Հ.Յ.Դ. Մամուլ

Ջահերով երթ Արցախում

Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի երիտասարդական եւ Արամ Մանուկյան ուսանողական միությունների նախաձեռնությամբ ապրիլի 23-ին, ժամը 20:00-ին, Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից մեկնարկեց ավանդական դարձած ջահերով պահանջատիրական երթը` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. տեղեկացնում է karabakh-open.info-ն: Ստեփանակերտում ջահերով երթին միանացան ՀՅԴ Արցախի երիտասարդական միության շրջանային կառույցները, ինչպես նաեւ Արցախում գործող հասարակական կազմակերպություններ եւ քաղաքացիներ

Եվրոպայում շատ ականջներ կան, որ հայկական ձայնը լավ են լսում

Բրյուսելի Հայ դատի գրասենյակի գործունեության, ծրագրերի վերաբերյալ yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի հետ: -Բրյուսելի Հայ դատի գրասենյակի գործունեության նպատակը ո՞րն է, պարո’ն Կարապետյան: -Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբն ու նրա գրասենյակը սկսել են գործել 2000 թվականի սկզբից Բրյուսելում: Հիմնական առաքելությունը համաեվրոպական կառույցների հետ աշխատանքն է` Եվրամիության, Եվրախորհրդի, ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի եւ…

«Ազատ Օր»ի Խմբագրական – Արդարահատուցման ճանապարհին վրայ

Ապրիլեան Մեծ Եղեռնի ոգեկոչումներու թուականը աւելի քան 50 տարի զօրաշարժի կը մատնէ Սփիւռքի բոլոր գաղութները։ Ընդհանրապէս մեր պահանջատիրական պայքարի փոխանցումը սգոյ երեկոներէն դէպի քաղաքական դաշտ՝ բաւական երկար ճանապարհ պարտադրեց 1965էն ետք։ Եթէ ժամանակին անկիւնադարձային ձեռքբերում մըն էր 50-ամեակի այդ փոխանցման հանգրուանը, վստահաբար կարելի է անկիւնադարձային բնորոշել Հայոց Ցեղասպանութեան 100ամեակը։ Իսկ թուելով փոխանցման հանգրուանները դիւրաւ կարելի…

Հայոց Ցեղասպանութեան 98-ամեակին Առիթով Հոգեհանգիստ` Ասորիներուն Ս. Յակոբ Սրուճցի Եկեղեցւոյ Մէջ

Հայոց ցեղասպանութեան 98-ամեակին առիթով երէկ յետմիջօրէին Սապթիէի ասորի համայնքի Ս. Յակոբ Սրուճցի եկեղեցւոյ մէջ մատուցուեցաւ հոգեհանգիստ մը, որուն ներկայ գտնուեցան ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Յովիկ Մխիթարեան ու Փոփոխութիւն եւ բարեկարգում համախմբումի նախագահ, երեսփոխան զօր. Միշել Աուն, ինչպէս նաեւ պետական եւ բարձրաստիճան անձնաւորութիւններ: Այս առիթով իր արտասանած խօսքին մէջ Յ. Մխիթարեան նշեց, որ Թուրքիա պատասխանատու…

1915ի Մեծ Եղեռնի զոհերու յիշատակին Քաղաքական Ձեռնարկներ եւ Դափնեպսակներու Զետեղումներ

ԱԹԷՆՔ – ԹԵՍԱՂՈՆԻԿԷ – ՔՍԱՆԹԻ Երեք քաղաքներու մէջ քաղաքական ձեռնարկներով, յունահայութիւնը ոգեկոչեց Ապրիլեան 98-ամեակը: Աթէնքի, Թեսաղոնիկէի եւ Քսանթիի մէջ ձեռնարկներուն ներկայ գտնուեցան Յունաստանի պետական-քաղաքական կեանքի մեծ թիւով բարձրապաշտօն քաղաքական դէմքեր, օտար դիւանագիտական շրջանակներ եւ զինուորականներ, որոնք յարգեցին հայոց Մեծ Եղեռնի զոհերու յիշատակը: Թեսաղոնիկէի «Ի. Վելիտիս» հանդիսասրահէն եւ Քսանթիի «Քափնափոթիքի» սրահէն ներս տեղի ունեցան Ապրիլեան 98ամեակին…

Ակնարկ. Դէպի Պահանջատիրութեան Իրաւականացում

Հայոց ցեղասպանութեան 98-ամեակի ձեռնարկները սկսած են արդէն: Միութենական, կուսակցական, յարանուանական, երիտասարդական, ուսանողական մակարդակներու վրայ ձեռնարկներու իրերայաջորդականութիւն մը ամբողջ, անգամ մը եւս ընդգծել կու տայ, որ համագաղութային մակարդակի վրայ զսպանակուած մեկնարկի մը իբրեւ արդիւնք ծրագրաւորուած ձեռնարկներու շարք մը ինքզինք տեսանելի կը դարձնէ հանրութեան: Երեւոյթը անշուշտ դուրս կու գայ զուտ ոգեկոչականութենէ, կը հասնի քարոզչաքաղաքականին, ցուցականին, եւ տակաւ…

«Երկրին Եւ Քաղաքացիին Ապահովութիւնը Գլխաւոր Առաջնահերթութիւն Է» Հաստատեց Ժիրայր Ռէյիսեան

Երէկ Բերիոյ թեմի Ազգային առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռէյիսեան կատարեց տեսագրուած արաբերէն յայտարարութիւն մը, որուն մէջ նշեց. Երկու տարիէ ի վեր Սուրիոյ մէջ տեղի ունեցող իրադարձութիւններուն թոհուբոհին մէջ, ի սկզբանէ անկեղծ եւ յստակ էինք մեր յայտարարութիւններուն, պատգամներուն եւ կացութեան գնահատականին մէջ: Եւ նկատի ունենալով իրադարձութիւններու յաջորդականութիւնը եւ ոմանց մօտ յառաջացած հարցականները` յարմար նկատեցինք վերահաստատել ինչ որ…

«Առաւօտ» -ի խաւարամտութեան մասին

Բոլորին ծանօթ է, որ Ապրիլ 2ին անարգ գնդակով սպաննուեցաւ Երեւանի մօտակայքը գտնուող Պռոշեան գիւղին գիւղապետ Հրաչ Մուրադեանը: Միեւնոյն օրը, Երեւան լոյս տեսնող «Առաւօտ» թերթին մէջ լոյս տեսաւ «ՀՅԴում Երկու Մասի՞ Են Բաժանուել» խորագրով անստորագիր յօդուած մը (գէթ համացանցին վրայ յօդուածագրի ստորագրութիւն չկար): Ըստ անանուն յօդուածագրին, Պռօշեանի մէջ ծրագիր կայ Յուլիս 27, 1983ին Լիզպոնի թրքական դեսպանատունը…

Պաշտոնը չպետք է փակի մարդու աչքերը

Yerkir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ ցուցակով ավագանու անդամի թեկնածու Ալեսյա Բեջանյանը: -Ինչո՞ւ որոշեցիք, որպես թեկնածու, մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին: – Կուսակցությունն է ինձ առաջարկել ընդգրկվել ավագանու թեկնածուների շարքում: Կուսակցությունն ինձ նաեւ ԱԺ ընտրությունների ժամանակ առաջարկեց պատգամավորության հայտ ներկայացնել, բայց քանի որ ես երկքաղաքացի եմ, չկարողացա մասնակցել` օրենքը թույլ չի տալիս: – Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ է…

ԱՄՆի Եւ Ֆրանսիայի Հայ Դատի Յանձնախմբերի Նպատակները Նոյն Են, Մարտավարութիւնները՝ Տարբեր

ՓԱՐԻԶ, «Մեդիամաքս».- Ֆրանսիայի մայրաքաղաքում Ապրիլի 12ին կայացել է «2013-2017թթ. Հայ Դատի նոր հեռանկարները» խորհրդաժողովը: Փարիզի Հայկական մշակոյթի տանը կայացած այս խորհրդաժողովին մասնակցում էին Ֆրանսիայի Հայ Դատի գրասենեակի ղեկավար Հրաչ Վարժապետեանը եւ Հայ Դատի վաշինգտոնեան գրասենեակի խօսնակ Էլիզապեթ Չուլճեանը: Նրանք ներկայացրել են իրենց յանձնախմբերի մարտավարութիւնները, յետագայ միջոցառումները եւ պատասխանեցին ներկաների հարցերին: Չնայած տարբեր երկրների Հայ Դատի…