակը, ցեղասպանության, որը համարվում…

Մենք ՓՄՁ-ներին աջակցում ենք կոնկրետ գործով

Փետրվարի 1-ից ուժի մեջ է մտնելու «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը: Արդեն որերորդ օրն է՝ առևտրականները բողոքի ցույց են իրականացնում կառավարության շենքի առջեւ` պահանջելով կասեցնել օրենքը: Yerkir.am-ը մի քանի օրից ուժի մեջ մտնող օրենքի, առեւտրականների բողոքի ակցիաների, ինչպես նաեւ ՀՅԴ-ի կողմից ձեռնարկվելիք քայլերի մասին զրուցել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի հետ: Մեր թղթակցի հետ…

Հանուն երկրի անվտանգության պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ

Շաբաթ ուշ երեկոյան ավարտվեց ՀՅԴ 32-րդ Ընդհանուր Ժողովը: Ինչպես նշված է հաղորդագրության մեջ ժողովը նախ լսեց, քննարկեց եւ արժեւորեց կուսակցության անցնող հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, ձեռքբերումներն ու բացթողումները, ապա լրամշակման ենթարկեց առաջիկա քառամյակի համար ՀՅԴ քաղաքական ուղեգիծն ու ռազմավարությունը, արտաքին եւ ներազգային ճակատներում կուսակցության գործունեությունն ու դիրքորոշումները` իր համահայկական եւ Հայաստանակենտրոն աշխարհայացքի հիման վրա։ Իր աշխատանքների…

Արկածախնդիր մարդկանց այս քայլը չի կարող խարխլել ՀՅԴ շարքերը

Հունվարի 29-ին Lragir.am հրապարակել էր մի հայտարարություն, ըստ որի՝ ՀՅԴ Արցախի «Արթուր Մկրտչյան» եւ «Դիզակ» կոմիտեությունների` թվով 10 անդամներ հայտարարում են իրենց անդամակցության դադարեցման եւ Հիմնադիր խորհրդարանին միանալու մասին: Aparaj.am-ի հետ զրույցում ՀՅԴ «Արթուր Մկրտչյան» կոմիտեության ներկայացուցիչ Կամո Բարսեղյանը հայտնեց, որ նշյալ անձանցից միայն մեկն է կուսակցական, մնացած բոլորը ՀՅԴ անդամներ չեն: Նրանք տարբեր ժամանակաշրջաններում…

Արամ Մանուկյանի մահվան 96-րդ տարելից

Այսօր Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր, ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի մահվան 96-րդ տարելիցն է։ Երեւանում՝ ոստիկանության գլխավոր շենքի մոտ տեղադրված կիսանդրու առջեւ, Արամ Մանուկյանի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության աշխատակիցները, ինչպես նաեւ ՀՅԴ գործիչները։ Ազգային ժողովի դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքով, Արամ Մանուկյանը ցույց տվեց, որ առանց ազգային մտածողության հնարավոր չէ…

Հայոց բանակի տոն Սանկտ-Պետերբուրգում

Հունվարի 28-ին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայ համայնքի հետ համատեղ հանդիսավորությամբ նշեց հայոց բանակի 23-րդ տարելիցը: Հայոց բանակի ստեղծման տոնին նվիրված ժամերգություն կատարվեց Սանկտ-Պետերբուրգի Սբ. Կատարինե եկեղեցում: Այնուհետև տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն որտեղ մասնակցում էին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, Սանկտ-Պետերբուրգի զինվորական ակադեմիաներում ՀՀ ունկնդիրների ազգային խմբի ղեկավար Մարկլեն Սաքանյանը, համայնքի ղեկավարությունը, հոգևոր հայրեր,…

ՀՅԴ Հայ դատի գրասենյակների հետ աշխատում ենք հանուն մեկ նպատակի, հանուն մեկ գաղափարի

Հունվարի 26-ին, ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը տարեկան հաշվետու ասուլիսի ժամանակ պատասխանել է նաեւ լրագրողներին հուզող հարցերին: ԼՂՀ արտաքին գործերի նախարարը կարեւորել է Արցախի միջազգային ճանաչման գործընթացում ՀՅ Դաշնակցության Հայ Դատի գրասենյաների հետեւողական աշխատանքները եւ նշել. «Մեր ցանակացած հաղթանակ դրսում հնարավոր չի լինի առանց սփյուռքյան կառույցների օժանդակության: Մենք համագործակցում ենք Հայ Դատի գրասենյակների հետ,…

Ճիշտը միայն ծիծաղելն է Դավութօղլուի խոսքերի վրա

«Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի՝ օրերս հայերին ուղղված ուղերձը պետք է դիտարկել ոչ թե առանձին, այլ որպես մեկ ընդհանուր քաղաքականության մաս, որը 100-ամյակի շեմին հայության նախաձեռություններին հակազդելու համար ծրագրել է Թուրքիան»,- «Երկիրն այսօր»-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատուրյանը՝ հավելելով, որ հակառակ Դավութօղլուի՝ մեղմ եւ առաջադիմական երեւալու բոլոր ջանքերին, նրա հայտարարության հետեւում շատ…

Խմբագրական. Շեղելու Փորձեր

Ընթացիկ տարուան առաջին ամիսը յատկանշած իրադարձութիւնները մտածել կու տան, որ բազմաթիւ ուղղութիւններով մեր թշնամիները ձեռնարկած են պետական մակարդակներու վրայ շատ աշխուժ պայքարի` հանրային կարծիքը կողմնորոշելու եւ հայկական պետութիւններու ուշադրութիւնը շեղելու քաղաքականութեան: Փորձենք ամփոփ կէտերու մէջ նշել այն ուղղութիւնները, որոնք ցարդ կ՛երեւին Անգարայի եւ Պաքուի միացեալ, միջպետական շտապին կողմէ հայկական հարցերուն գծով ուշադրութիւն շեղելու քաղաքական ընդհանուր…