Շրջանային մամուլ

Ցեղասպանութեան 100-ամեակը պէտք է արժեւորենք՝ քաղաքական ու իրաւական լուրջ քայլերու դիմելով

Սոյն հարցազրոյցը ՀԱՍԿ-ի խմբագրութիւնը ունեցաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին հետ: Հարցում. Վեհափառ Տէր, վերջին մի քանի տարիներու ընթացքին հայ ժողովուրդի իրաւունքներու հետապնդման աշխատանքներու ծիրէն ներս յաճախ կը շեշտէք իրաւական երեսին կարեւորութիւնը. ինչո՞ւ: Պատասխան.- Հայ ժողովուրդի մարդկային թէ ազգային բռնաբարուած իրաւունքներու հարցը ըստ էութեան իրաւական հարց է: Ցեղասպանութիւնը ոճիր է միջազգային օրէնքի տուեալներուն համաձայն եւ արդարութեան…

Մի օր էլ Մայիսի 28-ի խորհուրդը կհասկանաք, հո այդպես չե՞ք մնա

Այո, մենք այլևս չենք կասկածում՝ մի օր ավանակները կփրկեն աշխարհը: Իսկ դատելով որոշ լաքեյհրատ թերթերի հրապարակումներից, կարելի է ասել, որ դրանք անպայման հայաստանյան ծագում ունեցող ավանակներն են լինելու: Երբ գործող իշխանությանը չի հաջողվում նույնիսկ Մայիսի 28-ը վերածել համաժողովրդական տոնի, և այդ տոնը դառնում է հերթական հանգստյան օր կամ մեռելոց, չգիտես՝ այլևս ինչ մտածել: Նաև բնական…

Հայաստանի Անկախութեան 95ամեակը. Մայիս 28ի Աւանդին Խեղաթիւրման Եւ Իմաստազրկման Փորձերը

Հայաստան տակաւին խորհրդային հանրապետութիւն էր 1989ին, երբ օրուան Կոմկուսի իշխանաւորները, հարկադրաբար տեղի տալով Արցախեան Պահանջատիրութեան եւ անոր շղթայազերծած համաժողովրդային բողոքի ճնշումին տակ, պաշտօնապէս ճանչցան Մայիս 28ը իբրեւ Հայաստանի անկախութեան ազգային տօն։ Հայրենիքի մէջ թէ Սփիւռքի տարածքին, օրի՛ն, մեր ժողովուրդը իր տիրական մեծամասնութեամբ ապրեցաւ խանդավառութեան եւ հպարտութեան, յուզումի եւ սպասումներու անմոռանալի պահեր։ Վերջապէս իրականացած էր սերունդներու…

«Ազդակ»ի Խմբագրական.Գերակայ Խորհուրդը. (Հայաստանի Ա. Հանրապետութեան 95-Ամեակին Առիթով)

Հայաստանի առաջին հանրապետութեան հիմնադրութեան 95-ամեակը երրորդ հանրապետութիւնը կը նշէ համապետական տարողութեամբ, մինչ սփիւռքի գաղութները յատուկ տօնակատարութիւններով վեր կ՛առնեն օրուան խորհուրդը, այժմէականացման փորձեր կը կատարեն եւ մանաւանդ հանրապետութեան եւ անկախութեան կերտիչներու փոխանցած դասերուն վրայ լուսարձակներ կը բանան: Մայիս 28-ը անշուշտ համահայկական տարողութեամբ ոգեկոչում, տօնակատարութիւն, քննարկում կ՛ենթադրէ, եւ այդ ուղղութեամբ համատարած նախաձեռնութիւններ արձանագրուեցան եւ կ՛արձանագրուին Հայաստանի Հանրապետութեան,…

«Հորիզոն»ի խմբագրական. Մայիս 28-ի անկախութեան ուխտապահներու ճանապարհով

Հայ ժողովուրդ, սուտ են եւ անարժէք քեզի տրուած բոլոր խոստումները, եթէ ինքդ անզօր ես, չունես ազգային իտէալ եւ իտէալիդ հասնելու վճռական նպատակ Ս. ՎՐԱՑԵԱՆ Հայ ժողովուրդի ազգային ազատագրական պայքարի երկարամեայ մաքառումներու արգասիքը հանդիսացան Սարդարապատի, Ղարաքիլիսէի եւ Բաշ Ապարանի գոյամարտերը։ Ազգովին ռազմաճակատ մեկնելու եւ մահու կենաց գոյութենական ինքնապաշտպանութեան դիմելու հայութեան Մայիս 28-ի խոյանքը՝ պատմականօրէն համազօր է…

Իւրաքանչիւր Մայիս 28 մեզի կը յիշեցնէ այն պայմաններն ու օրհասական օրերը, որոնց մէջ կերտուեցաւ անկախ Հայաստանը

Մայիս 28ի իւրաքանչիւր տօնակատարութիւն մեր սիրտերն ու հոգիները կը լեցնէ հպարտութեան զգացումով։ Իւրաքանչիւր Մայիս 28 մեզի կը յիշեցնէ այն պայմաններն ու օրհասական օրերը, որոնց մէջ կերտուեցաւ անկախ Հայաստանը։ Ամէն Մայիս 28ի հետ, կը վերադառնանք մանաւանդ անկախ հանրապետութեան հռչակման նախօրեակը, կը վերապրինք Սարդարապատի, Բաշ Ապարանի ու նմանօրինակ հերոսամարտերը, որոնք խորքին մէջ թագադրումը եղան նախընթաց տասնամեակներու մեր…

Շոտլանդիայում ապրիլի 24-ը կնշվի որպես Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Շոտլանդիայում այսուհետ ապրիլի 24-ը կնշվի որպես Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Դեռևս ապրիլի 18-ին Շոտլանդիայի խորհրդարանն ընդունել է համապատասխան փաստաթուղթը, որի տակ ստորագրել է խորհրդարանական մեծամասնությունը՝ թվով 64 պատգամավոր: Փաստաթղթում ամրագրված է, որ ապրիլի 24-ին Օսմանյան կայսրության հրամանով ձերբակալվեցին և սպանվեցին հայ մտավորականներ, և այդ օրը համարվում է հայերի նկատմամբ բռնությունների և կոտորածների սկիզբ:

ՀՅԴ համաարցախյան ընկերական հավաք` մայիսյան հերոսամարտերի եւ պետականության տոնի առթիվ

Մայիսի 26-ին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՅԴ համաարցախյան ընկերական հավաք Հադրութի շրջանում: Օրը տոնական էր, հարյուրավոր կուսակցականներ հավաքվել էին տոնելու 95 տարի առաջ այս նույն օրը սկսած հաղթական հերոսամարտերի եւ Առաջին հանրապետության տոն օրը: Միջոցառմանը օրվա խորհրդի ելույթով հանդես է եկել ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը: Պետականության, Հայաստանի Առաջին…

Մայիս 28ի Չափանիշերով

Թշուառ հանրապետութիւն՝ տարագիրներով, ցեղասպանութենէ մազապուրծ գաղթականներով, պետական մեքենայ կառավարելու ոչ մէկ փորձառութիւն ունեցող գործիչներով Մայիս 28, 1918ին անկախացած Հայկական Առաջին Հանրապետութիւնը ինչպէ՞ս բաղդատենք այսօրուան իրականութեան հետ: Այո՛, այսօրուան Հայաստանի սահմաններուն մէջ տակաւին թշուառութիւն կայ, տակաւին կան գաղթականներ, որոնք վաղուց պէտք է իրենց վրայէն թօթափած ըլլային օտարութեան ամէն տեսակի փոշի: Այստեղ համեմատութիւնը, բարեբախտաբար, յօգուտ ներկայ Հայաստանին…

Ակնարկ. Սահման,Պատ Եւ 0 Խնդիրներ

Լրատուամիջոցներու հաղորդած այն լուրը, որ Անգարան Սուրիոյ հետ իր սահմանին վրայ երկուքուկէս քիլոմեթր երկարութեամբ պատ սկսած է կառուցել, կը թուի հեռու չըլլալ իրականութենէ: Ծրագիրին գոյութիւնը պարզ կը դառնայ ոչ ուշ ժամանակին: Կարեւորը, ներկայ պահուն, նման քայլի շարժառիթներուն վրայ կեդրոնանալն է: Առաջադրուած սահմանային անցակէտին վրայ 11 փետրուարին պայթած էր ռումբով բեռնուած ինքնաշարժ մը: Թուրքիոյ առեւտուրի ու…