Հ.Յ.Դ. Մամուլ

Ակնարկ. Մարդասիրական Պատասխաններ Քաղաքական Շահարկումներու Դիմաց

Պաքուն հետեւողականութիւն ցոյց կու տայ Արցախի մէջ կատարուող բնակեցման աշխատանքներուն վրայ միջազգային ընտանիքին ուշադրութիւնը կեդրոնացնելու իր առաջադրանքի իրականացման փորձերուն մէջ: Երեւոյթը արձանագրուած էր իրաքահայերու Արցախի մէջ հաստատման օրինակներուն դիմաց, այժմ ալ կը շարունակուի սուրիահայ ընտանիքներուն բնակեցման առիթով: Օրին տակաւին Դամասկոսի մէջ կը գործէր ազրպէյճանական դեսպանատունը, երբ Դամասկոսը կը մեղադրուէր իբրեւ տարանցիկ կէտ Իրաքէն Երեւան եւ…

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէն Ներկայացնող Պատուիրակութիւնը Այցելեց Միշել Մըրի

Երկրի զանազան կողմերու պատասխանատուներուն հետ հանդիպումներու ծիրին մէջ, ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն ներկայացնող պատուիրակութիւնը, բաղկացած` ընկերներ Յակոբ Խաչերեանէ, Աւետիս Կիտանեանէ, Րաֆֆի Աշքարեանէ եւ երեսփոխան Յակոբ Բագրատունիէ, երէկ այցելեց նախկին նախարար Միշել Մըրի: Քննարկուեցան լիբանանեան ներքին քաղաքական վերջին իրադարձութիւնները եւ շրջանային զարգացումները: Ազգային Ազատականներու Կուսակցութեան Պատուիրակութիւնը Այցելեց «Շաղզոյեան» Կեդրոն Ազգային Ազատականներու կուսակցութեան մէկ պատուիրակութիւնը` գլխաւորութեամբ Տորի…

Ո՞վ է հրահրում ռուս-հայկական պրովոկացիան

«Ժառանգություն» կուսակցության և ռուս սահմանապահների միջև սեպտեմբերի 25-ին տեղի ուենցած սկանդալային միջադեպը նոր թափ է ստանում: Հիշեցնենք, որ այդ օրը երեկոյան Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանում ռուս սահմանապահները Երևան-Մեղրի ավտոճանապարհին կանգնեցրել են 38-րդ ընտրատարածքում սեփական պատգամավորության թեկնածուի նախընտրական քարոզչությանը մասնակցող «Ժառանգություն» կուսակցության անդամների և թեկնածուի ավտոշարասյունը, ստուգել ներսում գտնվողների փաստաթղթերը: Ըստ «Ժառանգության» ներկայացուցիչների պնդումների` սահմանապահները ոչ…

Կյանքից հեռացել է հայ կինոյի ու բեմի Նահապետը

Սեպտեմբերի 26-ին, կյանքի 83-րդ տարում կյանքից հեռացել է հայ անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ, Համազգային թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանը: Վաստակավոր արտիստը ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում։ 1948 թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասան։ 1954 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1954-1991թթ. եղել է Երևանի…

Ակնարկ. ՀԱՊԿ-ը Եւ Սուրիահայութեան Անվտանգութեան Խնդիրը

Սոչիի մէջ գումարուած Հաւաքական անվտանգութեան պայմանագիրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) Հաւաքական անվտանգութեան խորհուրդի նստաշրջանին նախագահ Սարգսեանի խօսքին Սուրիոյ հանգոյցին, ինչպէս նաեւ սուրիահայութեան նկատմամբ Երեւանի վարած քաղաքականութեան բաժինը ներկայացուած ճգնաժամին եւ այնտեղ յայտնուած հայ համայնքին նկատմամբ Երեւանի որդեգրած քաղաքականութեան կարեւոր կէտերը կը բովանդակէ: Այդ կէտերը կ՛ամփոփուին հետեւեալ ձեւով. Համաշխարհային նոր մարտահրաւէրներուն եւ սպառնալիքներուն լոյսին տակ յատուկ արդիականութիւն ապահովելու…

Հայ Եկեղեցւոյ Միութիւնը Շեշտող Պատմական Իրադարձութեամբ Մը. Ս. Էջմիածինի Մէջ Իր Աշխատանքներուն Սկսաւ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ Եպիսկոպոսաց Ժողովը

Նախագահութեամբ Ամենայն Հայոց Գարեգին Բ. կաթողիկոսի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոսի, Մայր աթոռ Սուրբ Էջմիածինի մէջ երէկ սկսաւ Հայաստանեայց առաքելական Ս. եկեղեցւոյ եպիսկոպոսաց ժողովը: Ժողովին մասնակցելու համար աշխարհի տարբեր ծայրերէն Ս. Էջմիածին ժամանած են Հայ առաքելական եկեղեցւոյ բոլոր թեմերու առաջնորդները եւ պատուիրակները: Հայ եկեղեցւոյ 75 արքեպիսկոպոսներէն եւ եպիսկոպոսներէն ներկայ էին 62-ը: Ժողովի բացման…

Քրդական խաղաղութեան գործընթացի ապագան

Թուրքիան ունի մօտաւորապէս 74 միլիոն բնակչութիւն, որի 20 տոկոսը քուրդեր են (իհարկէ, տարբեր աղբիւրներ տարբեր թւեր են ներկայացնում Թուրքիայի քուրդ բնակչութեան մասին. ըստ որոշ աղբիւրների՝ այդ երկրի բնակչութեան 13 տոկոսը քուրդ են, որոշ աբղիւրներ էլ ասում են 15 տոկոս), ամէն պարագայում՝ քուրդերը մեծ թիւ են ներկայացնում Թուրքիայում: Քուրդերը տասնեակ տարիներ է, որ Թուրքիայում կառավարութեան հետ…

«Ազդակ»ի Խմբագրական. Հայ Դպրոցէն Ինքնակամ Հեռացումը Արտագաղթի Տարբերակ Է (Հայկական Վարժարաններուն Վերամուտին Առիթով)

Լիբանանահայ վարժարաններու վերամուտին առիթով հայ դպրոցի, հայեցի կրթութեան, հայակերտման եւ մարդակերտման անառարկելի առաջադրանքներուն մասին յաւուր պատշաճի խօսքեր ըսելը եւ բազմիցս շեշտուած կարեւորութիւններուն մասին գրելու սովորամոլութիւն մը եւ դասականացած եւ աւանդականացած մօտեցումներուն առընթեր գործնական ուղիներու տեսանելիութիւնը օգտակար դեր կրնան ունենալ հարցերու լուծման փուլ թեւակոխելու առումով: Տագնապը, որ անշուշտ զուտ բացառապէս ուսումնական բնոյթ չունի, հետզհետէ սուր գիծեր…

Միայնակ Թուրքիա

Անցնող մի քանի տարիների ընթացքում Թուրքիայի արտաքին քաղաքականութիւնը մեծ վերիվայրումներ է ունեցել. ներկայումս Թուրքիան իր վարած քաղաքականութիւններով անհանգստութիւն է ստեղծում շրջանում եւ իր հարեւան երկրների մօտ: Թուրք իշխանաւորները իրենց երկրի արտաքին քաղաքականութեան գլխաւոր սկզբունքն էին որոշել «զրօ խնդիր՝ հարեւանների հետ» . այժմ մի քանի տարի անց իրականութիւնն այլ բան է պարզում: Թուրքիան բացի այն, որ…

Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել (մաս IX)

Բնութագիր 11-րդ դարի առաջին կեսին Արաբական խալիֆայությունում ապրում էր մի բժիշկ, համատեղության կարգով` ստրկավաճառության բնագավառի մասնագետ` Իբն Բութլան անունով: Նա իրենից հետո բավականին հետաքրքիր խրատական գիրք է թողել լավ ստրուկ գնելու կանոնների մասին: Դրանում մանրամասն նկարագրված են տարբեր ազգերից սերող ստրկուհիների եւ ստրուկների դրական ու բացասական հատկանիշները: Այդ աշխատության` ստորեւ ներկայացված հատվածն, անկասկած, կհետաքրքրի մեր…