Շրջանային մամուլ

Արմեն Ռուստամյանը՝ ԱԺ-ում ստորագրված համաձայնագրի մասին

Իրական խոչընդոտները հաղթահարելու այլընտրանք է գտնվել ԱԺ հինգ խմբակցություններ ընտրական գործընթացների վերահսկման մեխանիզմների ներդրման վերաբերյալ համաձայնագիր ստորագին: Մինչ համաձայնագրի ստորագրումը, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խոսելով համաձայնագրի ստորագրման մասին, ասաց, որ եթե մի բան շատ են ցանկանում, կատարվում է: «Եթե մի բան շատ ենք ուզում, ստացվում է, և մենք այսօր…

Անապահով խավի կրթության հետ կապված խնդիրների լուծման վրա ենք շեշտը դնելու Վանաձորում

Վանաձորում արդեն մի քանի օր է` մեկնարկել է հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը: Գոնե առերեւույթ` կրքերն այստեղ հանգիստ են: Yerkir.am-ը քարոզարշավի ընթացքի եւ այլնի մասին զրուցել է ՀՅԴ ցուցակով ավագանու թեկնածու առաջադրված, անկուսակցական, ՎՊՄ քոլեջի տնօրեն Արևիկ Լոքյանի հետ: Մեր զրուցակիցը նախ նշեց, որ Դաշնակցության նպատակն է Վանաձորը դարձնել ապրելու, աշխատելու և գործարարությամբ զբաղվելու…

Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Վրաստանում

Վրաստանի կրթության և գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավայի հրավերով ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը 2016 թվականի սեպտեմբերի 12-ից 14-ը կգտնվի Վրաստանում: Պատվիրակության կազմում են` ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի բաժնի պետ Կարեն Մնացականյանը և ՀՀ ԿԳՆ կրթական ծրագրերի կենտրոնի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը: Այցի ընթացքում նախատեսվում են մի շարք հանդիպումներ կրթության…

Թուրքիա Գաղտնի Համաձայնութիւն Կնքած Է «Իսլամական Պետութեան» Հետ` Սուրիա Իր Խաբուսիկ Ներխուժման Վերաբերեալ

Սուրիա եղած է միջազգային ռազմական եւ քաղաքական տարաբնոյթ դաւադրութիւններու կեդրոն` 2011 թուականի «քաղաքացիական պատերազմ»-ի սկիզբէն ի վեր: Զանազան հակամարտող կողմերու շարքին են Հըզպալլան, Իրանը, «ՏԱՀԵՇ»-ը, Իսրայէլը, Յորդանանը, քիւրտ զինեալները, Լիբանանը, Քաթարը, Ռուսիան, Սէուտական Արաբիան, այլազան ահաբեկիչներ` աշխարհի չորս կողմէ, Սուրիան, սուրիական ընդդիմադիր խումբերը, Թուրքիան, Միացեալ Նահանգները եւ ՕԹԱՆ-ի այլ պետութիւններ: Վերջին չարագուշակ զարգացումը թրքական ներխուժումն…

Եւ Հազարաւոր Լռութիւններ Ճիչի Կը Վերածուեն…

Վերջերս Երեւանում լոյս տեսաւ յայտնի թուրք պատմաբան, ցեղասպանագէտ, դոկտոր, փրոֆեսէօր Թաներ Աքչամի «Հայերի բռնի իսլամացումը. լռութիւն, ժխտում եւ ուծացում» վերնագրով գիրքը, որը 2014 թուականին թուրքերէնով հրատարակուել էր Պոլսում: Այժմ գիրքը հասանելի է նաեւ հայ ընթերցողին` Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի աշխատակիցների ջանքերի շնորհիւ եւ «Ժիրայր Նշանեան» հիմնադրամի հովանաւորութեամբ: Գրքի թարգմանիչն է թուրքագէտ, պ. գ. թ. Մելինէ…

Կ՛երթամ Ուխտի

Միշտ փափաքած եմ այցելել Իրան: Անցեալ տարի նոյնիսկ մտածեցի «Ասպարէզ» թերթի նախաձեռնութեամբ՝ դէպի Թադէի վանք ուխտագնացութիւն կազմակերպել եւ, անշուշտ, խումբին միանալով՝ իրականացնել փափաքս: Հազար ու մէկ պատճառներով անցեալին կարելի չէր եղած այս ճամբորդութիւնը կատարել: Հիմա, «Ալիք» օրաթերթի 85ամեակին առիթով, պաշտօնակիցներս հրաւիրած են խմբագիրներ ու լրագրողներ՝ Հայաստանէն եւ Սփիւռքէն, որոնց շարքին ըլլալու պատիւը շնորհած են ինծի:…

Խորհրդակցական հանդիպում ՀՅԴ «Նիկոլ Դուման» կենտրոնում

Սեպտեմբերի 10-ին ՀՅ Դաշնակցության Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում կայացավ խորհրդակցական հանդիպում, որին մասնակցում էին ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամները, ԼՂՀ բոլոր շրջանների պատասխանատու ընկերները, Հայ Օգնության Միության Արցախի մասնաճյուղի և Արցախի Երիտասարդական Միության վարչության անդամները: Խորհրդակցական հանդիպման օրակարգում էին Արցախի կուսակցական կառույցի կազմակերպական հարցեր և կառույցի ներգրավվածության խնդիրը քաղաքական գործընթացներում:…

Հայ Դատը Միջին Արեւելքի Քրիստոնեաներուն Դիմագրաւած Մարտահրաւէրներուն Գծով Գործնական Քայլեր Կը Պահանջէ Ուաշինկթընէն

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Սեպտեմբեր 7ին ընթացք առած քրիստոնեաներու պաշտպանութեան նուիրուած համաժողովի բացման մամլոյ ասուլիսին ընթացքին, Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի գործադիր վարիչ Արամ Համբարեան «կարճատես եւ անպատասխանատու» որակեց Միջին Արեւելքի քրիստոնեաներուն նկատմամբ Միացեալ Նահանգներու իշխանութեան որդեգրած քաղաքականութիւնը, քրիստոնեաներուն դիմագրաւած մարտահրաւէրներուն դէմ դնելու համար ազդու եւ գործնական քայլեր պահանջելով Ուաշինկթընէն։ Նշենք, որ «Ցեղասպանութենէն անդին. Քրիստոնէութեան պահպանում Միջին Արեւելքի մէջ»…

Հայաստան Նոր Փոփոխութիւններու Սեմին

(ԱՐԴԵՕ՞Ք) Չ’ըսինք բարեփոխում, այլ ըսինք փոփոխութիւն։ Էապէս տարբեր բաներ են։ Որովհետեւ ամէն փոփոխութիւն անպայման բարեկարգում, կամ բարեփոխութիւն կրնայ չնշանակել։ Այս յօդուածը գրուելու պահուն, արդէն յստակ էր ՀՀ վարչապետ Յովիկ Աբրահամեանի հրաժարականը եւ այդ պաշտօնի նոր թեկնածուն՝ Կարէն Կարապետեան։ Ան եղած է Հայաստանի մէջ ռուսական կազի ընկերութեան նախագահ, ապա կարճ ատենի համար՝ Երեւանի քաղաքապետ։ Իր մասին…

«Ազդակ»ի Խմբագրական. Դէպի Նոր Սահմանադրութեան Կենսագործում

Պետական բարձրագոյն օղակներէն հնչած յայտարարութիւններուն եւ առնուած քայլերուն միջեւ կայ, կ՛երեւի հետեւողականութիւն: Չէ բացառուած, որ փոփոխութիւններու միտող որոշումներու կայացումն ու անոնց գործնականացման ուղղութեամբ առնուած քայլերը արագացան յատկապէս յուլիսեան դէպքերէն ետք: Չմոռնանք սակայն, որ յուլիսեան դէպքերուն նախորդած քառօրեայ պատերազմը եւս ընթացքի արագացման մէջ իր դերը ունէր: Ի վերջոյ համատարած համոզում էր եւ է տակաւին, որ արմատական…