Շրջանային մամուլ

Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն իրականում փոխվել է

aparaj.am- ի հարցազրույցը ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանի հետ – Պարոն Մանոյան, արդեն տեղեկություններ են հրապարակվել, ըստ որի՝ Թուրքիայում ստեղծվել է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի հատուկ հանձնաժողով, ինչը գործելու է Թուրքիայի վարչապետի անմիջական վերահսկողության ներքո: Ի՞նչ եք կարծում, այդ հանձնաժողովը որքանո՞վ է խոչընդոտելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ նախատեսվող ծրագրերի…

Ակնարկ. Ուքրանիայէն Սուրիա` Աշխարհաքաղաքական Քերականութեան Իրականացումը

Աշխարհագրական տարբեր միջավայրերու մէջ ռուսական յենակէտերու գրաւման-պահպանման նպատակով մղուող պատերազմներու հրատապութեան կարգով առաջնային դիրքերու ժամանակաւոր փոփոխութիւններ տեղի կ՛ունենան: Ուքրանիան եւ Խրիմը յայտնի պատճառներով Արեւմուտք-Հիւսիս բախումնային իրավիճակը տեղադրած են աշխարհաքաղաքական կեդրոններու ուշադրութեան կիզակէտին: Մէկ կողմէ միջազգային օրէնքի ինքնորոշման սկզբունքի համահնչեղութեան նկատառումով ժողովրդավար հանրաքուէի եղանակը ի գործ կը դրուի, միւս կողմէ զինուժ կը կուտակուի խնդրոյ առարկայ տարածքներու…

Գաղափարի ազատամարտիկը

Այսօր Թելման Հարությունյանը կդառնար 55 տարեկան: Նրա տարեդարձի կապակությամբ ՀՅԴ Բյուրոյի անդամ Գեորգի Պետրոսյանը, ՀՅԴ ԿԿ, ԱԵՄ, ՀՕՄ-ի, ընտանիքի անդամներ, հարազատներ այցելել են Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատուն՝ հարգանքի տուրք մատուցելու հերոսի հիշատակին: Ծաղկեպսակ եւ ծաղիկներ խոնարհելուց հետո մատուցվեց հոգեհանգստի կարգ: Թելման Հարությունյանը Արցախյան շարժման առաջին իսկ օրվանից առաջամարտիկների շարքում էր: Մտնելով ՀՅԴ շարքեր, մինչեւ ազգային-ազատագրական պայքարի…

Ակնարկ. Հայկական Նուրբ Կշռադատումներու Հանգրուանը

Թուրքիոյ տարածքին, 32 տարբեր քաղաքներու մէջ, վերաբռնկած մարդաշատ ցոյցերը ունին երեւութական շարժառիթ։ Յունիսի շարժումին, Թուրքիոյ ոստիկանութեան հարուածներուն տակ մահաքունի մէջ ինկած պատանիի մահը շատ արագ վերաբռնկեցուցած է քաղաքացիական անհնազանդութեամբ բնորոշուող թրքական շարժումը։ Բաղադրիչները այս շարժումին, հիմնական ուղղուածութիւն մը ունենալով հանդերձ բազմազան են։ Պէտք չէ մտահան ընել այն, որ թուրք պատանիի մահուան դիմաց նման ժողովրդային արձագանգումը…

Արցախի մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Լեռնիկ Հավհաննիսյանը զեկույցով հանդես է եկել Լիբանանում

Երեկ Բեյրութում, Լիբանանի «Ազդակ» պարբերականի կազմակերպմամբ, Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը հանդես է եկել Արցախի մշակութային կյանքի վերաբերյալ զեկույցով: Նա մանրամասն ներկայացրել է մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության գործունեությունը և ընդգծել, որ նախարարության գլխավոր ջանքերը պետք է դիտել մշակույթի ինքնության պահպանմանն ուղղված գործունեությամբ: Լեռնիկ Հովհաննիսյանը նաև ներկայացրել է նախարարության գործունեության հիմնական…

«Ալիք»ի խմբագրական. Շտապողը…

1- Ղրիմի ինքնորոշման վերաբերեալ պաշտօնական թէ անպաշտօն յայտարարութիւնները ցնցումային ազդեցութիւն ունենալով Թուրքիայի համար, վերջնիս ստիպեցին «գարնանային հովերով» տարւած՝ յիշել սեփական ցեղի արմատներին՝ Ղրիմեան սելջուկ-թաթարներին…: 2- Ահա, ըստ Թուրքիայի արտգործնախարարի՝ «Մենք առաջինը կը շտապենք Ղրիմ, որտեղ մեր նախնիների թողած մասունքներն են…, եւ որ այնտեղ մեր եղբայրներն են, որոնք դժւարութեան մէջ են յայտնւել…»: 3- Թուրքիայի մեծամիտ ու…

Չգիտեմ` պարոն Շարմազանովը հիշո՞ւմ է, թե՞ ոչ

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ եթե ոչ իշխանական չորս ուժերի միջեւ կոնսուլտացիաները շարունակվեն, «գուցե չի բացառվում, որ առաջին քայլերը կատարեն դեպի ամերիկյան մոդելը, որտեղ կա երկու ազդեցիկ կուսակցություն՝ ամերիկյան դեմոկրատներ ու հանրապետականներ»: «Դե, մեզ մոտ արդեն Հանրապետականը մի բևեռ է»,- ասել է Շարմազանովը` չբացառելով, որ երկրորդ…

«Անկեղծ» վարչապետի բնակարանում ի՞նչ կայ

ԹՈՒՐՔԻԱ Դեկտ. 17-ին էր, երբ միջազգային լրատւամիջոցները մեծ աղմուկով լուրեր սփռեցին մի դէպքից, որը վերաբերում էր Թուրքիայում կաշառակերութեանը եւ փողալւացմանը: Թուրքիայի ոստիկանութիւնը կարողացել էր յայտնաբերել կաշառակերների հսկայ ցանց, որի մէջ էին գլխաւորաբար երկրի իշխանաւորների երեխաները: Ձերբակալւեցին 52 հոգի՝ կառավարութեան դահլիճի երեք նախարարների տղաները (տնտեսութեան նախարար, ներքին գործերի նախարար եւ բնապահպանութեան նախարար): Իւրաքանչիւրի բնակարանում ոստիկանութիւնը գտաւ…

Հայոց պահանջատիրութեան եւ իրաւունքների յարգման ու հետապնդման կոչ՝ Քաթրին Աշտոնին

Հանրային կապի գրասենեակ, ազգային առաջնորդարան, Նոր Ջուղա – Երկուշաբթի, մարտի 10-ին, երեկոյեան ժամը 4:30-ին, Եւրոմիութեան արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Քաթրին Աշտոնը ժամանեց Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան վանք: Ս. Ա. վանքում Քաթրին Աշտոնին եւ նրան ընկերակցող պատւիրակութեանը, Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանի գլխաւորութեամբ, դիմաւորեցին Շահինշահրի համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա…

Այդ ինչպե՞ս եղավ, որ մի քանի հեռուստաընկերությունների շահը որոշեցին ներկայացնել որպես բոլոր հեռուստաընկերությունների շահ

Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը համոզմունք հայտնեց, որ ԱԺ-ն պետք է հետևողական լինի իր իսկ կողմից ընդունված օրենքների կատարման հարցում: Մասնավորապես՝ ցանկացած օրենք ենթակա է ազդեցության գնահատման, որի պատասխանատուն կառավարությունն է կամ նրա…