Տեսադարան

Ո՞ւր են նախարարները

Արծվիկ Մինասյանը՝ վարչապետին Այսօր` կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց կառավարությանը: Նա նշեց, որ պետական կառավարման մարմինների նկատմամբ հանրության վստահության վերականգնումը կախված է կառավարության գործառույթների լիարժեք իրականացումից: Սակայն, պատգամավորի խոսքով, այն, ինչ տեսնում ենք խորհրդարանում, զարմանք է հարուցում, քանի որ նախարարներից շատերը չեն գալիս հանձնաժողովների նիստերին: Արծվիկ Մինասյանը նշեց,…

ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ցորենն ավելի ցածր գնով է ներկրվում Հայաստան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի պատվիրակության և գործարարների հետ հանդիպումից հետո խոսելով ԵՏՄ-ի ընձեռած առավելությունների և թերությունների մասին` ԵԱՏՀ կոլեգիայի անդամ Արա Նռանյանն ընդգծեց. «Հայաստանի Հանրապետությունում շատ քչերն են պատկերացնում` ինչ է իրենից ներկայացնում Եվրասիական տնտեսական միությունը: Հաճախ մարդիկ ԵՏՄ-ի մասին խոսելիս էմոցիոնալ դաշտում են գնահատականներ տալիս` կողմնորոշվելով ինչ-ինչ քաղաքական հանգամանքներով, ինչը հասկանալի է»: Նրա բնորոշմամբ`…

Հալէպի Կացութեան Շուրջ

Հարցազրոյց` ՀՅԴ Բիւրոյի Անդամ Բենիամին Պչաքճեանի Հետ Երէկ` երեքշաբթի, 12 մայիս 2015-ին, «Ազդակ» օրաթերթն ու «Վանայ ձայն» ձայնասփիւռի կայանը ունեցան միացեալ հարցազրոյց մը` ՀՅԴ Բիւրոյի անդամ Բենիամին Պչաքճեանի հետ: Հարցազրոյցը վարեց «Ազդակ»-ի միջազգային լուրերու խմբագիր Վահրամ Էմմիեան: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Պչաքճեան նոր վերադարձած է Հալէպ կատարած իր այցելութենէն, հարցազրոյցը առիթ մը եղաւ արծարծելու…

Սոցիալիստ երիտասարդների միջազգային ժողովում Ցեղասպանության հատուցման վերաբերյալ բանաձև է ընդունվել

Երևանում անցկացված Ընկերվար երիտասարդների միջազգային միության համաշխարհային խորհրդի ժողովի կարևոր ձեռքբերումներից էր Հայոց ցեղասպանության հատուցման վերաբերյալ բանաձևի ընդունումը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ երիտասարդական միության անդամ Արմեն Մկրտչյանը: Նրա խոսքով` բանաձևն ընդունվեց միաձայն՝ ծափողջյուններով: «Թեև այս բանաձևն իրավական ուժ չունի, սակայն հնարավորություն է տալիս սոցիալիստական միությունների երիտասարդներին լոյալ վերաբերմունք ունենալ Հայաստանի…

Տեր-Պետրոսյանի տեսակետները չեն համապատասխանում ժողովրդի սպասումներին

«Բացարձակապես դեմ եմ առաջին նախագահի՝ Հռչակագրի հետ կապված կարծիքներին: Կարծում եմ, որ դրանք վաղաժամ են մեր քաղաքական կյանքում, տեսակետներն ու առաջարկությունները չեն համապատասխանում համայն ժողովրդի սպասումներին և պահանջներին»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Մարիո Նալբանդյանը: Նա նշեց, որ պահանջատիրությունը կարևոր հանգամանք է, որովհետև պահանջատիրությունը կարևոր տեսք է տալիս քաղաքական, արդարության պահանջին: 1in.am 10/05/2015 ՀՅԴ Բյուրոյի…

Դաշնակցության ներկայացուցիչները հանդիպել են Ջակոմ Ֆիլիբեքի հետ

Այսօր ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը եւ ՀՅԴ Գերագույն մարմնի ներակայացուցիչ Աղվան Վարդանյանը «Սիմոն Վրացյան» կենտրոնում հանդիպեցին Եվրոպական սոցիալիստների կուսակցության (PES) գլխավոր քարտուղարի տեղակալ Ջակոմ Ֆիլիբեքի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Դաշնակցության և ԵՍԿ-ի միջև համագործակցության վերաբերյալ գործնական հարցեր: Երկուստեք կարևորվեց երկու…

Պետք է հրաժարվենք սահմանադրական միապետությունից

ՀՅԴ-ն՝ Սահմանադրության մասին Նոր Սահմանադրության նախագիծը ամենայն հավանականությամբ պատրաստ կլինի մայիսին։ Այս մասին այսօր, մայիսի 8-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Լինելու է արդյոք այդ նախագծում ՀՅԴ առաջարկը, դեռեւս հայտնի չէ, սակայն ամենայն հավանականությամբ երկրի ղեկավարությունը հակված չէ կիսանախագահական կամ առավել եւս նախագահական համակարգի պահպանմանը, հավելեց նա։…

Կառավարությունը խախտում է ընթացակարգերը

Երեկ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր «Եկամտահարկի մասին» և «Շահութահարկի մասին» օրենքներում փոփոխություններ ու լրացումներ անելու մասին հարցը: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ելույթ ունեցավ` ասելով, որ քննարկվող օրինագիծն առնչվում է սկզբունքային հարցի, և ի դեմս կառավարության օրենսդրական նախաձեռնության` այսօր կանգնած ենք մի քանի խնդրի առջև: «Արդեն որերորդ դեպքն է` հիմնավորապես խախտվում են ՀՀ…

Հիմնական փոփոխություններով ապահովել դրական շարունակությունը

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի «Երկրի հարց»-ը հաղորդաշարին (29-ը ապրիլի 2015թ.) տված հարցազրույցի ամբողջական սղագրությունը Հաղորդավար – «Երկրի հարցը» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը Վստահաբար կարելի է ասել, որ այս տարվա բարձրակետը ապրիլի 24-ն էր, երբ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում համախմբված էր ողջ հայությունը, երբ աշխարհը խոսում ու գրում էր մեր մասին,…

Այնպիսի բացասական երեւույթներ, որպիսիք նկատվել են հայաստանյան ընտրություններում, Արցախում երբեք չեն նկատվել

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մայիսի 3-ին խորհրդարանական ընտրություններ են: Այսօր լռության օր է: Վաղվա ընտրություններին հետեւելու համար ԼՂՀ են ժամանել բազմաթիվ դիտորներ, այդ թվում՝ Հայաստանից: Դիտորդական առաքելությամբ Արցախում է նաեւ Հայաստանի ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա մեր գործընկեր Մարիամ Բարսեղյանի հետ զրույցում կարեւորել է կայանալիք ընտրությունները եւ միաժամանակ նշել, որ արդեն 4 անգամ առիթ…